«Բեռլինի պատի փլուզում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չNo edit summary
Տող 64.
Բեռլինի պատի Բրանդենբուրգյան դարպասները բացվեցին 1989 թվականի դեկտեմբերի 22-ին և այդ օրը Արևմտյան Գերմանիայի կանցլեր Հելմուտ Քոլը քայլեց դարպասների միջով, որին ողջունեց Արևելյան Գերմանիայի վարչապետ՝ [[Հանս Մոդրով]]ը<ref>{{Cite news|url=http://news.bbc.co.uk/onthisday/hi/dates/stories/december/22/newsid_2539000/2539765.stm|title=1989: Brandenburg Gate re-opens|date=դեկտեմբերի 22, 1989|via=news.bbc.co.uk}}</ref>։ Արևմտագերմանացիներին և արևմտաբեռլինցիներին դեկտեմբերի 23-ից ազատ ճանապարհորդական վիզայի թույլտվություն էր տրվում։{{sfn|Sarotte|2014|pp=xx–xxi}} Մինչ այդ պահը նրանք միայն կարող էին այցելել Արևելյան Գերմանիա և Արևելյան Բեռլին սահմանափակումներ դնող պայմաններով, որն իր մեջ ներառում էր մի քանի օր կամ մի քանի շաբաթ առաջ վիզայի համար դիմումի ներկայացում և իրենց նախատեսած այցելության համար օրական նվազագույնը 25 գերմանական մարկի պարտադիր վճարում, որոնք խոչընդոտում էին հանկարծակի այցելությունները։ Այսպիսով, նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում արևելագերմանացիները իրականում կարող էին ճանապարհորդել ավելի ազատ, քան արևմտագերմանացիները։{{sfn|Sarotte|2014|pp=xx–xxi}}
 
1990 թվականի հունիսի 30-ին Արևելյան Գերմանիայի սահմանային զորքերը պաշտոնապես սկսեցին ապամոնտաժել Պատը<ref name="Chicago Tribune 1">{{cite web| url= http://www.chicagotribune.com/news/opinion/commentary/ct-myths-berlin-wall-fall-reagan-east-west-perspec-1102-20141031-story.html| title= Untangling 5 myths about the Berlin Wall| work= [[Chicago Tribune]]| date= հոկտեմբերի 31, 2014| accessdate= նոյեմբերի 1, 2014}}</ref><ref name="25ago">{{cite news| title= In Photos: 25 years ago today the Berlin Wall Fell| url= http://www.thejournal.ie/berlin-wall-anniversary-1762450-Nov2014/| date= նոյեմբերի 9, 2014| work= [[TheJournal.ie]]}}</ref>՝ սկսելով [[Բերնաուեր Շտղասե]]ից և Միտտե շրջանից։ Այնտեղից ապամոնտաժումը շարունակեց Պրենցլաուեր Բերգով (գերմ․՝ Prenzlauer Berg)/Գեզունդբղուննենով (գերմ․՝ Gesundbrunnen), Հայլիգենզեով (գերմ․՝ Heiligensee) և Բեռլին քաղաքով մինչև 1990 թվականի դեկտեմբեր։ Ըստ սահմանային զորքերի կողմից արված հաշվարկների՝ ընդհանուր շուրջ 1․7 միլիոն տոննա շինարարական աղբ է գոյացել փլուզումից։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ [[Բորնհոլմեր Շտղասե]]ի քանդումը սկսվել է երկաթուղու շինարարական աշխատանքների պատճառով։ Սա իր մեջ ընդգրկում է ԳԴՀ-ի թվով 300 սահմանային պահապանների, իսկ 1990 թվականի հոկտեմբերի 30-ից հետո՝ Բունդեսվերից թվով 600 պիոներների։ Նրանք զինված էին 175 բեռնատար մեքենաներով, 65 վերամբարձ կռունկներով, 55 էքսկավատորներով և 13 բուլդոզերներով։ Ըստ էության բոլոր ճանապարհները բաժանված էին Բեռլինի պատով, նախկինում Արևմտյան Գերմանիան Արևելյան Գերմանիային կապող բոլոր ճանապարհները վերակառուցվեցին և 1990 թվակաիթվականի օգոստոսի 1-ին վերաբացվեցին։ Միայն Բեռլինում 184կմ պատ, 154կմ սահմանային ցանկապատ, 144կմ ազդանշանային համակարգ և 87կմ խրամատ է հեռացվել։ Այն ինչ մնացել էր միայն վեց սեկցիաներ էին, որոնք պետք է պահպանվեին որպես հուշահամալիր։ Բազմաթիվ ռազմական միավորներ ապամոնտաժեցին Բեռլինի/Բրանդենբուրգի սահմանային պատը, աշխատանքն ավարտելով 1990 թվականի նոյեմբերին։ Ներկված պատի հատվածները՝ մշակութային արժեք կրող մոտիվներով, 1990 թվականին [[Բեռլին]]ում և [[Մոնտե Կառլո]]յում հանվել են աճուրդի։{{sfn|Sarotte|2014|pp=xx–xxi}}
 
1990 թվականի հուլիսի 1-ին, Արևմտյան Գերմանիայի արժույթը Արևելյան Գերմանիայի կողմից ընդունելու օրը, բոլոր ''դե յուրե'' սահմանային վերահսկումները դադարեցին, թեև ներքին գերմանական սահմանը դրանից որոշ ժամանակ առաջ դարձել էր անիմաստ։{{sfn|Sarotte|2014|pp=189–190}} Պատի ապամոնտաժումը ավարտին հասցվեց 1992 թվականին<ref name="Chicago Tribune 1" /><ref name="25ago" />։