«Մագնիսաօպտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
 
Տող 1.
'''Մագնիսաօպտիկա''', [[ֆիզիկա]]յի բաժին. ուսումնասիրում է [[մագնիսական դաշտ]]ի ազդեցությունը միջավայրի [[Օպտիկա|օպտիկական հատկությունների]] վրա, ինչպես նաև օպտիկական [[Ճառագայթում|ճառագայթման]] ([[լույս]]ի) առաքման, տարածման ու կլանման երևույթները մագնիսական դաշտում գտնվող նյութերում։ Մագնիսաօպտիկական հիմնական երևույթներն են. մագնիսական դաշտում [[սպեկտրային գծեր]]ի տրոհումը բաղադրիչների ([[Զեեմանի երևույթ]]), [[Լույսի բևեռացում|լույսի բևեռացման]] հարթության պտտումը ([[Ֆարադեյի երևույթ]]), լույսի երկբեկումը[[երկբեկում]]ը մագնիսական դաշտում գտնվող իզոտրոպ նյութում ([[Կոտոն-Մուտոնի էֆեկտ]]), Քերի մագնիսաօպտիկական երևույթը ([[Քերի երևույթ]])։
 
20-րդ դարի 60-70-ական թթ. զարգացավ [[կիսահաղորդիչներ]]ի և մագնիսակարգավորված [[բյուրեղներ]]ի (ֆերիտներ, հակաֆեռոմագնիսական նյութեր) մագնիսաօպտիկան։ Մագնիսաօպտիկական մեթոդները կիրառվում են օպտիկական անցումները պայմանավորող քվանտային վիճակների, նյութի ֆիզիկաքիմիական կառուցվածքի, [[մետաղներ]]ի և կիսահաղորդիչների էլեկտրոնային կառուցվածքի, ֆազային անցումների հետազոտման ժամանակ։