«Լողացող տոկոսադրույք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Պիտակ՝ Ձեռքով հետշրջում
Տող 5.
Այդպիսի պարտքի դրույքաչափը սովորաբար կոչվում է բազային տոկոսադրույքի սպրեդ կամ մարժա, օրինակ՝ հինգ տարի ժամկետայնությամբ վարկը կարող է գնահատվել որպես վեցամսյա LIBOR+2.5%: Յուրաքանչյուր վեցամսյա ժամանակահատվածի վերջում հաշվարկվող հաջորդ ժամանահատվածի տոկոսադրույքը հիմնված կլինի տվյալ պահին սահմանված LIBOR տոկոսադրույքի վրա՝ գումարած սպրեդը։ Բազային տոկոսադրույքը համաձայնեցվում է փոխառուի և փոխատուի միջև, իսկ 1, 3, 6 կամ 12 ամիս ժամկետայնության դեպքում շուկայական տոկոսադրույքները սովորաբար կիրառվում են առևտրային վարկերի համար։
 
Սովորաբար վարկերի լողացող տոկոսադրույքն ավելի ցածր է լինում, քան հաստատուն տոկոսադրույքով վարկերն են, ինչը մասնակիորեն կախված է եկամտաբերության կորից։ Առավել ցածր տոկոսադրույքի վճարման դիմաց վարկառուն կրում է տոկոսադրույքի ռիսկը, այն է՝ տոկոսադրույքի մակարդակի բարձրացման ռիսկ ապագայում<ref>{{cite web|url=http://www.danskebank.fi/en-fi/Personal/FAQ/Pages/faqWhichischeaperafixedrateorfloatingrateloan.aspx|title=Which is cheaper, a fixed-rate or floating-rate loan?|publisher=Danske Bank|accessdate=16 February 2015}}</ref>:։ Շրջված եկամտաբերության կորի դեպքում փոխառության լողացող տոկոսադրույքը կարող է լինել ավելի բարձր, սակայն շատ դեպքերում փոխատուները սահմանում են առավել բարձր տոկոսադրույք հաստատուն տոկոսադրույքով երկարաժամկետ պարտավորությունների նկատմամբ, քանի որ իրենք են կրում տոկոսադրույքի ռիսկը (տոկոսադրույքի բարձրացման ռիսկ, որի հետևանքով փոխատուների տոկոսային եկամուտը կնվազի)։
 
Լողացող տոկոսադրույքով վարկերի որոշակի տեսակներ, մասնավորապես հիփոթեքային վարկերը, կարող են ունենալ որոշակի առանձնահատկություններ, ինչպես օրինակ տոկոսադրույքի սահմանաչափը, կամ տոկոսադրույքի առավելագույն չափի սահմանափակումը, կամ տոկոսադրույքի փոփոխության թույլատրելի առավելագույն չափը։