«Կոլորիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 9.
Մաշկի գույնի խտրականությունը Միացյալ Նահանգներում առաջին անգամ ի հայտ է եկել լատինամերիկացիների և [[աֆրոամերիկացիներ]]ի շրջանում՝ գաղութացման և ստրկատիրության ժամանակ՝ մինչև [[Ամերիկայի քաղաքացիական պատերազմ]]ը։ Սպիտակամորթ ստրկատերերն ավելի բաց մաշկ ունեցող ստրուկներին (նրանք երբեմն ստրկատերերի և նրանց ստրուկների ապօրինի զավակներ էին) տալիս էին մեծ արտոնություններ, ինչպիսիք են ոչ թե դաշտային, այլ տնային աշխատանք կատարելու, սովորելու, կարդալու և հազվադեպ նույնիսկ ստրկությունից ազատվելու հնարավորությունները։ Ստրկության վերացումից հետո նույնպես շարունակվել է մարդկանց առանձնացումն արտոնյալ և ոչ արտոնյալ խմբերի՝ ըստ մաշկի երանգի<ref>Margaret Hunter. The Persistent Problem of Colorism: Skin Tone, Status, and Inequality [https://www.mills.edu/academics/faculty/soc/mhunter/The%20Persistent%20Problem%20of%20Colorism.pdf] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20170305034927/https://www.mills.edu/academics/faculty/soc/mhunter/The%20Persistent%20Problem%20of%20Colorism.pdf |date=2017-03-05 }}</ref>։
 
Կա վարկած, որ կոլորիզմն առաջացել է դեռևս մինչև գաղութացումը։ «[http://www.imdb.com/title/tt4424688/ Շեյդիզմ]» վավերագրական ֆիլմի ({{lang-en|shade}}-ստվերերանգ) հերոսուհիներից մեկը՝ [[Շրի Լանկա]] կղզու բնակիչ երիտասարդ կինը, պարզաբանում է, որ կոլորիզմն առաջացել է Հնդկաստանում։ Հին հնդկական էպոսի՝ [[Ռամայանա]]յի տեսարաններից մեկում ներկայացված է Հյուսիսի ազնվական տոհմից սերող սպիտակամորթ արքայի մենամարտը Հարավի սևամորթ թագավորի հետ, որն ասոցացվում է չար ուժերի հետ։
 
«Կոլորիզմ» եզրույթը նույն ռասայի մարդկանց ուղղված կանխակալ վերաբերմունք է, որը հիմնված է բացառապես նրանց մաշկի գույնի վրա։ Այն ի հայտ է եկել աֆրոամերիկացի գրող և հասարակական գործիչ [[Էլիս Ուոկեր]]ի շնորհիվ, որն առաջին անգամ այն օգտագործել է [[1983]] թվականին հրատարակված «Մայրական այգիների փնտրտուքում. Կնոջ արձակը» հրապարակախոսությունում։ Նա կոլորիզմը բնորոշել է որպես չարիք, հիվանդություն, որը պետք է կանգնեցնել և աֆրոամերիկացիներին հնարավորություն տալ ապրել ու զարգանալ նախապաշարմունքներից դուրս։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոլորիզմ» էջից