«Ֆինանսական ռեսուրսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ֆինանսական ռեսուրսներ''', բոլոր դրամական միջոցների ամբողջությունն է, որոնք անհրաժեշտ ակտիվների...»:
(Տարբերություն չկա)

10:00, 14 Հունիսի 2021-ի տարբերակ

Ֆինանսական ռեսուրսներ, բոլոր դրամական միջոցների ամբողջությունն է, որոնք անհրաժեշտ ակտիվների ձևավորման համար պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների, հաստատությունների տրամադրության տակ են` ամբողջ գործունեությունն իրականացնելու համար, եկամտի, խնայողությունների, կապիտալի և տարբեր տեսակի մուտքերի հաշվին: Բանկային ռեսուրսները ֆինանսական ռեսուրսների կարևոր բաղադրիչ են:

Ֆինանսական ռեսուրսները նախատեսված են.

Ֆինանսական ռեսուրսները բաժնվում են 2 խմբի.

  • կենտրոնացված միջոցներ (պետական բյուջե, արտաբյուջետային միջոցներ),
  • ապակենտրոնացված ֆինանսական ռեսուրսներ (կորպորատիվ ֆոնդեր):

Կան նաև պետության, մարզերի և ձեռնարկությունների ֆինանսական ռեսուրսներ:

Մակրոմակարդակում կենտրոնացված ֆոնդերի ձևավորման հիմնական աղբյուրը ազգային եկամուտն է: Ազգային եկամտի բաշխման և վերաբաշխման հիման վրա ձևավորվում են կենտրոնացված ֆոնդեր: Ազգային եկամտի մի մասը ձևավորվում և մնում է ձեռնարկությունների տրամադրության տակ, այսինքն՝ միկրոմակարդակում ստեղծվում են ապակենտրոնացված ֆինանսական ռեսուրսներ, որոնք օգտագործվում են արտադրական ծախսերի համար:

Ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների հիմնական աղբյուրը արտադրական գործունեությունից ստացված շահույթն է:

Ֆինանսական ռեսուրսների օգտագործումը հիմնականում իրականացվում է հատուկ նշանակության դրամական միջոցների միջոցով, չնայած հնարավոր է նաև միջոցներն օգտագործել նաև ոչ ֆոնդային ձևով[1]:

Պետության և ձեռնարկությունների ֆինանսական ռեսուրսները ֆինանսական կառավարման անմիջական օբյեկտներ են, այսինքն՝ դրանց ձևավորման, օգտագործման և դրամական միջոցների հոսքի կառավարման:

Բավարար ֆինանսական ռեսուրսների առկայությունը, դրանց արդյունավետ օգտագործումը կանխորոշում են ձեռնարկության լավ ֆինանսական դիրքը, վճարունակությունը, ֆինանսական կայունությունը, իրացվելիությունը: Այս առումով ձեռնարկությունների ամենակարևոր խնդիրն է գտնել պաահուստային միջոցներ` իրենց սեփական ֆինանսական ռեսուրսների ավելացման և դրանց առավել արդյունավետ օգտագործման համար` ընդհանուր առմամբ ձեռնարկության արդյունավետությունը բարելավելու համար:

Գրականություն

  • А. Ф. Черненко, Н. Н. Илышева, А. В. Башарина. Финансовое положение и эффективность использования ресурсов предприятия. М.: Юнити-Дана, 2013. ISBN 978-5-238-01610-8


Ծանոթագրություններ

  1. А. Ф. Черненко, Н. Н. Илышева, А. В. Башарина. Финансовое положение и эффективность использования ресурсов предприятия. М.: Юнити-Дана, 2009. ISBN 978-5-238-01610-8