«Երկրորդ համաշխարհային պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 255.
[[Պատկեր:8th AF Bombing Marienburg.JPEG|right|thumb|Ամերիկյան 8-րդ ռազմաօդային ուժերի Բոյինգ B-17-ը ռմբակոծում է Ֆոկ-Վուլֆ գործարանը Գերմանիայում 1943 թվականի հոկտեմբերի 9-ին։]]
 
Ամերիկյան ռազմածովային ուժերի հրամանատարության թույլ տրված սխալների պատճառով Գերմանացիները կտրեցին նավարկումները Ատլանտյան օվկիանոսով{{sfn|Milner|1990|p=52}}։ 1941 թվականի նոյեմբերին Համադաշնության ուժերը հակագրոհ իրականացրեցին Հյուսիսային Աֆրիկայում և հետ վերցրեցին գերմանացիների և իտալացիների զբաղեցրած դիրքերը{{sfn|Beevor|2012|pp=224–28}}։ Հյուսիսային Աֆրիկայում գերմանացիներն իրականացրեցին գրոհ հունվարին՝ հետ մղելով բրիտանացիներին դեպի [[Գազալայի ճակատամարտ|Գազալայի գիծ]] փետրվարի դրությամբ{{sfn|Molinari|2007|p=91}} Ճապոնիան հնարավորություն ստացավ օգտագործել [[Ֆրանսիական մադագասկար|Վիշիի կողմից վերահսկվող Մադագասկար]]ը սակայն բրիտանացիները [[Մադագասկարի ռազմագործողություն|կարողացան նվաճել կղզին]] 1942 թվականի սկզբին{{sfn|Beevor|2012|pp=380–81}}։ Առանցքի [[Գազալայի ճակատամար|գրոհը Լիվիայում]] ստիպեց դաշնակիցներին նահանջել մինչև Եգիպտոս, միայն կանգնեցվեցին [[Էլ Ալամեյնի առաջին ճակատամարտ|Էլ Ալամեյն]]ում{{sfn|Rich|1992|p=178}}։ Եվրոպայում դաշնակիցները գրոհներ կազմակերպեցին մարտավարական կետերի վրա, որոնք գագաթնակետին հասան ողբերգական [[Դիեպի ճակատամարտ]]ով{{sfn|Gordon|2004|p=129}}, որը ցույց տվեց, որ Արևմտյան դաշնակիցները չեն կարող ներխուժել մայրցամաքային Եվրոպա առանց լուրջ նախապատրաստման{{sfn|Neillands|2005}}{{page needed|date=July 2016}}։
 
1942 թվականի օգոստոսին դաշնակիցները հաջողությամբ հետ մղեցին [[Ալամ էլ Հալֆայի ճակատամարտ|Էլ Ալամեյնի երկրորդ գրոհը]]{{sfn|Keegan|1997|p=277}} և ծանր կորուստների գնով կարողացան մատակարարում ուղարկել պաշարված Մալթային{{sfn|Smith|2002}}։ Մի քանի ամիս անց դաշնակիցները [[Էլ Ալամեյնի երկրորդ ճակատամարտ|ձեռնարկեցին սեփական գրոհը]] Եգիպտոսում՝ ստիպելով Առանցքին նահանջել դեպի Լիվիա{{sfn|Thomas|Andrew|1998|p=8}}։ Այս գրոհը սկսվեց [[Տորչ գործողություն|Անգլո-ամերիկյան ուժերի ներխուժմանը Ֆրանսիական Հյուսիսային Աֆրիկա]], որի արդյունքում տարածաշրջանը միացավ դաշնակիցներին{{sfn|Ross|1997|p=38}}։ Հիտլերը հրամայեց ամբողջությամբ նվաճել Վիշի Ֆրանսիան{{sfn|Ross|1997|p=38}}, չնայած Վիշի Ֆրանսիայի զորքը դիմադրություն ցույց չտվեց, այս գործողությունը զինադադարի խախտում էր և նրանք խորտակեցին իրենց նավատորմը, որպեսզի Գերմանիան չտիրանա դրան{{sfn|Ross|1997|p=38}}{{sfn|Bonner|Bonner|2001|p=24}}։ Առանցքի ուժերը Աֆրիկայում նահանջեցին [[Թունիս]], որը [[Թունիսյան ռազմագործողություն|նվաճեցին դաշնակիցները]] 1943 թվականի մայիսին{{sfn|Ross|1997|p=38}}։{{sfn|Collier|2003|p=11}}
 
Հունիսին բրիտանացիները և ամերիկացիները սկսեցին մարտվարական ռմբակոծությունները Գերմանիայի դեմ, որի նպատակն էր կոլապսի ենթարկել Գերմանիայի տնտեսությունը, իջեցնել մարտական ոգին և ունեվորազրկել բնակչությանը<ref>[http://www.ibiblio.org/hyperwar/AAF/USSBS/ETO-Summary.html#tc "The Civilians"] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20131105044932/http://www.ibiblio.org/hyperwar/AAF/USSBS/ETO-Summary.html#tc |date=5 November 2013 }} the United States Strategic Bombing Survey Summary Report (European War)</ref>։ [[Համբուրգի ռմբակոծություն Երկրորդ համաշխարհային պատերազմում|Համբուրգի ռմբակոծությունն]] առաջինն էր այս գործողությունում, որը բերեց մեծ վնասների կարևոր արդյունաբերական կենտրոնում{{sfn|Overy|1995|pp=119–20}}։
 
== Հրեաների դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և Հոլոքոստ==