«Կանայք Բյուզանդիայում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
 
=== Բյուզանդական գենդերային հետազոտություններ ===
{{Հիմնական|Գենդերային հետազոտություններ}}
Բյուզանդացի կանանց նկարագրող առաջին աշխատությունները սկսել են գրվել 19-րդ դարի երկրորդ կեսին։ Ըստ [[Պավել Բեզոբրազով]]ի՝ բյուզանդական մշակույթի մասին մի շարք աշխատություններում, որտեղ ուսումնասիրվում էր նաև կանանց դերը, «կանանց ընդհանրապես չեն հարգել (Բյուզանդիայում)», բայց սա վերաբերվում էր միայն միջին դասի կանանց, որոնք գյուղացի կանանցից ավելի բարձր դիրք էին զբաղեցնում, բայց ավելի ցածր էին, քան կայսեր բարեկամուհիները․ սահմանափակվելով ընդհանուր բնույթի կարճ դիտարկումներով՝ պատմաբանը մանրամասն ներկայացրել է [[Պատկերամարտություն|պատկերամարտության]] դարաշրջանի երկու կայսրուհիների՝ Իրինայի և երանելի [[Թեոդորա (Թեոփիլոսի կինը)|Թեոդորայի]] ճակատագրերը<ref>{{публикация|книга|автор=П. В. Безобразов|заглавие=Очерки византийской культуры|ссылка=http://books.e-heritage.ru/book/10071285|год=1919|страницы=23-53|страниц=179}}</ref>։ Ֆրանսիացի բյուզանդագետ [[Շառլ Դիլ]]ի «Բյուզանդական դիմանկարներ» աշխատության առաջին մասը նվիրված է տասներկու կայսրուհիների. նախաբանը գրել է Պավել Բեզոբրազովը։ Չսահմանափակվելով կոնկրետ կանանց կյանքը նկարագրելով՝ ֆրանսիացի պատմաբանը փորձել է կայսրուհիների կյանքի մասին ավելի ընդհանրական պատկերացում տալ և հասարակության բարձր ու միջին շերտերի օրինակով ցույց տալ բյուզանդական ընտանիքն ու ընդհանուր առմամբ դրա գենդերային յուրահատկությունները{{sfn|Когут|2014|с=7}}։ Հետագայում գրվել են ու այժմ էլ շարունակվում են մենագրություններ ու հոդվածների ժողովածուներ գրվել բյուզանդացի ականավոր կանանց մասին։ Թե ինչպես են կանայք ղեկավարել կայսրությունը, ուսումնասիրել է [[Ջուդիթ Հերին]]ը, որն Բյուզանդիայի մասին Օքսֆորդի բառարանում գենդերային թեմաներով մի շարք մենագրությունների հեղինակ է։
 
19-րդ դարի երկրորդ կեսից սկսվեցին Բյուզանդիայում կանանց կարգավիճակի իրավական կողմերի ուսումնասիրությունները։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում էլ բյուզանդացի կանանց վիճակի մասին արժեքավոր դիտարկումներ է արել հայտնի բյուզանդագետ [[Վասիլի Վասիլևսկի]]ն։ 1909 թվականին [[Իվան Սոկոլով]]ը աշխատություն է հրապարակել Բյուզանդիայում ամուսնալուծությունների պատճառների մասին, որտեղ ուշադրություն է դարձվել ամուսնալուծության հարցում կնոջ ոչ հավասար կարգավիճակին<ref>{{Հրապարակում|статья|автор=Соколов И. И.|заглавие=О поводах к разводу в Византии IX-XV века: историко-правовой очерк|издание=Христианское чтение|год=1909|номер=10|ссылка=http://www.xpa-spb.ru/libr/Sokolov-II/o-povodah-k-razvodu-09-10.pdf|страницы=1289-1311}}</ref>։ 1970-ական թվականներին կարևոր աշխատություններ են գրվել այս ուղղությամբ։ [[Ջոել Բոկամ]]ի «La situation juridique de la femme à Byzance» (1977 թ., 1990-ական թվականներին լույս է տեսել «Le statut de la femme à Byzance (IVe-VIIe siècle)» երկհատոր մենագրությունը)» հոդվածում հիմք են դրվել բյուզանդացի կանանց իրավական կարգավիճակի մասին ժամանակակից պատկերացումները, վերլուծվել են աշխարհիկ և [[կանոնական իրավունք]]ի հիմնական աղբյուրները, դասակարգվել է կանանց վրա տարածվող սահմանափակումները, ինչպես նաև առանձնացվել են տղամարդկանց իրավունքների հետ համեմատած յուրօրինակ իրավունքներ։ Կանանց իրավական կարգավիճակի մասին գրել է նաև խորհրդային պատմաբան [[Ելենա Լիպշից]]ը։ 1980-ական թվականներին բյուզանդական իրավունքը, այդ թվում՝ ընտանեկան-ամուսնական իրավունքը և կայսրուհիների օրենսդրությունն ուսումնասիրել են գերմանացի այնպիսի պատմաբաններ, ինչպիսիք են [[Անդրեաս Շմինկ]]ը, [[Մարիա Թերեզա Ֆյոգեն]]ը և [[Դիտեր Զիմոն]]ը։ Իրավական աղբյուրներում էրոտիկ հարաբերությունների տեսակներին անդրադարձել է հույն գիտնական [[Սպիրոս Տրոյանոս]]ը։ Ուսումնասիրվել է նաև կայսրության կրոնական կյանքում կնոջ զբաղեցրած տեղի և տաճարում նրա ֆիզիկական տեղի հարցերը (Ռոբերտ Ֆրենսիս Թաֆթ, Ջուլիան Հաքսլի)։
 
