«Դիազոմիացություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Դիազոմիացություններ''', մեկ ատոմ ածխածնին երկու ատոմ ազոտ միացած խմբավորում պարունակող օրգանակ...»:
(Տարբերություն չկա)

11:37, 29 Ապրիլի 2021-ի տարբերակ

Դիազոմիացություններ, մեկ ատոմ ածխածնին երկու ատոմ ազոտ միացած խմբավորում պարունակող օրգանական միացություններ։ Լինում են ալիֆատիկ և արոմատիկ շարքի։ Ալիֆատիկ շարքի դիազոմիացությունների կառուցվածքը պատկերվում է այսպես․

Diazo

Թունավոր և պայթուցիկ են, տաքացնելիս, ճառագայթահարելիս քայքայվում են, փոխազդում են թթուների, հալոգենների, ջրի և այլ նյութերի հետ՝ անջատելով ազոտ։ Պարզագույն ներկայացուցիչներն են դիազոմեթանը () և դիազոքացախաթթվի էթիլէսթերը ()։ Ալիֆատիկ ցիկլավոր դիազոմիացությունները՝ դիազիրինները համեմատաբար կայուն և պակաս փոխազդման ունակ նյութեր են։

Արոմատիկ շարքի դիազոմիացությունները՝ (որտեղ -ը թթվային մնացորդ է կամ հիդրօքսիլ–խումբ), կոչվում են նաև դիազոնիումի աղեր։ Ստացվում են արոմատիկ ամինների դիազոտացմամբ։ Անկայուն են, չոր վիճակում պայթուցիկ, մտնում են շատ ռեակցիաների մեջ, որոնց ընթացքում կարող է տեղի ունենալ նաև ազոտի անջատում (ազոտահամակցում, Զանդմայերի ռեակցիա ևն)։

Արոմատիկ դիազոմիացությունները հիմնային միջավայրում փոխում են իրենց կառուցվածքը՝ առաջացնելով դիազոտատներ։ Արոմատիկ դիազոմիացությունները օգտագործվում են բազմաթիվ օրգ․ միացությունների սինթեզի, մասնավորապես, ազոներկանյութերի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 369