«Արյան շրջանառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Կար տպագրական սխալ
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 12.
[[Պատկեր:BrokenNose.jpg|thumb|Քթային արյունահոսություն]]
[[Պատկեր:Dermatophagia.jpg|thumb|Մազանոթային արյունահոսությունը մաշկից]]
'''Արյան շրջանառության համակարգ''', [[արյուն|արյան]] շրջանառությունը [[օրգանիզմ]]ով։ Արյունը շարժվում է [[սիրտ|սրտից]] [[արյունատար անոթ]]ներ և հակառակը։ Արյունը մատակարարումմատակարարվում է [[հյուսվածք]]ներին թթվածնով և սննդարար նյութերով։ Արյան հարստացումը [[թթվածին|թթվածնով]] տեղի է ունենում [[թոքեր]]ում։ Արյան շրջանառությունը սովորաբար կազմված է լինում սրտից և նրանից դուրս եկող արյունատար անոթներից։
 
Արյան շրջանառությունը արյան շարժումն է սիրտ-անոթային համակարգում, որով ապահովվում են օրգանիզմի և արտաքին միջավայրի միջև կատարվող գազափոխանակությունը, նյութափոխանակությունը, տարբեր ֆունկցիաների հումորալ կարգավորումն ու ջերմականոնավորումը։ Արյան շրջանառությունն առաջին անգամ նկարագրել է անգլիացի [[բժիշկ]]-անատոմ Վ․ Հարվեյը ([[1628]])։ [[Անողնաշարավոր]] կենդանիների մեծ մասի արյան շրջանառությունը բաց է։ Որոշ անողնաշարավորներ, բոլոր [[ողնաշարավոր]]ները և մարդն ունեն արյան շրջանառության փակ համակարգ, որը, կախված շնչառության տիպից, կատարվում է մեկ կամ երկու շրջանով։ [[Խռիկ]]ային շնչառություն ունեցողների ([[բոլորաբերան]]ներ, [[ձուկ|ձկների]] մեծ մասը) արյան շրջանառությունը մեկն է, սիրտը [[երկխոռոչ]]անի է (նախասիրտ և [[փորոք]]), արյունը հոսում է դեպի խռիկները, ենթարկվում գազափոխանակության և վերադառնում հյուսվածքներ։ Թոքային շնչառություն ունեցող կենդանիները (կրկնաշունչ ձկներ, ցամաքային բոլոր ողնաշարավորները, [[մարդ]]) ունեն երկու՝ մեծ կամ իրանային, փոքր կամ թոքային արյան շրջանառություն։ Սիրտը կարող է լինել եռախորշ ([[երկկենցաղ]]ներ, որոշ [[սողուն]]ներ) կամ քառախորշ ([[թռչուն]]ներ, [[կաթնասուն]]ներ, մարդ)։ Քառախորշ սրտում զարկերակային և երակային արյունը լրիվ առանձնացած են, ուստի [[հյուսվածք]]ներն ու օրգանները ստանում են միայն զարկերակային արյուն, իսկ եռախորշ սրտի դեպքում՝ խառը, երակ-զարկերակային արյուն։