Տղամարդկանց հետ համեմատած կանանց դերի հարցին առաջիններից է ուշադրություն դարձրել եկեղեցու պատմաբան [[Նիկոլայ Սկաբալանովիչ]]ը։ Ըստ նրա՝ բյուզանդացի կինը «նա էր, ում հիման վրա պահպանվում էր Բյուզանդիայի ամբողջ ընտանեկան կարգուկանոնը, կինն էր նաև ընտանեկան կյանքի բեռը կրողը»{{sfn|Скабаланович|2004|с=224}}։ Խորհրդային բյուզանդագետներից բյուզանդական ընտանիքի հարցերին ուշադրություն են դարձրել [[Ալեքսանդր Կաժդան]]ը («Բյուզանդական ընտանիք», 1969) և [[Գենադի Լիտավրին]]ը («Ինչպես են ապրել բյուզանդացիները», 1974, 1-ին հրատարակություն)։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում ընտանիքը որպես բյուզանդական մշակույթի մի մաս ուսումնասիրել է գերմանացի բյուզանդագետ [[Հերբերտ Հունգեր]]ը («Reich der neuen Mitte. Der christliche Geist der byzantinischen Kultur», 1965)։ 1980-ական թվականներին բյուզանդական գենդերային խնդրի վերաբերյալ հիմնական առաջընթացը կապված է [[Անգելիկի Լաիու]]ի անվան հետ, որի ուսումնասիրությունների առարկան դարձավ կնոջ դերն ընտանիքում, նրա մասնակցությունը տնտեսական, հանրային և քաղաքական գործերին, կանանց շրջանում գրագիտությունը և շատ այլ հարցեր։ Տվյալ ժամանակաշրջանում բյուզանդական ընտանիքի մասին մի շարք աշխատություններ է գրել նաև [[Էվելին Պատլաժան]]ը։ 1990-ական թվականներին բյուզանդական գենդերային ուսումնասիրությունների մեջ հատկանշական էր Լ. Գարլանդի ուսումնասիրությունը 6-րդ դարում և 13-րդ դարի սկզբում Բյուզանդիայի պատմության վրա ազդեցություն թողած կանանց մասին։ Նշանակալի էր նաև Լ. Ջեյմսի խմբագրությամբ կոլեկտիվ մենագրությունը, որը նվիրված էր 4-12-րդ դարերի Բյուզանդիայում գենդերային պատմությանը (Women, men and eunuchs: gender in Byzantium, 1997)։ 2000-ական թվականների սկզբից բյուզանդացի կանանց տարբեր հարցերի վերաբերյալ իր աշխատություններն է հրապարակում նաև Ջուդիթ Հերինը։ 2014 թվականին լույս տեսավ նրա «Unrivalled Influence. Women and Empire in Byzantium» մենագրությունը։
 
== Իրավական դրություն ==