«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Հայոց ցեղասպանության դեպքերի լուսաբանումը մամուլում''', ցանկ՝ ըստ ժամանակագրական կարգի։ Մինչև 1914 թվականը դասակարգված նյութերը հիմնականում վերաբերում են Համիդյան ջարդերին և Ադանայի կոտորածներին։
 
Հայոց ցեղասպանությունը լայնորեն լուսաբանվել է միջազգային հանրության կողմից և բազմաթիվ հրատարակություններում, ինչպիսիք են ամսագրերը, թերթերը, գրքերը և հուշագրությունները<ref name="presscoverage2">{{cite web|url=http://www.armenian-genocide.org/press.html|title=Press Coverage of the Armenian Genocide|publisher=Armenian National Institute}}</ref>։ Որոշ կազմակերպություններ, ինչպիսիք են Մերձավոր Արևելքի հիմնադրամը, օգտագործել են լրատվամիջոցներ և թերթեր, որպեսզի բարձրաձայնեն հայերի աղետալի վիճակի մասին<ref name="babkenian">{{cite journal|last=Babkenian|first=Vicken|date=Fall 2012|title=Stories of "International Goodness" during the Armenian Genocide|url=http://www.genocidepreventionnow.org/Home/GPNISSUES/Issue11Fall2012/tabid/185/ctl/DisplayArticle/mid/1113/aid/599/Default.aspx|journal=Genocide Prevention Now|issue=11}}</ref>։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 20-րդ դարի առաջին կեսին, Հայոց ցեղասպանությունը գրեթե չի լուսաբանվել մամուլում։ Լուսաբանումը և հանրային քննարկումը վերսկսվել են 20-րդ դարի վերջին քառորդում և շարունակվել 21-րդ դարում<ref name="presscoveragepresscoverage2" />:
 
Մամուլում քննարկումներն ու լուսանկարները հատկապես կարևոր նշանակություն ունեցան ցեղասպանության մասին հանրությանը կրթելու համար<ref name="museum">{{cite web|url=http://www.genocide-museum.am/eng/online_exhibition_5.php|title=Armenian Genocide: frontpage coverage in the foreign media|publisher=Genocide Museum}}</ref><ref name="panarmenian">{{cite news|title=Online exhibition on front-page coverage of Armenian Genocide opened|url=http://www.panarmenian.net/eng/society/news/33279/|newspaper=PanArmenian.net|date=June 24, 2009|quote=Publications with particular photos are predominantly remarkable for they convey valuable information about genocide as a phenomenon, its process and consequences.}}</ref>։ Մամուլի լուսաբանումը նույնպես համարվում է արժեքավոր և կարևոր, քանի որ այն ուղղակի ապացույցների հիմնական աղբյուրն է<ref name="kloian">{{cite book|url=https://books.google.com/books?id=9OptAAAAMAAJ|title=The Armenian genocide: news accounts from the American press, 1915-1922|last=Kloian|first=Richard|publisher=Anto Printing|year=1988}}</ref>: Ջարդերի ընթացքում համաշխարհային մամուլի մեծ մասը դատապարտել է զանգվածային սպանությունների բնույթը և կոչ արել օգնել հայերին<ref name="genocidewatch2">{{cite news|title=ARMENIAN NATIONAL INSTITUTE ANNOUNCES MAJOR EXPANSION OF ITS WEBSITE ON THE ARMENIAN GENOCIDE|url=http://www.genocidewatch.org/unitedstates.html|newspaper=Genocide Watch}}</ref>։Հայտնի անգլալեզու թերթեր, ինչպիսիք են «Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Վաշինգտոն Փոստ», «Լոս Անջելես Թայմս», «Գլոուբ ընդ Մեյլ», «Տորոնտո Սթար», «Մոնրեալ Գազետ» և այլն, լայնորեն լուսաբանել են այդ իրադարձությունները: Համարվում է, որ «Նյու Յորք Թայմսը» հազարավոր հոդվածներ է հրապարակել, որոնք վերաբերում են 1894-1922 թվականներին հայերի զանգվածային սպանություններին (124 հոդված միայն 1915 թվականին)<ref name="kloian" /><ref name="Minnesota1">{{cite web|url=http://www.chgs.umn.edu/museum/exhibitions/homememories/usCoverage.html|title=U.S. Media Coverage|last=Tellalian Kyrkostas|first=Margaret C.