«Հեղինակային իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
Տող 10.
 
== Հեղինակային իրավունքի պատմությունը Հայաստանում ==
Մինչև խորհրդային իշխանության հաստատումը [[Հայաստան]]ում հեղինակային իրավունքները գրավոր կերպով ամրագրված չեն եղել։ Արդեն Խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում հեղինակային իրավունքները կարգավորվում էին [[Մոսկվա]]յում ստեղծված Հեղինակների իրավունքների պահպանության համամիութենական վարչության միջոցով (ՎՈՒՕԱՊ, ստեղծված 1937 թ. դեկտեմբերին) և դրա հայկական մասնաճյուղի միջոցով, որը գործեց մինչև 1992 թ.<ref name="armauthor">[{{Cite web |url=https://www.armauthor.am/about-us/history.html] |title=Արխիվացված պատճենը |accessdate=2020-07-30 |archive-date=2020-07-24 |archive-url=https://web.archive.org/web/20200724201645/https://www.armauthor.am/about-us/history.html |dead-url=yes }}</ref>։ Այս տարիներին գրքերը հրատարակվում էին կուսակցական վերահսկողության ներքո և պետությունը այս ոլորտում ուներ բացառիկ մենաշնորհ <ref name="խնդիրները">[http://www.bookplatform.org/images/activities/307/speech_vkhachatryan_arm.pdf Հայաստանի հրատարակչական ոլորտում հեղինակային և հրատարակչական իրավունքների իրավակիրարկման խնդիրները]</ref>։ Հայաստանի պատմության մեջ հեղինակային իրավունքը կարգավորող առաջին փաստաթուղթը 1930 թվականին ընդունված «Հեղինակի իրավունքի կանոնադրություն»-ն էր<ref>[«Մտավոր սեփականություն, Տեսություն և պրակտիկա» Անդրանիկ Խաչիկյան, Սուսաննա Ներսիսյան, Երևան 2008, «Անտարես» հրատարակչություն, էջեր 206-207]</ref>։ Հետագայում հեղինակային իրավունքին վերաբերող նորմերը ամրագրվել են նաև [[ՀՍՍՀ]] Քաղաքացիական օրենսգրքում՝ առանձին գլխով։ [[ԽՍՀՄ]]-ի փլուզումից հետո հրատարակչական գործունեությունը դասվեց ազատ գործունեության տեսակների շարքում։ 1993թվականին հեղինակների իրավունքների պաշտպանությունը իրականացնելու նպատակով ստեղծվեց ՀՀ Կառավարությանն առընթեր Հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը (ՀԻԱԳ), որը իր գործունեությունը ծավալեց մինչև 2002 թվականը։ Նորանկախ ՀՀ-ն 1993 թվականից դարձավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) անդամ<ref>[https://www.aipa.am/hy/about-us/]</ref>։ 1996 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունվեց ՀՀ օրենքը «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», որը հետագայում փոփոխվել է 2 անգամ։ Բացի այս օրենքից, ներկայումս ՀՀ-ում հեղինակային օրենքը պաշտպանելու նպատակով ընդունվել են մի շարք ներպետական իրավական ակտեր։
 
== Հեղինակ ==
Տող 107.
Կոլեկտիվ հիմունքներով կառավարվող կազմակերպությունները օգտագործողների հետ կնքում են լիցենզային պայմանագրեր, կատարում լիցենզային պայմանագրերով նախատեսված հեղինակային վարձատրության հավաքումը և դրանց՝ հեղինակներին վճարումը, ներկայացնում են ստեղծագործությունների կամ հարակից իրավունքների օբյեկտների օգտագործման մասին տեղեկատվություն, բանակցություններ են վարում օտարերկրյա նմանատիպ կազմակերպությունների հետ իրենց անդամների ստեղծագործություններն օգտագործելու վերաբերյալ և կատարում են այլ գործողություններ, որոնք անհրաժեշտ են հեղինակների իրավունքների պաշտպանության համար<ref>[ՀՀ օրենքը «Հեղինակային և հարակից իրավունքների մասին», հոդված 64]</ref>։ Հեղինակը այս բանակցություններին և գործողություններին չի մասնակցում․ ամեն ինչ արվում է կազմակերպությունների կողմից։ Անդամակցության համար հեղինակների և կազմակերպության միջև կնքվում է գրավոր լիցենզային պայմանագիր։ Լիցենզային պայմանագրով բոլոր պայմանները, ներառյալ վարձատրության չափը, նույնն են բոլոր օգտագործողների համար։ Կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություններին անդամակցությունը կամավոր է․ հեղինակները կազմակերպությանը ներկայացնում են ու գրանցում իրենց ստեղծագործությունները և թույլատրում իրենց անունից ստեղծագործությունների օգտագործման թույլտվություն տալ<ref>[https://www.aipa.am/hy/collective-manage-organizations/]</ref>։
 
Հայաստանի Հանրապետությունում գործում է մեկ նման կազմակերպություն՝ «ՀԱՅՀԵՂԻՆԱԿ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը (https://www.armauthor.am.html)։ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-Ը ոչ պետական, ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է ստեղծագործ մտավորականության կողմից մտավոր գործունեության ոլորտում նրանց իրավունքների իրացման և պահպանության նպատակով։ ՀԱՅՀԵՂԻՆԱԿ-ը գործում է կամավոր և հավասար իրավունքով անդամակցության հիման վրա, իրականացնում է իր գործունեությունը` առաջնորդվելով Հայաստանի Հանրապետութան տարածքում ՀՀ Սահմանադրության, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, ՀՀ օրենքի /63-64 հոդվածներ/, ՀՀ կառավարության որոշումների, միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների և իր կանոնադրության դրույթներով<ref>[{{Cite web |url=https://www.armauthor.am/about-us/history.html] |title=Արխիվացված պատճենը |accessdate=2020-07-30 |archive-date=2020-07-24 |archive-url=https://web.archive.org/web/20200724201645/https://www.armauthor.am/about-us/history.html |dead-url=yes }}</ref>։
 
== Ծանոթագրություններ ==