«Գլխավոր գործադիր տնօրեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չNo edit summary
 
Տող 1.
'''CEO''' ({{lang-en|Chiefchief Executiveexecutive Officerofficer}}, բառացիորեն՝ ''գլխավոր գործադիր տնօրեն''), [[տնօրեն]], ընկերության բարձրագույն պաշտոնյա, որը գոյություն ունի [[անգլո-սաքսոնական տնտեսական մոդել]] ունեցող երկրներում ([[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]], [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]] և այլն)։ Կիրառվում է [[պետական կազմակերպություն|պետական]], [[Առևտրային կազմակերպություն|առևտրային]] և [[ոչ առևտրային կազմակերպություն]]ներում, ինչպես նաև [[միջազգային կազմակերպություն]]ներում և [[կորպորացիա]]ներում։ Գլխավոր գործադիր տնօրենը ընդունում է ընդհանուր պատասխանատու որոշումներ, որոնք պետք է ապահովեն ընկերության կայուն աճը։ Փաստացի, յուրաքանչյուր կոնկրետ կազմակերպության համար գլխավոր գործադիր տնօրենի նշանակման/ազատման պարտականությունները և կարգը որոշվում են նրա ներքին կանոնակարգերով և կանոններով։
 
Համաձայն [[Կառավարում (տնտեսագիտություն)|կառավարման]] տեսության՝ գլխավոր գործադիր տնօրենի հիմնական գործառույթն ընկերության և արտաքին միջավայրի (հասարակության, տնտեսության, տեխնոլոգիաների, շուկայի և սպառողների) միջև կապող օղակ հանդիսանալն է։ Այսպիսով, այս պաշտոնը ստանձնող անձի խնդիրների և պարտականությունների շրջանակը ընդգրկում է ընկերության գործողությունների համապատասխանության ապահովումը տարբեր արտաքին շահառուների չափանիշներին և ստանդարտներին։