«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 14.
 
=== «Գրի ակունքներ» <ref name="nla" /> ===
Գրքի ստեղծման ճանապարհը սկսվում է գրից։ Առանց գրի գրքի մասին մտածելն անիմաստ կլինի։ Առաջին սրահում ներկայացվում է նախագրային շրջանին։ Հին ժողովուրդները (եգիպտացիներ, բաբելոնացիներ, ասորեստանցիներ, հրեաներ, հույներ, հայեր և այլն) գիրը  համարում էին աստվածային պարգև, իսկ գրերի հեղինակներին՝ աստվածներ կամ սրբեր։ Հին հայկական դիցաբանության մեջ Տիրն[[Տիր]]<nowiki/>ն էր դպրության, իմաստության և ուսման աստվածը։ Մեր հեռավոր նախնիները սկսել են գրել պատկերներով։ Պատահական չէ, որ շատ լեզուներում «գիր» և «նկար» հասկացությունները գրեթե միշտ համընկել են՝ «գրել» նշանակել է և՛ գրել, և՛ նկարել։ Ք.ա. IV-III հազարամյակներում Հայաստանում արդեն կիրառվում էին գրչության ամենապարզ տեսակները՝ նշանագիրը, պատկերագիրը և գաղափարագիրը։ Նման «գրություններ» Հայաստանում հանդիպում են [[Գեղամա լեռներ|Գեղամա լեռների]], [[Արագածի շրջան|Արագածի]], [[Արմավիրի մարզ|Արմավիրի]], [[Ցոլակերտի նահանգ|Ցոլակերտի]], [[Սյունիքի մարզ|Սյունիքի]] Ք. ա. III-I հազարամյակների հուշարձաններում։ <ref>{{Cite book|title=Հայ գրերի պատմության հարցերի շուրջ|last=Զաքարյան|first=Մարի|year=2002|location=Երևան}}</ref>
 
[[Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ|ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԳԻՐ]]։ Ք.ա. IX դ. կեսերին Հայկական լեռնաշխարհի ցեղերն ու ցեղային միությունները միավորվեցին մի պետության մեջ, որը հայտնի է [[Ուրարտու]] անվանումով ([[Բիայնիլի]], [[Արարատյան թագավորություն]])։ Երկրի պաշտոնական գրագրությունների լեզուն ուրարտերենն էր, գիրը՝ սեպագիրը։ Ուրարտական սեպագիրը փոխառված էր ասսուրականից, սակայն ի տարբերություն վերջինս, սեպանշաններն անհամեմատ ավելի պարզ էին։ Ինչպես բոլոր սեպագրերը, ուրարտականը ևս կարդացվում է ձախից աջ։ Ուրարտերեն առաջին արձանագրությունները թվագրվում են Ք.ա. IX դարի վերջին քառորդով, ամենաուշ տեքստերը պատկանում են Ք.ա. VI դ. սկզբին։ Ներկայումս հայտնի են շուրջ 600 ուրարտերեն տեքստեր։ Հայաստանի Հանրապետության տարածքից՝ Արմավիր–ԱրգիշտիխինիլիԱրմավիր–<nowiki/>[[Արգիշտիխինիլի]], Երևան –<nowiki/>[[Կարմիր բլուրի պեղումներ|Կարմիր բլուր]], [[Էրեբունի ամրոց|Էրեբունի]], [[Շիրակ]], [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիք]], [[Սյունիքի մարզ|Սյունիք]], հայտնաբերվել են ուրարտերեն բազմաթիվ արձանագրություններ՝ արված քարի, մետաղի, ոսկրի և կավի վրա։ <ref>{{Cite book|title=Բիայնիլի-Ուրարտու.պետություն և հասարակություն (պատմահնագիտական ուսումնասիրություն)|last=Գրեկյան|first=Երվանդ|year=2016|location=Երևան}}</ref>
 
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԳԻՐԸ։ Ք.ա. III դարից սկսած արամերենը[[արամեերեն]]<nowiki/>ը դարձավ հայոց թագավորական դիվանի և խոսակցական լեզուն։ Այն  եղել է գրասենյակային լեզու և այդպիսին էլ մնացել մինչև վերջ՝ տեղի տալով հայերենին։ [[Ղազար Փարպեցի|Ղ. Փարպեցու]] վկայությամբ, արամերենինարամեերենին զուգահեռ  ասորերենն էր օգտագործվում։ [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնաց]]<nowiki/>ու արշավանքներից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Արևելքում հունարեն լեզվի տարածման համար։ Արմավիրից[[Արմավիր]]<nowiki/>ից հայտնաբերված արձանագրությունները վկայում են, որ Ք.ա. III դ. [[Երվանդունիների թագավորություն|Երվանդունիների]] պետական գրասենյակային լեզուն իրոք հունարենն էր<ref>{{Cite book|title=Հայոց գիրը|last=Կարապետյան|first=Լյուդվիգ|year=2016|location=Երևան}}</ref>։
----
 
