«Հայաստանի ազգային գրադարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
 
Հայաստանի ազգային գրադարանի պատմության սկիզբը համարվում է [[1832]] թ., երբ հիմնադրվում է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը։ Հայաստանի Մինիստրների Խորհրդի նիստում ընդունված «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստանում է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ։ [[1919]]-[[1921]] թթ-ին գրադարանի առաջին տնօրեն Ստեփան Կանայանի ջանքերով հաջողվում է հավաքել, գնել և ժողովել [[Թիֆլիս]]ի, [[Բաքու|Բաքվի]], [[Ախալցխա]]յի և [[Կարս]]ի հայկական կազմակերպությունների, ընկերությունների, ուսումնական հաստատությունների գրադարանները և դրանք տեղափոխել [[Երևան]]։ Գրադարանը տեղավորված է 4 մասնաշենքում։ Ամենահինը Ալ. Թամանյանի նախագծած գլխավոր մասնաշենքն է (1939 թ.)։ Թամանյանական մասնաշենքի կառուցումը ֆինանսավորել են Խորհրդային Հայաստանի կառավարությունը և «Գրիգոր և Կարապետ Մելքոնյան» հիմնադրամը<ref>{{Cite web|url=http://www.irates.am/hy/1410508228|title=Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը|website=www.irates.am|language=en|accessdate=2021-02-18}}</ref>։ Այնուհետև շենքը հիմնանորոգվել է 2008-2011-ին՝ այս անգամ Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ։
[[Պատկեր:Լոգո.png|մինի|279x279փքս|Հայաստանի ազգային գրադարանի լոգոն]]
 
[[1924]] թվականից գրադարանը ստանում է Հայաստանում լույս ընծայվող տպագիր արտադրանքի պարտադիր անվճար օրինակներ։ 1925-1991 թվականներին գրադարանը ստացել է ԽՍՀՄ-ում լույս տեսնող գրականության պարտադիր օրինակները։