«Ստեփան Զատիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ clean up, փոխարինվեց: եւ → և (3) oգտվելով ԱՎԲ
Տող 30.
}}
 
'''Ստեփան Սեղբոսի Զատիկյան''' ({{ԱԾ}}), հայ խորհրդային այլախոհ, [[Ազգային միացյալ կուսակցություն]] (ԱՄԿ) ընդհատակյան կազմակերպության համահիմնադիր։
 
== Կենսագրություն ==
=== Վաղ կյանք ===
Ծնվել է [[1946]] թվականի [[հունիսի 20]]-ին Երևանում, արհեստավորի ընտանիքում<ref name=":0">{{Cite web|title=Դիսիդենտական Հայաստան. Ստեփան Զատիկյան|url=https://mediamax.am/am/news/dissident-armenia/7618/|access-date=2021-04-23|website=mediamax.am}}</ref>։ Ծնողները ներգաղթել են [[Արևմտյան Հայաստան]]ից։ 1963 թվականին ոսկե մեդալով ավարտել է [[Միքայել Նալբանդյանի անվան թիվ 33 դպրոց|Միքայել Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոց]]ը<ref name=":3">{{Cite web|date=2009-07-30|title=ДЕЛО О ВЗРЫВЕ В МЕТРО|url=http://www.memo.ru/about/bull/b14/13.htm|url-status=live|access-date=սեպտեմբերի 30, 2021|archive-url=https://web.archive.org/web/20090730224436/http://www.memo.ru/about/bull/b14/13.htm|archive-date=2009-07-30}}</ref>։ Նույն տարի ընդունվել է [[Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան|Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտ]]ի քիմիական ֆակուլտետ<ref name=":0" />։
 
=== Ազգային միացյալ կուսակցություն ===
[[1965]] թվականին մասնակցություն է ունեցել [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] զոհերի հիշատակման [[Երևանի ցույցեր (1965)|50-ամյա տարելիցին նվիրված ցույցերին]], որը, որպես այդպիսին, ԽՍՀՄ պատմության առաջին համաժողովրդական ընդվզումն էր<ref>{{cite book|last=Lindy|first=Jacob D.|title=Beyond invisible walls: the psychological legacy of Soviet trauma, East European therapists and their patients|year=2001|publisher=Brunner-Routledge|location=Նյու Յորք|isbn=9781583913185|page=192}}{{ref-en}}</ref>։ Մեկ օր անց, ներշնչվելով ցույցի գաղափարախոսությամբ, Զատիկյանը գնում է [[Կոմիտասի անվան պանթեոն|Երևանի քաղաքային պանթեոն]], որպեսզի ծաղիկներ դնի [[Կոմիտաս]]ի գերեզմանին, որտեղ էլ ձերբակալվում է ոստիկանության (միլիցիա) կողմից և 15 օր պահվում նախնական կալանքի տակ։ Կալանավայրում Զատիկյանը ծանոթանում է նույն արարքի համար բանտարկված [[Հայկազն Խաչատրյան]]ի հետ<ref name=":0" />։ Զատիկյանը և Խաչատրյանը որոշում են համագործակցել ընդհանուր գաղափարի շուրջ։ Որոշ ժամանակ անց նրանց է միանում նաև ուսանող [[Շահեն Հարությունյան]]ը, և [[1966]] թվականի [[ապրիլի 24]]-ին եռյակը հիմնադրում է ընդհատակյա [[Ազգային միացյալ կուսակցություն]]ը (ԱՄԿ)։ Որոշ ժամանակ անց, ԱՄԿ-ն իր շուրջն է համախմբում մինչ այդ առանձին հանդես եկող մի շարք ընդհատակյա երիտասարդական կազմակերպությունների։ Որպես տարիքով ամենամեծը՝ կազմակերպության ղեկավարությունը ստանձնում է Հայկազ Խաչատրյանը<ref name=":0" />։ Կուսակցության ղեկավար մարմնի՝ Գլխավոր խորհրդի անդամ է ընտրվում Զատիկյանը։ Կազմակերպության մշակած կանոնադրության և գործողության պլանի տեքստերի հեղինակը հենց Զատիկյանն էր<ref name=":0" />։ ԱՄԿ-ում ընդգրկված նոր անդամները պարտավորվում էին կուսակցության գաղափարներին հավատարիմ մնալու երդում տալ (Ազգային Սուրբ երդում) [[Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր]]ում և անվերապահորեն հետևել կուսակցության՝ «հանուն Ազգի և Հայրենիքի» կոչվող ծրագրին <ref name=":0" /><ref>{{Cite web|last=Հակոբյան|first=Թաթուլ|date=2017-10-03|title=Ազգային միացյալ կուսակցության ծրագիրը (1966). Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում|url=https://www.aniarc.am/2017/10/03/haykaz-khachatryan-amk-hambartsum/|access-date=սեպտեմբերի 30, 2021|website=Aniarc}}</ref>։
 
