«Ագրարային հարց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ clean up oգտվելով ԱՎԲ
Տող 5.
Հայտնի է գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման երկու ուղի` պրուսական և ամերիկյան։ Պրուսական ուղու դեպքում կալվածատիրական ճորտական տնտեսությունը դանդաղորեն վերաճում է բուրժուականի, յունկերականի, գյուղացիներին դատապարտելով տասնյակ տարիների ամենատանջալից էքսպրոպրիացիայի և ստրկացման, իր միջից ստեղծելով «գրոսբաուերների» սակավաթիվ մի փոքրամասնություն։ Ամերիկյան ուղու դեպքում կալվածատիրական տնտեսությունը բացառվում է կամ խորտակվում հեղափոխության ընթացքում, իսկ [[Ֆեոդալիզմ|ֆեոդալական]] կալվածները բռնագրավվում և մասնատվում են։ «Այս դեպքում գերիշխում է գյուղացին, դառնալով հողատիրության բացառիկ գործակալ և էվոլյուցիա է կատարում` դառնալով կապիտալիստական ֆերմեր։
 
Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում 17-19-րդ դարերի բուրժուական հեղափոխությունների ժամանակ բուրժուազիան ձեռնամուխ է եղել ագրարային հարցի լուծմանը։ Այդ հեղափոխությունները մի քանի երկրներում, ինչպիսիք են Անգլիան, Ֆրանսիան, լուրջ հարված հասցրին ֆեոդալական հարաբերություններին և ճանապարհ հարթեցին գյուղատնտեսության կապիտալիստական հասարակարգի զարգացման ընթացքում։ Օրինակ, [[Ճապոնիա]]յում և [[Իտալիա]]յում ագրարային հարցի լուծման ուղղությամբ կարևորագույն միջոցառումները ձեռնարկվել են միայն [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո։
 
[[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յի երկրներում իշխող դասակարգերը փորձել են ագրարային հարցը լուծել «վերևից»` պահպանելով հողատեր ազնվականության տնտեսական և քաղաքական արտոնությունները։ Բուրժուազիան իր դասակարգային սահմանափակության պատճառով չէր կարող հետևողական դեմոկրատական մոտեցում ունենալ ագրարային հարցի վերաբերյալ և լուծել այն։ Դա ապացուցվել է պատմական փորձով։ [[Անգլիա]]յում 15-17-րդ դարերի բուրժուականացող ազնվականությունը ճորտային կախվածությունից ազատագրված գյուղացիությանը բռնի ուժով քշել է հողերից, ցանկապատել դրանք և սկսել ոչխարներ պահել բրդի արտադրության համար։ Սեփականազրկված գուղացիության զգալի մասը դարձավ պրոլետար։ Աստիճանաբար ձևավորվեցին կապիտալիստական ֆերմերային տնտեսությունները։ Ֆեոդալական ագրարային հարաբերությունները վերափոխվեցին բուրժուական ագրարային հարաբերությունների։ Բայց դրա հետ մեկտեղ պահպանվեցին նաև հողատիրության կիսաֆեոդալական ձևերը։
Տող 15.
 
