«Գրատպության թանգարան (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 111.
 
Լոնդոնում հայերեն առաջին տպագրությունը Մովսես Խորենացու «Պատմութիւն և աշխարհագրութիւն» գիրքն է՝ լույս ընծայված Կարոլի Ակքերսի տպարանում Վիստոն եղբայրների խմբագությամբ 1736թ.: 1780թ. Լոնդոնում՝ Ջոն Ռիվինգտոնի տպարանում, նորջուղայեցի Գրիգոր Խալդարյանցը հրատարակել է «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց» լատիներեն և հայերեն երկլեզու գիրքը։ Լոնդոնում  մինչև 1800թ. հրատարակվել է 2 միավոր հայերեն գիրք «Դաւանութիւն հաւատոյ եկեղեցեաց Հայաստանեայց։ Հայ. և լատին. լեզ.», «Պատմութիւն եւ աշխարհագրութիւն», որտեղ զետեղված է Ն. Շնորհալու «Հավատով խոստովանիմը»։ 1863-1864թթ. Կարապետ Շահնազարյանը տպագրել է «Երկրագունդ» ամսագիրը։
[[Պատկեր:Գրատպության սփյուռք.jpg|մինի|325x325փքս379x379px|Հայկական գրատպության սփյուռքը։ 3–րդ սրահ]]
'''''Հայ տպագրությունը Իտալիայում [https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_13.djvu/462]'''''
 
Տող 118.
'''''Հայ տպագրությունը Կ. Պոլսում  և Զմյուռնիայում''''' <ref>{{Cite book|title=Հայ գիրքը եվ տպագրությունը|last=Բաբայան|first=Արամ|publisher=հայպետհրատ|year=1963։|location=Երևան}}</ref>
[[Պատկեր:Թանգարանի մուտքը.jpg|մինի|397x397փքս|Թանգարանի մուտքը]]
Կ․ Պոլսի հայկական առաջին տպարանը 1567թ հիմնադրել Է Աբգար Թոխաթեցին Սբ․ Նիկողայոս եկեղեցում ` իր որդի Սուլթանշահի հետ համագործակցելով։ Առաջին գիրքը կոչվում էր «Փոքր քերականություն» ։ Տպարանը գործել է մինչև 1569թ.։ Տպագրվել է վեց գիրք։ Ավելի քան մեկդարյա ընդմիջումից հետո՝ 1677թ. , Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը  հիմնել է մի նոր տպարան, որը երկու գրքույկ տպագրելուց հետո փակվել է 1678թ.։ 1698թ. [[Գրիգոր Մարզվանեցի|Գրիգոր Մարզվանեցին]]  և Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին  իրենց հիմնադրած տպարանում լույս ընծայեցին «Տաղարան վայելուչ և գեղեցիկ ի զանազանից բանաստեղծից» գիրքը, որից հետո նրանցից յուրաքանչյուրը հիմնեց իր առանձին տպարանը։ Մարզվանեցու տպարանը գործեց մոտ 40 տարի, իսկ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանը՝ մոտ 50 տարի։ Երեմիա  Քյոմուրճյանի տպարանի պահպանված մասը` տպատառերով հանդերձ անցել է  <nowiki/>[[Գրիգոր Մարզվանեցի|Գրիգոր Մարզվանեցուն]]։ Կ. Պոլսում 1820թ. գործել է Արապյան տպարանը։ 1816թ Պողոս Արապյանը Մահմուդ 22–րդի հրովարտակով նշանակվել է արքունի տպարանի տեսուչ։ Պողոս Արապյանը 1831թ նոյեմբերից տպագրել է Օսմանյան կայսրության առաջին պաշտոնական թերթը՝ «Թագվիմի վէգայի» թերթը, և նրա հայկական տարբերակը  «Լրոյ գիրը» (1832 թ.): Սուլթանը Պողոս Արապյանին շնորհել է գլխարկի վրա «Մամուլ- նշանը»  կրելու իրավունքը[1]: Արապյանների տպարանը գործել է 130 տարի տպագրել 176 անուն գիրք։ Կ. Պոլսում 1839 թ. Հովհաննես Մյուհենտիսյանը հիմնել է իր տպարանը՝  ձեռնամուխ լինելով հայկական տպագրական նոր տառերի ստեղծման աշխատանքներին։ Հ. Մյուհենտիսյանն է առաջին անգամ ստեղծել հայկական նոտագրության (խազերի) հայրատառերի ու մայրատառերի կաղապարները։ 19-րդ դարից մինչև  20-րդ դարի  սկիզբը Կոստանդնուպոլսում գործել է շուրջ 80 հայկական տպարան։ Հայ պարբերական մամուլի պատմության մեջ՝ որպես ամենաերկարակյաց տպագրություն, իր ուրույն տեղն ունի «Ժամանակ» թերթը։ Անդրանիկ համարը լույս է տեսել 1908 թվականին Միսաք (Քասիմ) և Սարգիս Գոչունյանների ջանքերով և շարունակվում է տպագրվել մինչ այսօր ։ Թուրքիայում հայկական տպագրության երկրորդ խոշոր կենտրոնը եղել է '''Զմյուռնիան'''։ Առաջին տպարանը հիմնադրել է 1759թ. Մահտեսի Մարկոսը<<Գիրք Մեկնության>>: Առաջին անգամ այստեղ է տպագրվել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» (1762 թ.): Այստեղ գրքեր հրատարակել են Ամերիկյան մարդասիրական ընկերությունը 1830-50թթ. շուրջ 150 անուն գրքեր։ Մինչև 1922թ. Զմյուռնայի շուրջ 20 հայկական տպարաններում լույս են տեսել 50 հայկական պարբերականներ։ <ref>{{Cite book|title=Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում (1567-1850 թթ.),|last=Կորկոտյան|first=Քնարիկ|year=1964։|location=Երեւան,}}</ref>
 
