«Լուսի Բալյան Ռորք Ադամս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
Լյուսի Բալյանի հայրը լքել է [[Կեսարիա]]ն [[1913]] թվականին և [[1920]] թվականից հաստատվել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ նահանգների]] [[Մինեապոլիս]] քաղաքում։ [[1921]] թվականին [[Ստամբուլ|Ստամբուլից]]՝ ապագա ամուսնու նկարը տեսնելով, եղբայրների հետ Մինեապոլիս է տեղափոխվել [[Հայոց ցեղասպանություն|եղեռնից]] մազապուրծ Լուսիի ապագա մայրը, և այնտեղ էլ ամուսնացել։ Լուսի Բալայանը ծնվել է 1929 թվականին [[Մինեսոտա]] նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում<ref>{{Cite web |url=https://doi.org/10.1177/0883073808315342 |title=Lucy Balian Rorke-Adams, MD: An Autobiography |last=Rorke-Adams |first=Lucy Balian |date=2008-06-01 |pages=674–682 |language=en |doi=10.1177/0883073808315342 |accessdate=2021-07-16}}</ref>։ Զբաղվել է արվեստով, սովորել է Ազատ արվեստի քոլեջում ստացել է արվեստի բակալավրի աստիճան (1951) և արվեստի մագիստրոսի կոչում (1952)․ապա Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցում հոգեբանության գծով բժշկության գիտությունների բակալավր (1955) և բժշկության դոկտոր (1957)<ref name="uawards">{{Cite web |url=http://uawards.umn.edu/lucy-balian-rorke-adams |title=Lucy Balian Rorke-Adams | University Awards and Honors |website=uawards.umn.edu |accessdate=2021-07-16}}</ref>:
Դոկտոր Ռորկ-Ադամսը կլինիկական հոգեբանության ոլորտում իր կարիերան սկսել է Մինեսոտայի համալսարանի բժշկական դպրոցն ավարտելուց և Ֆիլադելֆիայի ընդհանուր հիվանդանոցում անատոմիական և նյարդաբանական հիվանդությունների կլինիկական օրդինատուրայի և օրդինատուրայի ավարտից հետո։ Նա նախընտրել է կենտրոնանալ մանկական նյարդաբանության վրա, որը երկար ժամանակ անտեսված է եղել<ref name="Story" />:
<!-- {{քաղվածք|Ես որպես կին երբեք որևէ տեսակի նախապաշարմունք չեմ զգացել:|Լուսի Բալյան Ռորք Ադամս}} -->