«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
No edit summary
Տող 1.
'''Հայկական բարեփոխումների համաձայնագիր''', իրենից ներկայացնում էր 1912-14 թվականներին եվրոպական տերությունների կողմից մշակված բարեփոխումների ծրագիր, որը նախատեսում էր երկու գավառների ստեղծում Արևմտյան Հայաստանում, որոնք ղեկավարվելու էին եվրոպական երկու գլխավոր տեսուչների կողմից։ Նրանք նշանակվելու էին հայերի հետ կապված հարցերի վերահսկողության համար: Գլխավոր տեսուչները ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնելու արևելյան վեց վիլայեթներում (նահանգներում), որտեղ բնակվում էր հայ բնակչության հիմնական մասը, և նրանց նստավայրերը լինելու էին Էրզրումը և Վանը: Բարեփոխումների փաթեթը ստորագրվել է 1914 թվականի փետրվարի 8-ին, սակայն 1914 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմին Թուրքիայի անդամակցությունից մի քանի շաբաթ անց, ի վերջո այն չեղյալ է հայտարարվել։