'''''Հայ տպագրությունը Ռուսաստանում'''''  <ref>{{Cite book|title=Армянская книга и книгопечатание // Армянская советская энциклопедия.|year=1987|location=Երևան|pages=С. 464-465.}}</ref>
 
Ռուսական կայսրությունում հայկական առաջին տպարանը սկսել է գործել 1781թ.: Նորջուղայեցի վաճառական Գրիգոր Խալդարյանցը Լոնդոնում պատրաստած իր հայերեն տպատառերը ռուսահայերի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանի նախաձեռնությամբ  բերել է Պետերբուրգ, գնել տպագրական անհրաժեշտ սարքեր, որտեղ հրատարակել է գրքերից առաջնեկը` «Տետրակ այբբենականը»՝ մայրենի լեզվի դասագիրքը։ Պետերբուրգում տպագրել է 16 գիրք։ 1787թ. Խալդարյանցի մահից հետո տպարանը ղեկավարել է կինը` Եկատերինան։ 1789 թ.  արքեպիսկոպոս  Արղությանը, ով հովանավորել  էր տպարանի աշխատանքները, որպես Էջմիածնի սեփականություն՝  տպարանը տեղափոխել է Նոր Նախիջևան (այժմ Ռոստով), հաստատել Սբ. Խաչ վանքում: Այն Հվ Ռուսաստանի առաջին տպարանն էր։ 1790թ. հրատարակել է առաջին գիրքը՝ Աղեքսանդր Ջուղայեցու «Աղոթամատոյց»։ Տպարանը գործել է 6 տարի, տպագրել 21 գիրք։ 1795թ.  վերջերին արքեպիսկոպոս Արղությանի որոշմամբ տպարանը փոխադրվել է Աստրախան[2]: 1796թ. Աստրախանում տպագրվել է առաջին նյութը։ Այն կայսրուհի Եկատերինա Երկրորդի հրովարտակն էր` Պարսկաստանին հայտարարված պատերազմի կապակցությամբ։ Տպագրվել է 2 լեզուներով` հայերեն և ռուսերեն։ Տպարանը գործել է մինչև 1837թ.: «Արաքս» գրական գեղարվեստական պատկերազարդ հանդեսը լույս է տեսել Պետերբուրգում` 1887-1898 թթ.- ին։  Խմբագիր-հրատարակիչ` Սիմեոն Գուլամիրյան։ Այն հարուստ բովանդակության, լավ տպագրության համար 1893 թ. Չիկագոյում արժանացել է «Կոլումբեան աշխարհահանդիսի մասնաժողովի» մրցանակին։ Համաշխարհային ցուցահանդեսը   անցկացվել է 1893թվականին Չիկագոյում և նվիրված էր Կոլոմբոսին, ԱՄՆ հայտնագործման 400-ամյակի կապակցությամբ։ Մոսկվայում առաջին հայերեն գիրքը տպագրվել է  1819թ. Օգյուստ Սեմենի տպարանում Սերովբե վարդապետի «Ծաղիկ գիտությանց» բառարանը։։ 1781 թ. մինչև 1800թ. Ռուսաստանում տպագրվել է 37 միավոր  հայերեն գիրք այդ թվում Նոր Նախիջևանում(այժմ Ռոստով) ՝ 21 գիրք, Պետերբուրգում՝ 16 գիրք<ref>{{Cite book|title=История армянской книги,|last=Ишханян|first=Рафаел|year=1977|pages=, стр. 351-379}}</ref>։
 
