«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ծանոթագրությունը խմբագրվել է ProveIt-ով
Պիտակներ՝ ProveIt խմբագրում Փոխարինում
No edit summary
Տող 1.
'''Առևանգում''', մարդուն ազատությունից բռնի զրկելու գործողություն, որը ըստ ՀՀ քրեական օրենսգրիք 131-րդ հոդվածով համարվում է հանցագործություն<ref>{{Cite web |url=https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=153898 |title=ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ}}</ref>։ Առևանգում է կոչվում խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի ներքո մարդուն գաղտնի կամ բացահայտ առևանգելը։
 
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ այս հանցագործության հանցակազմի 4 կետերն են․
 
*'''Օբյեկտ'''ը մարդու անձնական կամ ֆիզիկական ազատությունն է։ Յուրաքանչյուր մարդ՝ անկախ տարիքից, սեռից, սոցիալական պատկանելիությունից կամ մեղսունակությունից, ազատ տեղաշարժի իրավունք ունի։
*'''Օբյեկտիվ կողմ''' են համարվում այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են մարդուն իր միկրոսոցիալական միջավայրից դուրս հանելու և մշտական կամ ժամանակավոր բնակության վայրից այլ վայր տեղափոխելու ու այնտեղ պահելու։
*'''Սուբյեկտ''' կարող է հանդիսանալ 14 տարին լրացած ցանկացած մեղսունակ ֆիզիկական անձ։
*'''Սուբյեկտիվ կողմ'''ը կարող է բնութագրվել միայն ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ հանցանք կատարողը հստակ պետք է գիտակցի տուժողին առևանգելու հանգամանքը։
 
Եթե հանցակազմի կետերից որևէ մեկը բացակայում է, ապա հանցանք տեղի չի ունեցել։
 
Եթե հանցագործությունը կատարվել է մի հոգու կողմից, ապա այն պատժվում է ազատազրկմամբ՝ 2-ից 5 տարի ժամկետով: Եթե առևանգումը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, անչափահասի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով, ապա բոլոր դեպքերում պատժվում է ազատազրկմամբ՝ 4-ից 8 տարի ժամկետով: Եթե վերոնշյալ գործողությունները կատարվել են կազմակերպված խմբի կողմից, անզգուշությամբ առաջացրել են տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ, ապա պատժվում են ազատազրկմամբ՝ 7-ից 10 տարի ժամկետով: