«Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի''' (1576-1590{{ԱԾ}}), Ամենայն Հայոց կաթողիկոս 1576 թվականից։ Հաջորդել է [[Միքայել Ա Սեբաստացի|Միքայել Ա Սեբաստացուն]]։ Ծնվել է մոտ 1498 թվականին Վաղարշապատում։ Մահացել է 1590 թվականին Վաղարշապատում։
 
Նախապես եղել է Մայր Աթոռի միաբան, ներկայացրել է վաղարշապատցիների խմբակցությունը։ Ունեցել է մեծ հեղինակություն և ուժեղ դիրք, որոնցով են բացատրվում 1557 թվականին Ստեփանոս Ե Սալմաստեցու և Միքայել Ա Սեբաստացու կողմից նրան աթոռակից կաթողիկոս առաջադրելը։ 1576 թվականին՝ 78 տարեկան հասակում, կաթողիկոսական գահ է բարձրացել Միքայել Ա Սեբաստացու կտակի համաձայն։ Ըստ ընդունված սովորույթի՝ Թադեոս և Առաքել եպիսկոպոսներին նշանակել է աթոռակից կաթողիկոսներ, իսկ 1584 թվականին՝ Դավիթ եպիսկոպոս Վաղարշապատցուն (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցի)։ Իր նախորդների հետևությամբ Հայաստանի ազատագրության հարցն արծարծելու համար Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին 1577 թվականին աթոռակից Թադեոս կաթողիկոսի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկել Արևմուտք։ Հայտնի է, որ Թադեոս կաթողիկոսը բանակցություններ է վարել Վենետիկի դոժի, Հռոմի պապի և Լեհաստանի թագավորի հետ։ Չնայած զառամյալ հասակին՝ մինչև 1590 թվականը Գրիգոր ԺԲ Վաղարշապատցին աթոռակիցների օգնությամբ շարունակել է գլխավորել կաթողիկոսական գործունեությունը։ Կաթողիկոսական գահին Գրիգոր ԺԲ Վաղարշապատցուն հաջորդել է [[Դավիթ Դ Վաղարշապատցի]]ն։