Զատիկյանը հանդիսանում էր նաև «Փարոս» ընդհատակյա թերթի առաջին համարի (ապրիլի 24, 1967) խմբագիրը։ Եղել է նաև բազմաթիվ այլ նյութերի հեղինակ (''«ԱյլեւսԱյլևս չի կարելի լռել»'', ''«Լենինը՝ հայ ժողովրդի դահիճ»'' և այլն)<ref name=":0" />։ Մի քանի հարյուր օրինակով թերթը տարածվեց քաղաքի կենտրոնում։ Գրեթե նույնքան օրինակ էլ հայտնվեց հայ մտավորականության ներկայացուցիչների փոստարկղերում։ «Փարոս» թերթը հայտնի դարձավ նաև [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] սահմաններից դուրս։ Շուտով թերթի գործունեությունն արգելվեց և այն ճանաչվեց հակասովետական, ընդ որում՝ խորհրդային իշխանությունները հալածանքների էին ենթարկում ոչ միայն հեղինակներին այլև ընթերցողներին<ref name=":0" /><ref name=":3" />։ Ընդհանուր առմամբ, հաջողվել էր ընդամենը հրատարակել երկու համար<ref name=":1">{{Cite web|title=ԱՄԿ հիմնադիրների ձերբակալությունը եւև դատավարությունը. "Փարոս" թռուցիկը եւև "Փարոս" թերթը|url=https://hetq.am/hy/article/92268|access-date=2021-04-23|website=Hetq.am|language=hy}}</ref><ref name=":2">{{Cite web|title=Армянское национальное движение|url=http://old.memo.ru/history/diss/books/alexeewa/chapter6.htm|access-date=2021-04-24|website=old.memo.ru}}</ref>։
 