== Ագրարային հարցը Ռուսաստանում ==
Նախահեղափոխական Ռուսաստանում ագրարային հարցը հասարակական-տնտեսական կյանքի հիմնական հարցերից է եղել։ Նրա առանձնահատկությունն այն էր, որ գյուղում կապիտալիստական հարաբերությունները միահյուսվում էին ճորտատիրական հարաբերությունների հետ։ 1861 թվականի գյուղացիական ռեֆորմը վերևից իրագործված միջոցառում էր, որի նպատակն էր վերացնել ճորտատիրությունը` ապահովելով գյուղատեր-կալվածատերի արտոնությունները։ Այն որոշ չափով արագացրեց կապիտալիզմի զարգացումը, սակայն ռեֆորմից հետո էլ հողի մեծ մասը մնաց կալվածատերի և կալվածատիրական պետության ձեռքին։ 1905 թվականի հողատիրության վիճակագրության համաձայն, [[Ռուսաստան]]ի եվրոպական մասում հաշվառված հողերը կազմում էին 395,2 միլիոն դեսիատին (1 դեսիատինը 1,09 հա է), որից մասնատիրական հողերը` 101,7 մլն, բաժնետիրականը` 138,8 մլն, պետական, եկեղեցապատկան և հիմնարկների հողերը` 154,7 մլն դեսիատին։ Մասնատիրական հողատիրության մեջ տիրապետում էին խոշոր սեփականատերերը։ 500 և ավելի դեսիատին հող ունեցող 28 հազար առավել խոշոր սեփականատերեր տիրում էին ամբողջ հողերի 61%-ին։ Միայն եվրոպական Ռուսաստանում 7,8 մլն դեսիատին հող պատկանում էր ցարական ընտանիքին։
 
Այս իրողությունն արտակարգ սրել էր ագրարային հարցը ցարական Ռուսաստանում և այն դարձրել բուրժուական հեղափոխության հիմք ու նրա ազգային առանձնահատկությունը։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը պահանջում էր անցնել վարձու աշխաանքին։ Ռուսաստանում տիրող դասակարգերը ձգտում էին կամ նոր նվաճումներով ընդարձակել արտաքին շուկան, կամ ռեֆորմներով ընդլայնել ներքին շուկան։ Բայց քանի որ ռեֆորմի համար անհրաժեշտ էր վերացնել գյուղում տիրող հնամենի հարաբերությունները, ուստի իշխող դասակարգերը գերադասում էին առաջին ուղին, իսկ արտաքին նվաճումների անհաջողությունը և աշխատավորական զանգվածների հեղափոխական ելույթները հարկադրական անհրաժեշտությամբ մղում էին դեպի ռեֆորմ։
 
Ագրարային հարցը ռուսական ուղով լուծելու ակներև փորձ էր ստոլիպինյան ագրարային քաղաքականությունը։
 
Ագրարային հարցն առանձնահատուկ տեղ էր գրավում Ռուսաստանի քաղաքական բոլոր կուսակցությունների ծրագրերում։ Բուրժուական աջ կուսակցությունները` օկտյաբրիստները և կադետները, առաջարկում էին գյուղացիներին փրկագնով լրացուցիչ հող տրամադրել` ապահովելով կալվածատիրական հողատիրությունը։ Մանր բուրժուակաան կուսակցությունների` էսեռների, տրուդովիկների և մյուսների ագրարային ծրագրերն այս կամ այն չափով արտացոլում էին կալվածատիրական հողատիրության դեմ գյուղացիության պայքարը։ [[Մենշևիկներ]]ը պաշտպանում էին հողի «մունիցիպալիզացիայի»` կալվածատիրական հողի անցումը ինքնավարության տեղական մարմիններին։ Միայն բոլշևիկների ագրարային ծրագիրն էր նախատեսում ագրարային հարցի հետևողական հեղափոխական լուծում։ Սովետների Համառուսաստանյան երկրորդ համագումարում` 1917 թվականի հոկտեմբերի 26-ին, հողի մասին դեկրետով և 1918 թվականի փետրվարի 9-ի Հողի սոցիալիզացիայի մասին օրենքով բոլոր հողերն անցան պետությանը և դարձան համաժողովրդական պետական սեփականություն։ Գյուղացիությունը ստացավ ավելի քան 150 մլն դեսիատին հող, լիովին ազատվեց վարձավճարից, նոր հողեր գնելու ծախսերից, գնված հողերի համար վճարվող պարտքերից։ [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ը բուրժուադեմոկրատական հեղափոխության խնդիրներն ավարտելու հետ մեկտեղ սկզբնավորեց սոցիալիստական վերափոխումները գյուղատնտեսության մեջ։ 1917-1978 թվականներին սկսվեց կոլեկտիվ տնտեսությունների հիմնադրումը, բայց սովետական իշխանության առաջին տասնամյակում դրանք ընդգրկում էին գյուղացիության չնչին մասը։ Երկրի սոցիալական ինդուստրացումը, [[Լենին]]ի կոոպերատիվ պլանի իրագործումը պայմաններ ստեղծեցին համատարած կոլեկտիվացման համար։ [[Կոլտնտեսություն|Կոլտնտեսային]] կարգի հաղթնականով [[ՍՍՀՄ]]-ում վերջնականապես լուծվեց ագրարային հարցը։
 
== Ագրարային հարցը Հայաստանում և Անդրկովկասում ==
Ռուսական տիրապետությունից առաջ` 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Անդրկովկասի առանձին մասերում ստեղծվել էին հողօգտագործման զանազան ձևեր։ [[Արևելյան Հայաստան]]ում հողային օգտագործման հիմնական ձևերն էին` պետական, պետական-մյուլքադարական, մյուլքադարական, թիուլային, եկեղեցիներին ու մզկիթներին պատկանող կամ վակուֆային հողերը։ Հողատիրության այս ձևերը որոշ փոփոխություններով պահպանվեցին մինչև 20-րդ դարի սկիզբը։ Պետական, մյուլքադարական, թիուլային և վանքապատկան հողերն օտգտագործում էին գյուղական և քոչվորական համայնքները, իսկ պետական հողերը` գյուղացիները, որի համար պետական գանձարանին վճարում էին բերքի մի մասը և կատարում զանազան պարտույթներ։ [[Անդրկովկաս]]ը Ռուսաստանին միացնելուց հետո պահպանվեցին մյուլքադարների և թիուլային հողատերերի սեփականատիրական իրավունքները, իսկ այն հողերը, որոնք մինչ այդ պատկանում էին պարսկական պետությանը, անցան ռուսական պետությանը։ 1846 թվականի դեկտեմբերի 6-ի հրովարտակով հաստատվեց բեկերի, խաների և հայ մելիքների ժառանգական իրավունքը այն բոլոր հողերի ննկատմամբ, որոնց տիրել են նրանց նախնիները։ Աղալարներին նվիրվեցին նախկինում նրանց օգտագործման ներքո եղած, բայց 1841 թվականին պետականացված հողերը։ Դեռևս 1836 թվականին Նիկոլայ Առաջինը հաստատել էր «Հայ լուսավորչական եկեղեցիների կառավարման կանոնադրությունը», որով հայ եկեղեցու հողի սեփականատիրության իրավունքը ճանաչվել էր օրենսդրական կարգով։
 
Հայաստանում և [[Ադրբեջան]]ում ճորտատիրություն չկար, և մասնատիրական հողերի տեսակարար կշիռը մեծ չէր։ Արևելյան Հայաստանին հատուկ էր մանր կալվածքային հողատիրությունը։ Այստեղ գյուղացիական բնակչությունը բաժանվում էր երկու հիմնական խմբի` պետական հողերում բնակվող և տիրունի կամ մասնատիրական հողերում բնակվող գյուղացիներ ու շինականներ։ Գյուղացիական ռեֆորմի նախօրյակին Երևանի նահանգի բնակչության 70%-ը պետական գյուղացիներ էին, իսկ 30%-ը` շինականներ։ 1894 թվականին պետական գյուղացիությունը կազմում էր [[Բաքվի նահանգ]]ում 74,6%, [[Երևանի նահանգ]]ում` 63,8%։
 
Այլ պատկեր էր Վրաստանում, որտեղ իշխում էին ճորտատիրական կարգերը։ Ցարական կառավարությունը հենց սկզբից ճանաչեց վրաց ազնվականության իրավունքները և հավասարեցրեց ռուս ազնվականների իրավունքներին։ Ի տարբեություն Հայաստանի և Ադրբեջանի` Վրաստանում անհամեմատ փոքր թիվ էին կազմում պետական գյուղացիները։ Անդրկովկասի կալվածատերերի իրավունքները` ի հաշիվ գյուղացիության հատկապես ընդլայնվեցին Վորոնցովի փոխարքայության օրոք։ Պետական գյուղացիները, ձևականորեն ազատ լինելով, այնուամենայնիվ հարկադրված էին կրել պետաական պարհակների հարկերի ու տուրքերի ծանր բեռը։ Նրանք տառապում էին հողի և ջրի սակավությունից։ Նրանց վիճակն ավելի վատթարացավ 1840-ական թվականներից սկսած, երբ ցարական կառավարությունը զանգվածաբար խլում էր նրանց հողերը և տալիս Ռուսաստանից Անդրկովկաս աքսորված ռուս աղանդավորներին։
 
1861 թվականի ագրարային ռեֆորմն իր արտահայտությունը գտավ նաև Անդրկովկասում։ 1864 թվականնին ճորտությունիրց ազատագրվեցին [[Թիֆլիսի նահանգ|Թիֆլիսի]], 1865-ին` Քութայիսի նահանգների գյուղացիները։ 1870, 1877 և 1883 թվականների օրենքներով Արևելյան և Հարավային Անդրկովկասի գյուղացիության ճորտային հարաբերությունները փոխարինվեցին այսպես կոչված ժամանակավոր կախյալ հարաբերություններով, որոնք սակայն պահպանվեցին մինչև 1912 թվականի դեկտեմբերի 20-ը, երբ գյուղացիներին պարտադրվեց փրկագնման օրենքը, իսկ ժամանակավոր կախյալ հարաբերությունները փոխարինվեցին ժամանակվոր պարտավորյալ հարաբերություններով։
 
1912 թվականի դեկտեմբերի 20-ի օրենքով Անդրկովկասի տիրունի հողերում բնակվող գյուղացիության ու շինականների հաշվին կառավարության օժանդակությամբ պետք է բաժնեհողերի պարտադիր փրկագնում կատարվեր։ Այդ նույն օրենքով 1913 թվականի հունվարի 1-ից վերացբվում են թիուլային պարտույթների վճարումները։ Այդ օրենքը 1906 թվականի նոյեմբերի 9-ի Ստոլիպինյան ռեֆորրմի վատթարագույն տարբերակն էր, որի նպատակն էր ցարիզմի և բուրժուականացված ազնվականության համար ստեղծել վստահելի նեցուկ գյուղում` հանձին ունևոր գյուղացիության։ Առաջին Համաշխարհային իմպերիալիստական պատերազմը խանգարեց Հայաստանում այդ օրենքի իրականացմանը։ Մինչև 1917 թվականի փետրվարը Երևանի նահանգում փրկագնվել էր մասնատիրական հողերի միայն 4/5-րդը։
 
Փետրվարյան հեղափոխության հետևանքով Անդրկովկասում ուժեղացան գյուղացիական շարժումները։ 1971 թվականի մարտի 28-ի Անդրկովկասյան հատուկ կոմիտեն ստեղծեց Հողային գործերի երկրային ժամանակավոր հանձնաժողով` նրա վրա դնելով «ճորտատիրական իրավունքը վերացնելու» նախապատրաստման միջոցառումների մշակումը։ Ապրիլի 23-ի օրենքով Անդրկովկասյան հատուկ կոմիտեն արգելեց ագրարային ելույթները և կալվածատիրական հողերի բռնագրավումները։ Հողային հարցի լուծումը հետաձգվեց «մինչև սահմանադիր ժողովի գումարումը»։ Նույն դիրքը գրավեց նաև Անդրկովկասի գյուղացիական համագումարը, որ բացվել էր Թիֆլիսում 1917 թվականի հունիսի 19-ին։ Համագումարում մեծամասնության` մենշևիկների ու մուսավաթականների ձայներով ընդունվեց «հողի մունիցիպալիզացիայի» մենշևիկյան ծրագիրը։ Ագրարային հարցի լուծումը ձգձգելու քաղաքականությունն ուժեղացրեց գյուղացիության դժգոհությունները։ Ծավալվեցին գյուղացիական ելույթներ, որոնք ընդգրկեցին նաև Հայաստանի գավառները։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո Անդրկովկասյան կոմիսարիատը և Անդրկովկասյան սեյմը շարունակեցին ագրարային հարցում խուսանավելու քաղաքականությունը։ 1917 թվականի դեկտեբերրի 16-ին ընդունվել են արքունական, ուդելային, եկեղեցապատկան, վանքապատկան, իրավական անձերի և խոշոր մասնատիրական հողերը հողային կոմիտեներին հանձնելու մասին կանոնադրությունը։ Ստեփան Շահումյանը գրել է «Այդ օրենքով կալվածատիրական հողատիրությունն այս կամ այն պատրվակով, այնուամենայնիվ, պահպանվում է, իսկ մնացյալ հողերը հանձնվում են ոչ թե գյուղացիական կոմիտեներին, այլ ինչ-որ վերևից նշանակված հողային կոմիտեների տնօրինությանը։ Դուրս է գալիս, որ հողային, այսինքն գյուղացիական հարցի լուծումը կատարում են ... ճորտատերերն ու ստրկատերերը»։ 1918 թվականի մարտի 7-ին, ի լրումն «Կանոնադրության», Անդրկովկասյան սեյմն ընդունեց «հողատերերին մնացյալ հողի չափը որոշելու և հողային ռեֆորմ իրականցնելու միջոցառումների մասին» օրենքը, որով հողի մասնավոր սեփականությունն այնուամենայնիվ չէր վերանում։ Անդրկովկասյան կոմիսարիատի և Անդրկովկասյան սեյմի բոլոր նման որոշումները մնացին թղթի վրա։
 
[[Անդրկովկասյան սեյմ|Սեյմ]]ի անկումից հետո Հայաստանի Հանրապետության Դաշնակցական կառավարությունը ժառանգեց Ժամանակավոր կառավարության ագրարային քաղաքականությունը։ Դեռևս երկրորդ պետական դումայում 1907 թվականի փետրվար-հունիսին, դաշնակցական պատգամավորները ագրարային հարցում հարում էին էսեռներին։ Սաղաթելյանը դումայի էսեռկան ֆրակցիայի հողային հանձնաժողովում մասնակցեց հողի հիմնական օրենքի նախագծի մշակմանը, որը էսեռների և դաշնակցականների միացյալ խմբի կողմից ներկայացվեց դումային։ Նախագիծն առաջարկում էր ռուսական պետության սահմաններում ընդմիշտ վերացնել հողի ամեն տեսակ սեփականություն և ամբողջ հողը հայտարարել համայնական սեփականություն։ Էսեռների հետ միասին նրանք հանդես էին գալիս հանուն հողի «սոցիալիզացիայի»։ Սակայն իշխանության գլուխ անցնելով դաշնակցությունը պահպանեց մասնավոր հողատիրությունը։ Պաշտոնական տվյալներով Հայաստանի 600 հազար հա վարելահողերի կեսը պատկանում էր կալվածատերերին, [[կուլակ]]ներին, եկեղեցուն, նույնքան էլ բաժին էր ընկնում գյուղացիական բոլոր տնտեսությունների 95%-ը կազմող չքավոր և միջակ տնտեսություններին։ 140 հազար հա խոտհարքից 100 հազար հա-ն պատկանում էր կալվածատերերին և պետությանը։ Ագրարային հարցը [[Անդրկովկաս]]ում իր լուծումը գտավ միայն սովետական կարգերի շնորհիվ։
 