'''''Հայ տպագրությունը  Բուլղարիայում''''' [http://www.ysu.am/files/04Hakob_Kilikyan.pdf]
 
 Հայերեն գրքեր տպագրվել են Ռուսչուկում (Ռուսե)` 1892թ-ից, Վառնայում  և Պլովդիվում՝ 1897թ.-ից, Սոֆիայում` 1904թ.-ից ։ 1885թ.-ին Վառնայում Հովհաննեսքու ռումանահայիռումինահայի տպարանում լույս է տեսել «Իրավունք» շաբաթաթերթը։ 1897թ. -1900թ. հրատարակվել   են «[http://tert.nla.am/mamul/xuzak/Table.html Խուզակ]», «[http://tert.nla.am/mamul/Katak1897/NLA.html Կատակ]», «[http://tert.nla.am/mamul/Haieli/Table.html Հայելի]», «Աշխարհ», «Շարժում»  ,  «[http://tert.nla.am/mamul/Tavros1918/NLA.html Տաւրոս]» և «[http://tert.nla.am/mamul/shavighV/Table.html Շաւիղ]»  լրագրերը։
 
'''''Հայ տպագրությունը [http://www.ysu.am/files/04Hakob_Kilikyan.pdf Ռումինիայում]'''''
Տող 136 ⟶ 137՝
 
