«Փախստականներն Ադրբեջանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
Ադրբեջանի կառավարության տվյալներով՝ 1994 թվականին՝ հրադադարի հաստատման ժամանակ, Հայաստանից փախստականների թիվը կազմել է մոտ 250 000 ադրբեջանցի։ Համաձայն քաղաքացիության մասին օրենքի՝ նրանք բոլորն ունեին Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու իրավունք։ Ըստ ՄԱՓԳՀ-ի գնահատականների՝ մինչև 2001 թվականի վերջը նրանց մեծ մասը, ինչպես ենթադրվում է, նատուրալիզացվել է կամ գտնվել է հպատակագրման գործընթացում։
 
 
== Ներքին տեղահանված անձինք ԼՂԻՄ-ից և հարակից տարածքներից ==
 
Տող 15 ⟶ 13՝
 
Ադրբեջանի կառավարությունը միջազգային հանրության օգնությամբ ձեռնամուխ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո բռնազավթված շրջաններ հարկադրաբար վերաբնակվածների վերադարձի շրջանակային ծրագրի մշակմանը («Մեծ վերադարձ» ծրագիր):
 
== Մեսխեթցի թուրքեր ==
1944 թվականին մեսխեթցի թուրքերը Ստալինի հրամանով Վրաստանից զանգվածաբար արտաքսվել են Միջին Ասիա։ Այն շրջաններից մեկը, որտեղ նրանք բնակություն են հաստատել, եղել է Ուզբեկստանում գտնվող Ֆերգանի հովիտը։ 1989 թվականին այնտեղ տեղի է ունեցել միջէթնիկական բռնություն, որի արդյունքում մեսխեթցի թուրքերը տարհանվել են Ուզբեկստանից․ նրանց մի մասը հաստատվել է Ադրբեջանում։ Ադրբեջանում փախստականների այդ խումբը մոտ 50 000 մարդ էր կազմում։ Համաձայն քաղաքացիության օրենքի՝ նրանք բոլորն ունեին քաղաքացիություն ստանալու իրավունք։ Ըստ ՄԱՓԳՀ-ի գնահատականների՝ մինչեւ 2001 թվականի վերջը մնրանց մեծ մասը, ինչպես ենթադրվում էր, նատուրալիզացվել է։
 
== Վիճակագրություն ==
Ադրբեջանի փախստականների և հարկադրաբար վերաբնակվածների հարցերով պետական կոմիտեի տվյալներով՝ 2009 թվականի մարտին Ադրբեջանում կար 603 251 փախստական: Նրանց մեծ մասը բնակվում էր Բաքվում և նրա շրջակայքում, ինչպես նաև Սումգայիթում ։ Զգալի թվով փախստականներ են բնակվում նաև Ֆիզուլի-Աղդամ–Աղջաբադի–Բարդա–Մինգեչաուր–Գյանջա կենտրոնական–հարավային երթուղու, Շամախի–Իսմայիլլի–Գաբալա–Շեքի հյուսիսային երթուղու և Սաբիրաբադ–Սաաթլի–Իմիշլի–Բեյլագան հարավային երթուղու երկայնքով:
 
== Խնդիրներ ==
Չնայած փախստականների և տեղացի բնակչության միջև հարաբերությունները ընդհանուր առմամբ բարեկամական են և տեղի բնակչության շրջանում առկա է հանդուրժողականության բարձր մակարդակ, լինում են կոնֆլիկտների դեպքեր, որոնք առաջանում են փախստականների հատուկ կարգավիճակի պատճառով (օրինակ ՝ արտոնյալ հասանելիություն զբաղվածության, պետական ֆինանսական օգնություն, անվճար բժշկական ծառայություններ և սեփականության տիրապետման արտոնություններ)։
 
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="80">
File:Azerbaijani refugees from Karabakh 24.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 12.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 11.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 15.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh in Yevlakh.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 14.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 2.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 4.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 6.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 3.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 20.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 25.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 17.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 9.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 21.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 26.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 5.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh 7.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh during the war 3.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh during the war 2.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh during the war 14.jpg|
File:Azerbaijani refugee from Karabakh.jpg|
File:Azerbaijani refugees from Kalbajar.jpg|
File:Azerbaijani refugee child from Karabakh.jpg|
File:Azerbaijani refugees from Karabakh during the war 8.jpg|
</gallery>