Տող 24.
[[Հայ գրերի գյուտ|ՀԱՅԵՐԵՆ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ]]
 
387 թվականին Հայաստանը՝ բաժանված [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիայ]]<nowiki/>ի և [[Պարսկաստան]]<nowiki/>ի միջև, բաժանված Հայաստանը դարձել էր երկու տիրակալ երկրների առճակատումների կենտրոն և առարկա։ Պարսկաբաժին Հայկական թագավորությունը ամեն վայրկյան կարող էր վերանալ։ Հունարենի գործածությունն արգելվում էր, պարտադրվում էր պարսկերենը, իսկ որպես եկեղեցական լեզու՝ հարկադրվում էր ասորերենը։
 
405 թվականին [[Մեսրոպ Մաշտոց|Մեսրոպ Մաշտոցը]]՝ [[Վռամշապուհ]] թագավորի և [[Սահակ Ա Պարթև|Սահակ Պարթև]] կաթողիկոսի գործուն աջակցությամբ, ստեղծեց հայերենի այբուբենը՝ 36 տառերով։ Անմիջապես հաջորդեց դպրոցների լայն ցանցի ստեղծումը, ապա՝ թարգմանական և մշակութային հսկա մի աշխատանք, որի արդյունքով հայերենացվեց  Աստվածաշունչը, և ապա՝ քրիստոնեության դավանաբանական ու ծիսական հիմնական գրականությունը։
Տող 145.
=== «Գրահրատարակչություն» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:ARM 3914.jpg|մինի|440x440px|ԳՐԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ]]
Տպագրության  հիմնական գաղափարը''' ''' կրկնօրինակելու, բազմացնելու գաղափարն է։ Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր և պատրաստվել են [[Չինաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ|Չինաստանում]]։ Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրել են բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորել, հանել է տառագծերի միջև եղած փայտը, և ստացվել է բնագրի ցցուն, ուռուցիկ պատկերը։ Դրա վրա ներկ են քսել, վրան դրել մագաղաթ կամ թուղթ ու սեղմել, ներկը փայտից փոխանցվել է թերթերի վրա։ Նույն կերպ են վարվել նաև պատկերափորագրության ժամանակ։ Մեզ հասած հնագույն տպագիր գիրքը՝ բուդդայական քարոզների ժողովածուն՝ «Դիամանտ Սուտրան»,  տպագրվել է 868թ. Չինաստանում (ունի 30սմ բարձրություն)։ Այսպիսի տպագիր գրքերը  կոչվել են  քսիլոգրաֆիական (փայտագիր) գրքեր։ 1044–48 թթ. Չինաստանում Պի Շենն առաջինն էր, ով գրքի տպագրության համար շարժական տառեր է օգտագործել։ Նա ստեղծել է յուրաքանչյուր նշանի համար առանձին տառամարմիններով հավաքովի տառաշար։ Այս  գյուտը կամաց-կամաց տարածվել է հարևան երկրներում։ Եվրոպայում գերմանացի [[Յոհան Գուտենբերգ|Գուտենբերգ]]<nowiki/>ին է հաջողվել  ի մի բերել արդեն կուտակված փորձը և  1445թ. Եվրոպայում շարժական տառերի շարվածքով իրականացնել տպագրություն:
 
Կորեական  Բուդդայական փաստաթղթի կրճատ անվանումն է Ջիկջին, որը թարգմանաբար նշանակում է  «Մեծ վարդապետների կողմից Բուդդայի ոգու բացահայտման ուսուցումը Զեն քուրմի մեթոդի շնորհիվ»։ Այն  տպագրվել է Կորեայում Գորյո դինաստիայի օրոք 1377 թվականին՝  դառնալով շարժական մետաղական տառերով տպագրված առաջին գիրքը։ Այն բաղկացած է 307 գլխից։ Ջիկջին հրատարակվել է Հեունգդեոկ ամրոցում 1377թվականին, Գուտենբերգի Աստվածաշնչի տպագրությունից  78տարի առաջ (1452-1455թթ) ։  Այն բաղկացած էր երկու հատորից, որի  հեղինակն էր բուդդայական կուսակրոն Բեագունը (1298-1374թթ)։ Ջիկջին բուդդայական ուսմունքը ներկայացնող փիլիսոփայական ժողովածու է։ Գրքի մեծ մասը չի պահպանվել։ Դրա  վերջին հատորը այժմ պահվում է Ֆրանսիայի Ազգային գրադարանում։ Ջիկջին UNESCO_ի կողմից 2001թ.-ի  սեպտեմբերի 4-ին հաստատվեց որպես շարժական մետաղական տառերով առաջին տպագիր գիրքն աշխարհում։