«Կապիտալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 4.
'''Կապիտալիզմ''', [[տնտեսական համակարգ]], որում արտադրության միջոցները պատկանում են մասնավոր սեփականատերերին։ [[Ձեռնարկություններ]]ը արտադրում են շուկայի համար ապրանքներ, իսկ [[շուկա]]ն կարգավորվում է [[պահանջարկ]]ի և [[առաջարկ]]ի հարաբերակցությամբ։ Տնտեսագետները հաճախ կապիտալիզմը ներկայացնում են ազատ շուկայական համակարգ, որը կառավարվում է մրցակցությամբ։ Կապիտալիզմի երկար պատմություն ունեցեող արևմտյան պետություններում գործող տնտեսական համակարգերը համարվում են ազատ [[Մրցակցություն (տնտեսագիտություն)|մրցակցության]] և պետական վերահսկողության խառնուրդ։ Այս ձևակերպումը վերցվել է Ամերիկյան հանրագիտարանից։
 
Կապիտալիզմը հասարակական-տնտեսական ֆորմացիա է, որը հիմնված է արտադրության միջոցների մասնավոր սեփականության և կապիտալի կողմից վարձու աշխատանքի շահագործման վրա. հաջորդում է [[Ավատատիրություն|ֆեոդալիզմին]], նախորդում՝ [[Սոցիալիզմ|սոցիալիզմին]]։ Կապիտալիզմի հիմնական գծերն են արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը, ապրանքափողային հարաբերությունների համընդհանուր բնույթը, աշխատանքի հասարակական բաժանման բարձր մակարդակը, արտադրության հանրայնացման աճը։ Կապիտալիստական արտադրության նպատակն ու շարժիչ ուժը հավելյալ արժեքի արտադրությունն ու յուրացումն է։ Կապիտալիզմի տնտեսաձևն առաջացել է ֆեոդալիզմի ընդերքում, աշխատանքի հասարակական բաժանման և ապրանքային տնտեսության զարգացման հետևանքով։ Առաջացման ընթացքում կազմավորվում է կապիտալիստների դասակարգը, որը տնօրինում է դրամական կապիտալն ու արտադրության միջոցները և գոյամիջոցներից զուրկ, այդ պատճառով իր աշխատուժը հարկադրաբար կապիտալիստներին վաճառող պրոլետարիատը։ Զարգացած կապիտալիզմին նախորդել է կապիտալի նախասկզբնական կուտակման շրջանը:շրջանը։ Աշխատուժի վերածումը ապրանքի, արտադրության միջոցները՝ կապիտալի, նշանավորում են անցումը պարզ ապրանքային արտադրությունից կապիտալիստականի։ Կապիտալիստական արտադրության ելակետը կապիտալիստական պարզ կոոպերացիան էր։ Գյուղացիության բռնի հողազրկումը, էժան աշխատուժի առկայությունը, ծանր հարկերն, արտատնտեսական հարկադրանքի այլ միջոցները աստիճանաբար ամրապնդեցին բուրժուազիայի տնտեսական և քաղաքական դիրքերը, պայմաններ ստեղծեցին [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայի]] մի շարք երկրներում ([[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայում]]՝ XVII դ.կեսեր, [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]]՝ XVIII դ. վերջ, [[Նիդերլանդներ|Նիդեռլանդներում]]՝ XVI դ. վերջ) բուրժուական հեղափոխությունների համար։ Կապիտալիզմի արտադրողական ուժերի հետագա զարգացման հետևանքով աշխատանքի պարզ կոոպերացիան փոխարինվեց կապիտալիստական [[Մանուֆակտուրա|մանուֆակտուրայով]], իսկ հետագայում՝ մեքենայական արտադրությամբ, որն իրականացվեց [[Արդյունաբերական հեղափոխություն|արդյունաբերական հեղաշրջման]] ընթացքում։ Անցումն արտադրության մեքենայական փուլին նպաստեց արտադրողական ուժերի զարգացմանը, քաղաքների առաջացմանը, արտադրության նոր ճյուղերի առաջացմանը, ներքին և արտաքին առևտրի ընդլայնմանը ևն։ Սակայն դա զուգակցվեց կապիտալի ու աշխատանքի, քաղաքի ու գյուղի, մտավոր ու ֆիզիկական աշխատանքների միջև եղած հակասությունների սրմամբ, գործազրկության աճով։
 
Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի էությունը վերլուծել է [[Կարլ Մարքս|Կ.Մարքսը]] «Կապիտալ»-ում և այլ աշխատություններում։ Հավելյալ արժեքի մարքսային տեսությունը բացահայտում է կապիտալիստական շահագործման գաղտնիքը. բանվորների աշխատանքով ստեղծված հավելյալ արժեքը կապիտալիստների հարստացման և կապիտալի հետագա զարգացման հիմնական աղբյուրն է։ Կապիտալիզմի մինչմոնոպոլիստական փուլում կապիտալիստը բարձր շահույթ ստանալու նպատակով կատարելագործում է իր ձեռնարկության տեխնիկան, արտադրության և ապրանքափոխանակության կազմակերպումը, դրանով իսկ զարգացնում հասարակական արտադրողական ուժերը։ Կապիտալի կենտրոնացման հետևանքով արտադրության հասարակական բնույթն ավելի է ուժեղանում։ Որքան խորանում է կապիտալիստական արտադրության հանրայնացման պրոցեսը, այքան խորանում է պրոլետարիատի և բուրժուազիայի միջև հակամարտությունը։ Եվ արդյունքում պրոլետարիատը մշակում է իր հեղափոխական գաղափարախոսությունը, ձևավորում՝ քաղաքական կուսակցություններ. այդպիսով, նախադրյալներ են ստեղծվում սոցիալիստական հեղափոխության համար։ XIX դ. վերջին և XX դ. սկզբին կապիտալիզմը թևակոխում է իմպերիալիզմի՝ մոնոպոլիստական կապիտալիզմի փուլ։ Որոշակի էտապում ազատ մրցակցությունը կապիտալի և արտադրության կենտրոնացումն ու համակենտրոնացումը բարձրացնում է այնպիսի աստիճանի, որ օրինաչափորեն առաջանում են մոնոպոլիաներ:մոնոպոլիաներ։ Իմպերիալիզմի փուլում մենաշնորհային գնի միջոցով հօգուտ մոնոպոլիաների են բաշխվում նաև հավելյալ արժեքն ու անհրաժեշտ արդյունքի մի մասը։ Զարգացման ընթացքում մոնոպոլիստական կապիտալիզմը վերաճում է պետական-մոնոպոլիստական կապիտալիզմի։ Պատմական զարգացման ընթացքում փոխվում են արտադրության կառուցվածքն ու հավելյալ արժեքի յորացման մեխանիզմները, սակայն կապիտալիզմի հիմնական հատկանիշները մնում են անփոփոխ։ Կապիտալիստական երկրների տնտեսական և քաղաքական համակարգում մոնոպոլիստական կապիտալի գերիշխանությունը ծայրահեղ սրում է կապիտալիստական հասարակարգի սոցիալ-տնտեսական հակասությունները։ Նեխման միտումը, պորտաբուծությունը, կապիտալիստական երկրների տնտեսական և քաղաքական անհամաչափ զարգացման ուժեղացումը կապիտալիզմի ընդհանուր ճգնաժամի փուլում ավելի են խարխլում կապիտալիստական արտադրաեղանակի հիմքերը։
 
Կապիտալիզմը՝ որպես հասարակության զարգացման օրինաչափ փուլ, ժամանակին առաջադիմական դեր է խաղացել. ոչնչացրել է մարդկանց միջև անձնական կախվածության վրա հիմնված նահապետական և ֆեոդալական հարաբերությունները, դրանք փոխարինել ապրանքափողային հարաբերություններով, ստեղծել է խոշոր քաղաքներ,նպաստել դրանցում բնակչության կտրուկ աճին, վերացրել ֆեոդալական մասնատվածությունը, կազմավորել բուրժուական կենտրոնացված պետություններ, բարձր աստիճանի հասցրել հասարակական աշխատանքի արտադրողականությունը:արտադրողականությունը։ Սակայն այս ամենը իրականացվում էր սոցիալական հակասությունների խորացման և աշխարհի ժողովուրդների տառապանքի գնով, ուղեկցվում՝ ազգուտյունների ոչնչացմամբ։ Կապիտալիզմի դեմ պայքարում միավորվում են հեղափոխական 3 հոսանք՝ համաշխարհային սոցիալիզմը, զարգացած երկրների հակամոնոպոլիստական ուժերը՝ բանվոր դասակարգի գլխավորությամբ, և համաշխարհային ազգային-ազատագրական շարժումը։ Զարգացման բարձր մակարդակի հասած արտադրողական ուժերն այլևս համատեղելի չեին կապիտալիստական արտադրահարաբերությունների հետ։ Կապիտալիզմը կործանման էր դատապարտված, և բուրժուական գաղափարախոսների հորինած «ժողովրդական կապիտալիզմի», կոնվերգենցիայի տեսության և այլ կոնցեպցիաներն ի վիճակի չեին կանգնեցնելու պատմության առաջընթացը<ref>{{Cite book|title=Հայկական սովետական հանրագիտարան|first=ՀՍՀ գիտահրատարատչական խորհուրդ|publisher=|year=1979|isbn=|location=|pages=}}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==