«Խլաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 89.
 
Խլաթի քաղաքական կացությունը XI-XIII դարերում ունեցել է զգալի ելևէջներ։ 1000 թվականին Բյուզանդական [[Վասիլ 2]]-րդ կայսեր կողմից քաղաքն [[Արծրունիներ]]ին շնորհվելուց հետո, նրա բնականոն զարգացման ընթացքը շարունակվում է մինչև սելջուկյան XI դարի 70-ական թվականների արշավանքները, երբ այն գրավվում ու ավերվում է վերջիններիս կողմից։ 1110 թվականին Շահարմենները գրավում են Խլաթը և այն դարձնում իրենց ընդարձակ սուլթանության մայրաքաղաքը։ Նրանց տիրապետությունն այստեղ տևում է մինչև XIII դարի 30-ական թվականները՝ մինչև մոնղոլական արշավանքները։ XIII դարի սկզբներին, երբ Հյուսիսային Հայաստանն ազատագրված էր սելջուկյան լծից և [[Զաքարյան]] իշխանների գլխավորությամբ այնտեղ կազմված էր մի կիսանկախ, հզոր իշխանություն, նույն իշխանների նախաձեռնությամբ փորձեր են կատարվում ազատագրելու նաև երկրի կենտրոնական մասերը, որոնց թվում և Խլաթն ու դրա շրջակայքը։ Այդ նպատակով [[Զաքարե Բ]] և [[Իվանե Ա]] Զարարյանները 1210 թ հայ-վրացական բանակի գլուխն անցած արշավում են դեպի Վանա լճի եզրերը և Խլաթ։ Սակայն Զաքարյան եղբայրների այդ արշավանքը վերջանում է անհաջողությամբ։ Խլաթիը դարձյալ մնում է օտարի լծի տակ, Իվանեն գերվում է սուլթանի կողմից և ազատ է արձակվում միայն Զաքարեի սպառնալիքից հետո։
== Պատկերասրահ ==
<gallery>
File:Akhlat 1.jpg| Քարանձավային քաղաք
File:Akhlat2.jpg| Քաղաքի մուտքերից մեկի մանրամասը
File:Akhlat 3.jpg| եկեղեցու ավերակներ
File:Akhlat 4.jpg| Հնագույն կամուրջ
File:Akhlat 5.jpg| Մզկիթ
File:Akhlat 6.jpg| Մզկիթի պատին հետաքրքիր քարաքանդակ
File:Akhlat 7.jpg| Սելջուկյան տապանաքարերը, հավանաբար, պատրաստված են հայ վարպետի կողմից (շատ է հիշեցնում խաչքարեր)
File:Akhlat 8.jpg|Սելջուկյան տապանաքարերը (շատ է հիշեցնում խաչքարեր)
File:Akhlat 9.jpg|Սելջուկյան տապանաքարերը (շատ է հիշեցնում խաչքարեր)
 
</gallery>
 
Խլաթի անկումը սկսվում է XIII դարի 30-ական թվականներից։ Կարելի է ասել քաղաքի համար ճակատագրական նշանակություն են ունեցել Ջալալեդդինի և մոնղոլների նվաճումները։ Ջալալեդդինը 1230 թվականին գրավելով Խլաթը այն ենթարկում է սոսկալի ավերածության։ Դրանից ոչնչով չի տարբերվում մոնղոլական 1245 թվականի նվաճումը, որի հետևանքով նախորդ ավերման հետքերը դեռևս չվերացված, քաղաքը ենթարկվում է հրի ու սրի։ Ջալալեդդինի և մոնղոլների կատարած ավերումների պակասը լրացնում է 1246 թվականին տեղի ունեցած կործանիչ երկրաշարժը, որը փլատակների է վերածում քաղաքի կառույցների մեծ մասը խլելով մեծ թվով մարդկային զոհեր։ Մասամբ դրանք, մասամբ էլ օտարի ծանր տիրապետության հետևանքով երկրում սկսված տնտեսական ու մշակութային կյանքի ընդհանուր անկումը իր հետ անկում է տանում նաև Խլաթը։ XVI - XV դարերում քաղաքը փաստորեն նորից վերածվել էր մի անշուք բնակավայրի, թեպետ մատենագիրները սովորության ուժով այն շարունակում էին կոչել քաղաք։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խլաթ» էջից