«Հրազդանի ջերմաէլեկտրակայան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայան''' ('''ՀՊՇԷԿ'''), կառուցվել է 1963-74-ին, ՀՀ Հրազդան քաղաքի հ...
 
No edit summary
Տող 1.
'''Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայան''' ('''ՀՊՇԷԿ'''), կառուցվել է 1963-74-ին, [[ՀՀ]] [[Հրազդան]] քաղաքի հյուսիս-արևմտյան մասում։ Սահմանված հզորությունը՝ 1110 ՄՎտ։ Որպես վառելիք հիմնականում օգտագործում են բնական գազ և մազութ։ ՀՊՇԷԿ-ում տեղակայված են մեկ 50 ՄՎտ ու երկու 100 ՄՎտ հզորության ջերմաֆիկացիոն (ոչ բլոկային մաս) և երեք 200 ՄՎտ ու մեկ 210 ՄՎտ հզորության կոնդենսացիոն (բլոկային մաս) տուրբաագրեգատներ։ Բլոկային մասի տուրբաագրեգատները հանդերձված են ջրախնայողության և օդային հովացման համակարգով։ [[1987]]-ից սկսվել են ՀՊՇԷԿ-ի ընդարձակման (ժամանակակից էներգաբլոկների կառուցման) աշխատանքները։
 
[[1997]]-ից ՀՊՇԷԿ-ի հիմքի վրա ձևավորվել է 2 ՊՓԲԸ, որոնցից մեկը ներառում է ՊՇԷԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորումները և կոչվում է Հրազդանի ջէկՋԷԿ (Հրազդանի ջերմաէլեկտրակենտրոն)<ref>[http://www.raztes.am/arm/history.htm Հրազդանի ՋԷԿ-ի կայքը]</ref> (1110 ՄՎտ հզորությամբ), իսկ մյուսն ընդգրկում է էլեկտրակայանի ընդարձակվող մասը (300 ՄՎտ հզորության էներգաբլոկ) և կոչվում է Հրազդան-5 ԾԻԳ (ծրագրերի իրականացման գրասենյակ)։
 
{{ՀՀՀ}}
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի էլեկտրակայաններ]]