'''''Հայ տպագրությունը Հնդկաստանում'''''
[[Պատկեր:ARM 3926.jpg|մինի|323x323փքս393x393px]]
Հնդկաստանում առաջին հայկական տպարանը 1772թ.-ին հիմնել են Շահամիրյանները Մադրասում։ Այս տպարանում 1772թ. -ին լույս է տեսել  Մովսես Բաղրամեանի «Նոր տետրակ որ կոչի յորդորակը», իսկ 1773թ. Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը»։ Այս երկերը անկախ հանրապետական Հայաստան ստեղծելու ծրագիրն էին առաջ մղում։ Շահամիրյանների տպարանը գործել է 1772-1783թթ.: Շահամիրյանների տպարանի գործունեության դադարեցմամբ հնդկահայ տպագրական գործը չավարտվեց։ 6 տարի անց Մադրասում բացվեց մի նոր տպարան։ Տպարանատերն էր Հարություն քահանա Շմավոնյանը։ Տպարանը գործել է 1789-1809թթ.: 1794թ. հոկտեմբերից Շմավոնյանի նախաձեռնությամբ սկսվեց տպագրվել հայոց պարբերական մամուլի առաջնեկը `«Ազդարար» ամսագիրը (հրատարակումը տևեց մինչև 1796թ.): Մադրասում հայկական մյուս տպարանը 1812թ. –ին հիմնել է Նազար Շամրեանն իր որդիների` Հակոբի և Հովսեփի անունով։ Տպարանը աշխատել է մեկ տարի։ Այն իրականացրել է ընդամենը երկու հրատարակություն։ Կալկաթայում առաջին հայկական տպարանը հիմնել է Հովսեփ Ստեփանոսյանը Ս. Նազարեթ եկեղեցուն կից (1796-1798թթ.): 1796թ. հրատարակել է Աբրահամ Կրետացու «Պատմութիւն անցից»։ [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/vichabanutyun1797.pdf Տպարանում] տպագրվել է 5 գիրք։ Կալկաթայում գործել է 7 տպարան, որոնցից ամենաերկարակյացն ու բեղմնավորը Մարդասիրական ճեմարանի տպարանն էր, որը լույս է ընծայել 60-ից ավելի դասագրքեր, օրացույցներ, թարգմանական գեղարվեստական երկեր։ Սինգապուրում տեղի հայկական համայնքի համար սկսել է հրատարակվել «ՈՒսումնասեր» կիսամսյա լրագիրը (լույս է տեսել մինչև 1853 թվականը):Ցուցափեղկում ներկայացված է ապակետիպ եղանակով տպագրված «Միմոս կամ բանք զուարճարարք» գիրքը, (թարգմանությունը`Հ. Միքայելյան) որը լույս է տեսել 1853 թվականին։ Ապակետիպ տպագրությունը հարթ տպագրության ձևերից մեկն է, երբ ապակու վրա անցկացնում են տպագրվող նյութը քիմիական քայքայման միջոցով:Այս եղանակով ստացված տպագրությունը այդքան էլ որակյալ չէ և մեծ տարածում չի ունեցել։ 18-րդ դարի վերջին Բենգալիայի(Հնդկաստան) Սերամփուր քաղաքում բրիտանական Արևելա-Հնդկական ընկերության հովանավորությամբ կրթական և գիտական աշխույժ գործունեություն է ծավալել Ֆորթ Վիլյամ անգլիական բողոքական միսիոներների քոլեջը:Այս հաստատության մեջ գործել է հատուկ խումբ` Աստվածաշնչյան ընկերակցությունը, Սուրբ Գիրքն արևելյան լեզուներով թարգմանելու նպատակով։ Խմբի ղեկավարները փափագել են Սուրբ Գիրքը թարգմանել չինարեն և որոնել են այդ լեզվին հմուտ տիրապետող մեկին, ով ոչ միայն կթարգմանի, այլև քոլեջում կդասավանդի չինարեն։ Արևելա-Հնդկական ընկերության Բենգալիայի տարածքում չի եղել մեկը, ով նույնիսկ տարրական չինարեն գիտենար։ Ֆորթ Վիլյամի պաշտոնյաները գտել են չինահայ  առևտրական Հովհաննես Ղազարյանին /Յոհաննես Լասար/:  Ծնվել էր 1778-ին, Չինաստանի Մակաո (այժմ` Աոմին) քաղաքում, որն այդ ժամանակ եղել է պորտուգալական տիրույթ (1557-ից սկսած, ընդհուպ մինչև 1999 թվականը, Մակաոն պատկանել է Պորտուգալիային)։ Հովհաննես Ղազարյանի հայրը հարուստ առևտրական էր, ծնունդով հավանաբար Նոր Ջուղայից։ Որդին չինարեն լեզվին տիրապետել է մանկուց` իրենց տանը ապրող երկու քրիստոնյա չինացի տղամարդ և կին ծառաներից։ Նա վարժ իմացել է նաև հայերեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները։ 1802-ին 24-ամյա Հովհաննեսը մեկնել է Կալկաթա` առևտրական նպատակներով, որտեղ որոշ դժվարություններ է ունեցել։ Անգլիական իշխանութունները Սիրամփուրի միսիոներական հաստատության ղեկավարությունը, տեղեկանալով նրա չինագիտությանը, հրավիրել են աշխատելու որպես չինարենի թարգմանիչ։ Հովհաննեսին առաջարկել են  զբաղվել Աստվածաշնչի չինարեն թարգմանությամբ։ Ձեռքի տակ ունենալով հայերեն և անգլերեն հրատարակությունները` նախապես նա թարգմանել է Հովհաննու Ավետարանը։ 1805-ի դրությամբ, նա թարգմանել է  [[Գիրք ծննդոց|Գիրք Ծննդոց]]<nowiki/>ը, [[Մատթեոս առաքյալ|Մատթեոսի Ավետարանը]], և երկուսից էլ որոշ գլուխներ տպագրվել են1807թ. :Ղազարյան-Լասսարն ավարտել է Մատթեոսի Ավետարանի թարգմանությունը, արտագրել չինական գեղագրությամբ և ուղարկել Մեծ Բրիտանիա, Քենթրբերիի արքեպիսկոպոսին։ Նրա թարգմանած Մատթեոսի, Ղուկասի և Մարկոսի Ավետարանները արդեն տպագրվել են 1808-ին` քոլեջում հաստատված չինական տպագրական մեքենայով։ Թեև Լասսարի անժամանակ մահը (ենթադրվում է, որ մահացել է 1820-ական թթ..) խանգարել է գործն ավարտին հասցնել, սակայն փաստը մնում է, որ Աստվածաշնչի առաջին չինարեն թարգմանիչը եղել է հայորդի և որի թարգմանությունը համարվում է Սուրբ Գրքի չինարեն թարգմանություններից լավագույնը։ Լասսարի չինարեն թարգմանած Հին և Նոր կտակարանները լույս տեսան1815-1822 թվականներին, Սերամփուրում։ Սա չինարեն աստվածաշնչի ամենավաղ տպագրությունն է, քանի որ ավարտվել էր 1822-ին, մեկ տարի շուտ, քան չինագիտությանն առավել հայտնի «Շեն-ծիան շեն-շու» աստվածաշնչյան թարգմանությունը, որ կատարել էին Ռոբերթ Մորիսոնը և Վիլյամ Միլնը:[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armenian/Books/patmutyun_ancic1796.pdf]
 
Տող 145 ⟶ 146՝
----
=== «Գրահրատարակչություն» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:ARM 3914.jpg|մինի|326x326փքս403x403px|ԳՐԻ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ]]
Տպագրության  հիմնական գաղափարը''' ''' կրկնօրինակելու, բազմացնելու գաղափարն է։ Առաջին տպագիր գրքերը եղել են փայտափորագիր և պատրաստվել են [[Չինաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ|Չինաստանում]]։ Փայտե տախտակի հարթ մակերևույթին փորագրել են բնագրի հայելային պատկերը, ապա վարպետը սուր դանակով փորել, հանել է տառագծերի միջև եղած փայտը, և ստացվել է բնագրի ցցուն, ուռուցիկ պատկերը։ Դրա վրա ներկ են քսել, վրան դրել մագաղաթ կամ թուղթ ու սեղմել, ներկը փայտից փոխանցվել է թերթերի վրա։ Նույն կերպ են վարվել նաև պատկերափորագրության ժամանակ։ Մեզ հասած հնագույն տպագիր գիրքը՝ բուդդայական քարոզների ժողովածուն՝ «Դիամանտ Սուտրան»,  տպագրվել է 868թ. Չինաստանում (ունի 30սմ բարձրություն)։ Այսպիսի տպագիր գրքերը  կոչվել են  քսիլոգրաֆիական (փայտագիր) գրքեր։ 1044–48 թթ. Չինաստանում Պի Շենն առաջինն էր, ով գրքի տպագրության համար շարժական տառեր է օգտագործել։ Նա ստեղծել է յուրաքանչյուր նշանի համար առանձին տառամարմիններով հավաքովի տառաշար։ Այս  գյուտը կամաց-կամաց տարածվել է հարևան երկրներում։ Եվրոպայում գերմանացի Գուտենբերգին է հաջողվել  ի մի բերել արդեն կուտակված փորձը և  1445թ. Եվրոպայում շարժական տառերի շարվածքով իրականացնել տպագրություն[1]:
 
