«Պռոշյաններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
Հայկական լեռնաշխարհի արևելյան մասում [[Վրաստան]]ը դարձել էր հզոր տերություն: [[1008]] թվականին, թուրք-սելջուկների ներխուժումից հետո, Վրաստանը ձեռք բերեց ինքնավարություն, իսկ հաջորդ հարյուրամյակի ընթացքում գերիշխող դեր ուներ Հարավային Կովկասում: Վրաստանից [[վասալ]]ական կախման մեջ էին գտվում մի շարք հայկական իշխանական տոհմեր` [[Դոփյաններ]], [[Վաչուտյաններ]], Պռոշյաններ, [[Հասան-Ջալալյաններ]]<ref>{{Cite book|url=https://books.google.am/books?id=3N21CwAAQBAJ&printsec=frontcover&hl=ru&source=gbs_ge_summary_r&cad=0#v=onepage&q&f=false|title=Islam and Christianity in Medieval Anatolia|last=Peacock|first=A. C. S.|last2=Nicola|first2=Bruno De|date=2016-03-09|publisher=Routledge|isbn=978-1-317-11269-3|pages=82|language=en}}</ref>:
 
Վայոց Ձորը, դեռևս X դարի սկզբում, գտնվելով հայկական կենտրոնական թագավորության սահմաններում, պատկանում էր Սյունաց իշխանությանը, այնուհետև Սունիքի հայկական թագավորությանը: Բայց կարճ ժամանակ հետո, Գագիկ I-ի օրոք(990-1020 թվականներ), միացվեց Անիի թագավորությանը: XI դարում Վայոց Ձորը մասամբ գրավեցին [[Դվին]]ի Շադադյանները, հետո` թուրք-սելջուկները: Սյունիքում` հայկական վերջին թագավորության անկումից հետո(1170 թվական),Վայոց Ձորն ընկավ մահմեդական էմիրների իշխանութան տակ: XII դարի սկզբին հայ-վրացական միացյալ ուժերը թուրք-սելջուկներից ազատագրեցին իրենց նախկին տարածքները: Նրանց օգնող հայ իշխանները, հաղթանակից հետո նվեր ստացան ազատագրված հողերը: [[Սյունիք]]ի լեռնաշխարհը գրեթե ամբողջությամբ տրվեց [[Օրբելյաններ]]ի իշխանական տոհմին:Իսկ Սյունիքի իշխանության տարածքի առյուծի բաժինը հասավ Վասակ Հաբաբյանին, Պռոշյանների իշխանական տոհմի հիմնադիրներից մեկին:
=== Մոնղոլական արշավանք ===
[[1236]] թվականին, մոնղոլական 30000-անոց բանակը 2-րդ անգամ շարժվեց դեպի Հայաստան: (Առաջին անգամ [[մոնղոլներ]]ը Հայաաստան էին մտել [[1220]] թվականին:) Միացյալ հայ-վրացական ուժերը մի քանի փոքր հաղթանակներ տարան մոնղոլների դեմ, և որպեսզի խուսափեին հետագա արյունահեղություններից,հայերը ընդունեցին խանի իշխանությունը: Հայաստնի տարածքում հաստատվեց մոնղոլական տիրապետություն:
 
== Պռոշ իշխան ==
Վասակ Խաղբակյնի որդին` մեծ իշխան Պռոշը, մասնակցեց դեպի Բաղդադ մոնղոլական արշավանքիին:Դրանիցվ հետո, 1258 թվականի փետրվարի 1-ին, մոնղոլ զորավար Բաչու խանի հետ գնաց [[Բաղդադ]]ի վերջին [[խալիֆ]] Մուստաֆայի մոտ, պահանջելով նրանից` հանձնվելու առանց կռվի: Հետագա երկու տարին Պռոշ իշխանը մասնակցում էր [[Տիգրանակերտ]] բերդաքաղաքի պաշարմանը: Այն նույնպես ավարտվեց Պռոշի հաղթանակով: Մատուցած մարտական ծառայությունների համար մոնղոլները Պռոշ իշխանին նվիրեցին հողեր, ստրուկներ և փող: Բացի դրանից նա մասնակի ազատվեց հարկեր վճարելուց: