«Ալեքսանդր Ծատուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 17.
 
== Ստեղծագործական կյանք ==
[[1891]] թվականին [[Մոսկվա]]յում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն, [[1898]] թվականին՝ երկրորդը։ Ծատուրյանը ժողովրդա-դեմոկրատական հայեցակետից արտացոլել է «կյանքի խորթ զավակների» վիշտն ու տառապանքը, ձաղկել բուրժուական էգոիզմը, դարաշրջանի արատները («Դարուս զավակը», «Մեր դարը», «Դարավերջի բարքերից»)։ Ժամանակի բարքերի մերկացումները նրա քնարերգության մեջ միահյուսվում են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներին («Տուր ձեռքդ, ընկեր», «Ո՛ւր ես, հայ բլբուլ...», «Դարեր եկան...», «Զինվորի երգը»)<ref>{{Cite web|url=https://avproduction.am/?ln=am&page=person&id=2868&name=%D4%B1%D5%AC%D5%A5%D6%84%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A4%D6%80_%D4%BE%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6|title=AV Production - Ալեքսանդր Ծատուրյան|website=avproduction.am|accessdate=2019-04-27}}</ref>։
 
Ծատուրյանի աշխատանքային երգերում ռեալիստական գույներով պատկերված է դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սև ամպեր», «Գիր»)։ Աշխատանքի փառաբանումն է «Նավավար» բանաստեղծությունը։ Նրա պոեզիային հատուկ հումանիզմն ու ազատասիրական ձգտումները ավելի են խորացել ռուսական առաջին հեղափոխության մթնոլորտում։ Նա տեսել է «աշխատանքի և ոսկու մեծ կռիվը», երգել «բանվոր գնդերի» հերոսամարտը («Բանվորուհու օրորը»)։ Հեղափոխությանը հաջորդած ռեակցիայի տարիներին Ծատուրյանի պոեզիայում դրսևորվել են հակադիր, հաճախ իրարամերժ տրամադրություններ։ Ծատուրյանի սիրո քնարերգության մեջ բուրժուական աշխարհում տիրապետող բարոյա-էթիկական ըմբռնումներին հակադրվում է անհատի ազատության ու երջանկության երազանքը։ Բանաստեղծի բնության երգերը մեծ մասամբ սոցիալ-հասարակական կյանքն արտացոլող այլաբանական պատկերներ են։ Դրանց պսակն է «Ղրիմի ալբոմից» ([[1896]]-[[1898]]) շարքը։
Տող 23.
[[1901]] թվականին լույս է տեսել «Գրչի հանաքներ» երգիծական բանաստեղծությունների ժողովածուն՝ [[Վարդգես Սուրենյանց|Վ.Սուրենյանցի]] նկարչական ձևավորումով։ Երգիծանքն ուղղված է ագահ ու տգետ բարեպաշտների դեմ («Բարեպաշտը», «Փրկության ուղի», «Մեղա քեզ, աստված»)։
 
Ծատուրյանը մասնակցել է [[Յուրի Վեսելովսկի|Յուրի Վեսելովսկու]] և [[Մինաս Բերբերյան]]ի կազմած «Армянские беллетристы» ([[1893]]) ժողովածուի նյութերի ընտրության ու թարգմանության գործին, Յու. Վեսելովսկու հետ ռուսերեն է թարգմանել [[Գաբրիել Սունդուկյան|Գ. Սունդուկյանի]]ի «[[Պեպո]]»-ն։ [[1905]] թվականին թարգմանել և հրատարակել է «Ռուս բանաստեղծներ» ժողովածուի առաջին հատորը ([[Ալեքսանդր Պուշկին|Ա. Պուշկին]], [[Միխայիլ Լերմոնտով|Մ. Լերմոնտով]]), [[1906]] թվականին՝ երկրորդը (Ա. Նեկրասով, Ա. Կոլցով, Ի. Նիկիտին, Ա. Պլեչեև)։ Նրա երկերը [[ռուսերեն]] են թարգմանել Յու. Վեսելովսկին, [[Վալերի Բրյուսով|Վ. Բրյուսովը]], [[Կոնստանտին Բալմոնտ]]ը, Ե․ Պոլոնսկին, [[Բորիս Սադովսկի]]ն։
 
Ծատուրյանի տեքստերով երգեր են գրել [[Ալեքսանդր Սպենդիարյան|Ա. Սպենդիարյանը]] («Այ վարդ», «Մի լար, բլբուլ»), [[Անուշավան Տեր-Ղևոնդյան|Ա. Տեր-Ղևոնդյանը]] («Արի ընկեր», «Սերմնացան»), Ե․ Բաղդասարյանը («Սիրուն գարուն», «Վերջին անգամ»)։ Ժողովրդական ճանաչում ունեն նրա խոսքերով գրված «Նավավար», «Հայ մայրենին» երգերը։