[[Արևմտյան Հայաստան]]ում հողային հարաբերությունները կարգավորվում էին [[Թուրքիա]]յում գործող պետական օրենքներով։ Մահմեդական արևելքում, ինչպես նշել է Մարքսը, «պետությունը գերագույն հողատերն էր», «ոչ մի մասնավոր սեփականություն չկա, թեև կա հողի ինչպես մասնավոր, այնպես էլ համայնական տիրում և օգտագործում»։ Արևմտյան Հայաստանում ֆեոդալների դասակարգը հիմնականում կազմված էր մահմեդականներից։ Հայ ֆեոդալները գերակշիռ մաս էին կազմում [[Սասուն]]ում, [[Մուշ]]ում, Հաճընի շրջանում, [[Զեյթուն]]ում։ Արևմտահայության հիմնական զանգվածը իրավականորեն ազատ գյուղացիությունն էր, որի փոքր մասն ուներ սեփական հողակտորներ, մյուս մասը մշակում էր պետական և վակուֆային հողերը։
 
Թուրքահպատակ երկրամասերում, այդ թվում և Արևմտյան Հայաստանում, ճորտությունն իրավաբանորեն ձևակերպված չէր, սակայն հարավային քրդաբնակ գավառներում` [[Վան]]ի, [[Դիարբեքիր]]ի էլայեթներում և մասամբ թուրքապատկան շրջաններում հայ գյուղացիությունը գտնվում էր կիսաճորտական կախյալ վիճակում։
Տող 51.
հողատարածություններ։ Արևմտյան Հայաստանում տիրապետող էին պետական և վակուֆային հողերը։ 1867 թվականի օրենքով հողատերերին թույլատրվեց հինգ տարվա ընթացքում պետությունից գնել օգտագործվող հողերը` ստանալով կալվածագիր։
 
1858 թվականի օրենքը ուժի մեջ մտնելոց հետո էլ հողատերերի հիմնական դասը, ինչպես նախաթանզիմաթյան շրջանում, մահմեդական վերնախավն էր, մզկիթերը` հոգևորականությունը։ Ավելացավ նաև հայ խոշոր հողատերերի թիվը, հատկապես Մշո դաշտում, Կարինի, Խարբերդի, Բաղեշի, Սեբաստիայի շրջաններում։ 19-րդ դարի երկրորդ կեսին կալվածքներ ուներին 200-ից ավելի արևմտահայ վանքերը, որոնցից 9-ը համարվում էին խոշոր հողատերեր։
 
Արևմտահայ գյուղացիների զգալի մասը հողը վարձակալում էր քաղաքներում ապրող մահմեդական ու հայ հողատերերից, մյուս մասն այն օգտագործում էր կիսրարության սկզբունքով։ Կիսրարությունն աստիճանաբար ընդարձակվելով վերածվեց մարաբայության։ Թուրքիայում ազգային ճնշումն իր արտահայտությունն էր գտնում նաև ագրարային հարաբերություներում։ Արտակարգ ծանր էր հարկային լուծը։ Գլխավոր եկամտային հարկը աշարն էր, որն իրականում կազմում էր բերքի մինչև 1/3-րդ մասը, թեև օրենքով չպետք է անցներ 1/10-րդից։ Աշարից բացի գյուղացիները վճարում էին ֆեոդալական ռենտա` խարաջ, գլխահարկ կամ ջիզիե, կալվածատիրական, արոտների, ճանապարհների, զինվորական հարկեր։ Կային նաև ամուսնության, կրթական, բանջարանոցների խոտհարքի, յայլաղների և այլ հարկեր։
 
Այդ ամենով հանդերձ ոչ միայն հայ աշխատավոր գյուղացիության, այլև հողատերերի ունեցվածքն ու իրավունքների ապահովությունը ոչնչով երաշխավորված չէր։ Հալածանքները, պարբերաբար կազմակերպված կոտորածները, կողոպուտը քայքայում էի արևմտահայությանը, ուժեղացնում արտագաղթը և պանդխտությունը։ Մեծ Եղեռնի ժամանակ արևմտահայությունը, ենթարկվելով զանգվածային կոտորածի ու տեղահանության, վերջնականապես զրկվեց ունեցվածքից ու հողային սեփականությունից։