Կուսակցությունն իր կառուցվածքում ուներ նաև երիտասարդական թև, որը կոչվում էր «Շանթ»։ Խաչատրյանն ու Զատիկյանը երիտասարդական թևի ղեկավարությունը որոշեցին վստահել 17-ամյա [[Պարույր Հայրիկյան]]ին<ref>{{Cite web|date=2007-10-15|title=Хейфец М.Р. - Украинские силуэты|url=http://www.sakharov-center.ru/asfcd/auth/auth_pages.xtmpl?Key=16309&page=223|access-date=2021-04-23|archive-url=https://web.archive.org/web/20071015173205/http://www.sakharov-center.ru/asfcd/auth/auth_pages.xtmpl?Key=16309&page=223|archive-date=2007-10-15}}</ref>։ ԱՄԿ բազամթիվ անդամներ հետագայում առավել լայն ճանաչման արժանացան ժողովրդի շրջանում։ Այդպիսիններից էին [[Մովսես Գորգիսյան]]ը, [[Աշոտ Նավասարդյան]]ը, [[Անդրանիկ Մարգարյան]]ը, [[Ազատ Արշակյան]]ը և այլք<ref>{{Cite web|date=2013-04-24|title=1915թ., ապրիլի 24|url=https://www.civilnet.am/news/109368/1915թ-ապրիլի-24-2/|access-date=2021-04-23|website=CIVILNET|language=hy-AM}}</ref>։
Տող 49.
Պատժի առաջին տարիները Զատիկյանն անցկացնում է Մորդովիայի քաղաքական ճամբարում<ref name=":0" />։ Այնուամենայնիվ, նա չի դադարում քաղաքական գործունեությամբ զբաղվել։ 1970 թվական հուլիսի սկզբին Զատիկյանը 20 երիտասարդ քաղբանտարկյալների հետ մասնակցում է խստացված ռեժիմի դեմ 6-օրյա հացադուլին, ինչի համար մի քանի համախոհների հետ (Վ. Կուլինին, Ն. Դրագոշ, Ն. Տարնովսկի) ուղարկվում է [[Վլադիմիրի կենտրոնական բանտ]]։ Այդ առիթով բողոքի հացադուլ է սկսվում երկու կալանավայրերում, որտեղ ընթերցվում է նրանց տեղափոխման մասին հրամանը։ <ref name=":0" /><ref name=":4">{{Cite web|date=2019-06-27|title=The Case of the Explosion on the [Moscow] Underground, March 1979 (52.1)|url=https://chronicle-of-current-events.com/2019/06/27/the-case-of-the-explosion-on-the-underground-march-1979-52-1/|access-date=2021-04-24|website=A Chronicle of Current Events|language=en}}</ref>։ [[1971]] թվականի [[նոյեմբեր]]ին Զատիկյանը մի շարք այլ քաղբանտարկյալների հետ կրկին հացադուլ է սկսում։ Հացադուլի մասնակիցները հակադրվում էին [[ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե|Պետական անվտանգության կոմիտե]]ի (ԿԳԲ)՝ քաղբանտարկյալների մասին տեղեկություններ տրամադրողներին հավաքագրելու գործելակերպի, ինչպես նաև բանտարկյալների հայտարարությունները պետական մարմիններում որպես հակախորհրդային փաստաթղթեր ներկայացնելու, դրանք քրեականացնելու և շանտաժի դեմ<ref name=":4" />։
 
[[1972]] թվականի [[հուլիս]]ին Զատիկյանն ազատվում է և վերադառնում [[Երևան]]։ Ազատ արձակվելուց հետո գտնվում է ոստիկանության անմիջական վերահսկողության տակ։ Շուրջ երկու տարի Զատիկյանին արգելվում էր երեկոյան ժամը 5:00-ից հետո տանից բացակայել<ref name=":0" />։ Զատիկյանին այդպես էլ թույլ չի տրվում ավարտել համալսարանը՝ ուսանողության շրջանում նրա ներկայությունը բացառելու համար, ուստի ստիպված աշխատանքի է անցնում Կիսահաղորդիչների և մետաղակերամիկայի գործարանում։ Ի վերջո, Զատիկյանին հաջողվում է կապ հաստատել ԱՄԿ-ի համախոհների հետ։ [[1975]] թվականին հրաժարվում է քաղաքացիությունից և ԽՍՀՄ-ից հեռանալու և ոչ սոցիալիստական երկրում հաստատվելու հայտ ներկայացնում, սակայն իշխանությունները նրան մերժում են<ref name=":0" />։ Հայտի մեջ Զատիկյանը դրել էր նաև իր անձնագիրը, որը ուղարկվում է ԿԳԲ-ի ներկայացուցչությանը<ref name=":2">{{Cite web|title=Армянское национальное движение|url=http://old.memo.ru/history/diss/books/alexeewa/chapter6.htm|access-date=2021-04-24|website=old.memo.ru}}</ref
 
=== «Մետրոյի գործ» ===
{{հիմնական|Մոսկվայի պայթյուններ (1977)}}
 
[[1977]] թվականի [[հունվարի 8]]-ին [[Մոսկվայի մետրոպոլիտեն|Մոսկվայի մետրո]]յում [[Մոսկվայի պայթյուններ (1977)|տեղի ունեցավ պայթյունների շարք]], որի հետևանքով զոհվեց 7 մարդ, ևս 38-ը վիրավորվեցին (տուժածների քանակը հայտնի դարձավ միայն դատավճռից հետո)<ref name=":4" /><ref>{{Cite web|date=2009-12-24|title=WWW.SAMARA.RU {{!}} Бомба в московском метро|url=http://old.samara.ru/paper/41/5070/91049/|access-date=2021-04-24|archive-url=https://web.archive.org/web/20091224124752/http://old.samara.ru/paper/41/5070/91049/|archive-date=2009-12-24}}</ref><ref name=":4" />։ Դեպքի հաջորդ օրը նշանավոր խորհրդային ակադեմիկոս, քաղաքական գործիչ և այլախոհ [[Անդրեյ Սախարով]]ը կասկածներ հայտնեց, որ պայթյունները կազմակերպվել են հենց [[ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե|ԿԳԲ]]-ի կողմից և օգտագործվել այլախոհական շարժման մասնակիցների դեմ<ref name=":3" />։
 