|publisher=University of Minnesota: Center for Holocaust & Genocide Studies}}</ref>: Որոշ երկրներ, ինչպիսիք են Ավստրալիան, հիմնականում ապավինում էին Եվրոպայի տեղեկատվական գործակալություններին<ref name="australian">{{cite journal|last=Kateb|first=Vahe|year=2003|title=Australian press coverage of the Armenian genocide 1915-1923|url=http://ro.uow.edu.au/cgi/viewcontent.cgi?filename=0&article=1215&context=theses&type=additional|publisher=University of Wollongong}}</ref>: Նշվում է, որ այնպիսի թերթեր, ինչպիսիք են «Վաշինգտոն փոստը» և «Նյու Յորք Թայմսը», մեկ տարվա ընթացքում գրեթե ամեն օր հայտնել են հայերի զանգվածային սպանությունների մասին<ref name="ashford">{{cite book|title="The Globe"'s representation of the Armenian genocide and Canada's acknowledgement|last=Ashford|first=Karen|publisher=University of Windsor (Canada)|year=2012|isbn=9780494772485}}</ref>: Ռեպորտաժները հիմնականում ներառում էին Օսմանյան կայսրության տարբեր տարածաշրջաններում գտնվող օտարերկրացի թղթակիցների, ճանապարհորդների և հյուպատոսների կամ դեսպանների ռեպորտաժները: Բացի այդ, մանրամասն զեկույցներ են ստացվել միսիոներներից, ովքեր ականատես են եղել զանգվածային սպանությունների և փորձել են օգնել որբերին և մյուս փրկվածների։ Տեղի մամուլում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները հիմնականում լուսաբանել է Օսմանյան կառավարության պաշտոնական թերթը՝ «Տակվիմ-ի-Վեկայի»-ն։ 1919-1920 թվականների երիտթուրքերի դատավարության ժամանակ թերթը հատուկ նշանակություն է ձեռք բերել, քանի որ հաղորդել է թուրք պաշտոնյաների խաչաձև հարցաքննությունների և դատարանի դատավճռի մասին, որը Թալաթին, Էնվերին և Ջեմալ փաշային մահապատժի Է դատապարտել հայերի զանգվածային սպանությունների մեջ նրանց դերի համար<ref>{{cite book|title=The Armenians past and present in the making of national identity|last=Herzig|first=edited by Edmund|author2=Kurkchiyan, Marina|publisher=RoutledgeCurzon|year=2005|isbn=0203004930|location=Abingdon, Oxon, Oxford}}</ref><ref>{{cite book|title=Genocide : conceptual and historical dimensions|last=Andreopoulos|first=ed. by George J.|publisher=Univ. of Pennsylvania Press|year=1997|isbn=0812216164|edition=1. paperback print.|location=Philadelphia, Pa.}}</ref><ref>{{cite book|url=https://books.google.com/books?id=o-TzAAAAMAAJ|title=The Armenian genocide and the trials of the young Turks|last=Yeghiayan|first=Vartkes|publisher=American Armenian International College Press|year=1990}}</ref>։ Մերձավոր Արևելքումի մուսուլմանական համայնքների և, մասնավորապես, Սիրիայի՝ ուսումնասիրության արժանի լուսաբանումներ ևս կարևոր դեր խաղալ այդ շրջան արտաքսված հայ գաղթականների մասին առաջին ձեռքից պատմությունների պատկերման համար<ref name="syrianpress">{{cite book|url=https://books.google.com/books?id=CB4Bh0-zrgoC|title=The Armenian genocide cultural and ethical legacies|last=Hovannisian|first=edited by Richard|publisher=Transaction Publishers|year=2007|isbn=978-1412835923|location=New Brunswick, N.J.}}</ref>: Սիրիական մամուլն ուշադրություն է հրավիրել նաև տարածաշրջան հայերի տեղահանման ժողովրդագրական հետևանքների վրա և դատապարտել Օսմանյան կառավարությանն այն բանի համար, ինչը «ոչնչացման», «բնաջնջման» և «ռասայի արմատախիլ անելու» արշավ էր համարում<ref name="syrianpress" />։