«Ստեփան Պալասանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 3.
| պատկեր = Պալասանյան.jpg
}}
'''Ստեփան Հովհաննեսի Պալասանյան''' ([[դեկտեմբերի 5]], [[1837]] - [[փետրվարի 19]], [[1889]]{{ԱԾ}}), արևելյան աշխարհաբարի գիտական քերականության հիմնադիրն է, նշանավոր լեզվաբան, գրականագետ, պատմաբան, սոցիոլոգ և մանկավարժ։
 
Ծնվել է [[Ռումինիա]]յի Բոտոշան քաղաքում։ Սկզբնական կրթությունն ստացել է իր քաղաքի քահանա Պ. Հակոբյանի մոտ, 1852-1855 թթ.-ին սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել է Գաբրիել արք. Այվազովսկուն, Ա. Գալֆայանին, Ս. Թեոդորյանին, ապա ուսումը շարունակել է իր ուսուցիչների հիմնած Հայկազյան վարժարանում (Փարիզ), 1858 թ.-ին հրավիրվել է Թեոդոսիա և պաշտոնավարել է Խալիպյան դպրոցում։ Այստեղ աշխատելիս առաջադիմական ոգով հոդվածներ է տպագրել «Մասեաց աղաւնի» պարբերականում, որի պատճառով էլ գժտվել է իր ուսուցիչ Գաբրիել արք. Այվազովսկու հետ և մեկնել է Նոր Նախիջևան։ Այստեղ ընկերների հետ հիմնել են նոր դպրոց, որտեղ 3 տարի աշխատելուց հետոՙ 1863 թ.-ին, աշխատանքի է անցնում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցումՙ դասավանդելով հայոց լեզու, հայոց ընդհանուր պատմություն, հայ գրականություն և ֆրանսերեն։ 1869 թ.-ին Պալասանյանը մի խումբ ընկերների հետ Թիֆլիսում հիմնում է Գայանյան օրիորդաց դպրոցը. որպես լուսավորիչ-մանկավարժ նա շատ կարևոր տեղ էր տալիս աղջիկների կրթությանը։ 1881 թ.-ից մինչև կյանքի վերջըՙ 1889 թվականը նա որպես մանկավարժ աշխատում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանումՙ դասավանդելով հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն, հայոց պատմություն և ֆրանսերեն։ Մահացել է 1889 թ.-ի փետրվարի 19-ին Էջմիածնումՙ 52 տարեկան հասակում, թաղված է Ս. Գայանե տաճարի հյուսիս-արևելյան մասում։