«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 341 բայտ ,  1 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
 
== Կենսագրություն ==
Մերձավոր կապ է ունեցել [[Մամիկոնյաններ|Մամիկոնյան]] նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ ([[Վրաստան]])։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան [[Վահան Մամիկոնյան (ռազմական գործիչ)|Վահան Մամիկոնյանի]] քեռու՝ Աղան [[Արծրունիներ|Արծրունու]] վերահսկողությամբ։ Մոտ [[465]]-[[470]] թվականներին ուսանել է [[Բյուզանդիա]]յում։ Վերադառնալով՝ հաստատվել է [[Կամսարականներ]]ի նախարարական տիրույթում՝ [[Շիրակ (գավառ)|Շիրակում]], զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ [[484]]-[[486]] թվականներին եղել է [[Սյունիք]]ում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել [[Վաղարշապատ]]ի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490 թվականին) [[Ամիդ]], որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղվածԹաղված է [[ՓարպիՂազարավան]]ի ձորում։գյուղի հարավում գտնվող Լազարու կամ Ղազարու վանք եկեղեցու ներսում, որը պահպանվել է մինչև XIX դարի երկրորդ կեսը<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 947, Նազրվան գյուղ</ref>։
 
«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»–ը վավերական աղբյուր է V դ. 2–րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ [[Մեսրոպ Մաշտոց]]ի և [[Սահակ Պարթև]]ի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականությանը։
105 795

edits