Տող 166 ⟶ 167՝
 
=== «Գրի հավերժություն» <ref name="nla" /> ===
[[Պատկեր:ARM 3940.jpg|մինի|284x284փքս378x378px]]
Հայ տպագրությունն իր սկզբնավորումից  259 տարի անց՝ 1771 թվականին, հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում՝ '''Էջմիածնում''', Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք։  Տպարան հիմնադրելու գաղափարը Սիմեոն Երևանցուն ներշնչել է ջուղայեցի մեծահարուստ վաճառական Գրիգոր Միքայելյան-Չաքիկյանցը, ով խոստացել էր Էջմիածնում տպարան հիմնադրելու դեպքում հոգալ ամբողջ ծախսը։ Սիմեոն Երևանցին սկսում է տպարանի համար տառեր ձեռք բերելու մասին բանակցություններ վարել Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրական գործով զբաղվող մի շարք անձնավորությունների հետ, բայց հաջողության չի հասնում։ Ապա նա որոշում է հենց վանքում, տեղական միջոցներով պատրաստել տառեր, փորագրություններ, զարդագրեր։  Տպարանը հիմնադրվում է 1771թ. վանքի բակում  և կոչվում    Ս. Գրիգոր Լուսավորչի անունով։ Էջմիածնի տպարանի առաջին արգասիքը Սիմեոն Երևանցու «Գիրք աղօթից, որ կոչի Զբօսարան հոգևոր» գիրքն է։ 1776թվականին Սիմեոն Երևանցուն հաջողվում է Էջմիածնում հիմնադրել թղթի գործարան, որը  գործում է 5-6 տարի։ 1868 թ. Էջմիածնում հիմնվում է «Արարատ» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը Գևորգ 4-րդ կաթողիկոսի օրօք մինչև 1919։ 1944-ից Գևորգ 6-րդ կաթողիկոսի օրօք  լույս է տեսնում «Էջմիածին» Մայր աթոռի պաշտոնական ամսագիրը:(Սկզբում Երևանում, ապա Էջմիածնում)։ 1870-ական թթ-ին տպագրությունը մուտք է գործել նաև Երևան, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) և Հայաստանի այլ քաղաքներ։ 1874թ. հոկտեմբերի 25-ին Երևանում հիմնադրվել է առաջին տպարանը։ Տպարանի հիմնադիրը Թիֆլիսից Երևան տեղափոխված մտավորական, մանկավարժ, հրատարակիչ Զաքարիա Գևորգյանն էր։ 1875թ. Երևանում տպագրված առաջին գիրքն է Աբգար Գուլամիրյանի կազմած «Օրացույց 1876 նահանջ թվականին»։ Երևանում առաջին թերթը '''«Պսակն» էր, որը լույս է տեսել 1880թ'''. մարտի 15-ից և ընդհատումներով տպվել մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Թերթի հրատարակիչ-խմբագիրն էր Վասակ Պապաջանյանը։   Իսկ 1918 թ․Հայոց պետականության վերականգնումից  հետո Երևանն աստիճանաբար  վերածվեց աշխարհում հայ մշակույթի  և տպագրության խոշոր կենտրոնի։Հայկական տպագրության խորհրդային շրջանի կարևոր իրադարձություններից էր 1921թ.  Երևանում Հայպետհրատի ստեղծումը։ Այս շրջանում ստեղծվել է բարձրարժեք տպագիր գրաֆոնդ, տպագրվել են  հայ և համաշխարհային դասականների բազմահատոր հատընտիր գրականություն, մանկական պատկերազարդ գրքեր։ 1918-1920թթ. ՀՀ-ում լույս են տեսել մոտ 60 անուն պարբերականներ, որոնց ճնշող մեծամասնությունը Երևանում։  Խորհրդահայ առաջին պարբերականը ՀԿԿ Կենտկոմի և Երևանի կոմիտեի օրգան «Կոմունիստ» թերթն էր (1920թ. դեկտեմբերի 5-ից, խմբ. Աշոտ Հովհաննիսյան), որն ուներ «Կնոջ թերթիկ», «Երիտասարդ կոմունիստ» և այլ մշտական բաժիններ։