[[1977]] թվականի [[հոկտեմբերի 28]]-ին Ստեփան Զատիկյանը, ԱՄԿ գործուն անդամ Հակոբ Ստեփանյանը և նկարիչ Զավեն Բաղդասարյանը ձերբակալվեցին պայթյունն իրականացնելու մեղադրանքով։ Որպես գրոհի կազմակերպիչ ներկայացվեց Ստեփան Զատիկյանը։ Նախաքննությունն ու դատաքննությունն անցկացվեցին խիստ գաղտնի պայմաններում, և նույնիսկ ամբաստանյալների հարազատները ներկա չէին դատավճռին։ Հարցաքննություններից ենթադրվում էր, որ նախաքննությունը ձգտում էր իրար կապել ԱՄԿ-ն, [[Հայաստանի հելսինկյան խումբ]]ը և պայթյունների մասին գործը (''«Մետրոյի գործ»'')<ref name=":0" />։ Նախաքննությունը ձգվում է ավելի քան երկու տարի, և այդ ամբողջ ժամանակահատվածում մեղադրյալները գտնվում էին [[Մոսկվա]]յում<ref name=":0" />։ Զատիկյանը հրաժարվում է ցուցմունք տալուց<ref name=":0" />։ Սկզբնապես նա հրաժարվում է նաև փաստաբանից։ Դատն իրականացվում է 1979 թվականի հունվարին՝ գաղտնի պայմաններում, ինչի պատճառով էլ ստույգ օրը հայտնի չէ (ենթադրվում է՝ հունվարի 20-ին)<ref name=":0" />։ Դատավարությունը նկարահանվում էր տեսախցիկով։ Դատավճիռը կայացվում է [[1979]] թվականի [[հունվարի 24]]-ին, և Զատիկյանը, Ստեփանյանն ու Բաղդասարյանը դատապարտվում են [[Մահապատիժ|մահապատժ]]ի։ Դատավճռի մասին հարազատները տեղեկանում են միայն դատից հետո կայացած հանդիպման ընթացքում՝ [[հունվարի 27]]-ին։ Հանդիպման ժամանակ, երբ Զատիկյանի եղբայրը նրան մի կողմ է տանում և հարցնում, թե իսկապե՞ս մասնակցություն ունեցել էր հանցագործությանը, նա պատասխանում է հետևյալ կերպ․
Տող 75.
{{oq|ru|Я уже неоднократно заявлял, что я отказываюсь от вашего судилища и ни в каких защитниках не нуждаюсь. Я сам есть обвинитель, а не подсудимый. Вы не властны меня судить, поскольку жидороссийская империя — не есть правовое государство! Это надо твёрдо помнить.}}
 
Իր խոսքը Զատիկյանն ավարտում է հայերենով․
 
{{քաղվածք|Ես ցանկանում եմ մի քանի խոսք ընկերներիս ասել։ Տղե՛ք, մնաք բարով։ Մարդկանց ասեք, որ սրանք Ստեփանի վերջին խոսքերն էին` վրեժ, վրեժ, նորեն վրեժ<ref name="5:" />}}
Տող 82.
 
== Անձնական կյանք ==
[[1974]] թվականին Զատիկյանն ամուսնացավ Պարույր Հայրիկյանի քրոջ՝ Սոնայի հետ։ Նրանք ունեին երկու զավակ՝ Հասմիկ և Վրեժ։ Զատիկյանների ընտանիքն այժմ բնակվում է [[Միացյալ Նահանգներ]]ում։
 
[[ԽՍՀՄ փլուզում|Խորհրդային Միության կազմալուծում]]ից և Հայաստանի անկախացումից հետո էլ Զատիկյանը, մինչ օրս չի արդարացվել<ref name=":0" />։