«Մասնակից:Թրվանց Արա/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
Բեյալան ծնվել է Կամերունի Դուալա քաղաքում գտնվող բամիլեկե և բեթի ժողովուրդների ներկայացուցիչների ընտանիքում: Կրթություն է ստացել տեղի դպրոցում, այնուհետև Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության Բանգուի քաղաքի ճեմարանում, որից հետո՝ տասնյոթ տարեկան հասակում նա շահել է կրթաթոշակ Փարիզում սովորելու համար և տեղափոխվել [[Եվրոպա]]: Հյուսիսային Փարիզի Սորբոնի համալսարանից ստացել է ժամանակակից գրականության բակալավրի աստիճան։ 2005-2012 թվականներին եղել է «Afrique magazine» ֆրանկոֆոն ամսագրի սյունակագիր: Ամսագիրը նվիրված է [[Աֆրիկա]] մայրցամաքին։
 
Զբաղվում է գրական գործունեությամբ, Մի քանի տարի Իսպանիայում մնալուց հետո նա 23 տարեկան հրատարակել է իր առաջին գիրքը՝ «C'est le soleil qui m'a brûlée»<ref name="JagneParekh2012" /><ref name="DeLanceyMbuh2010">{{cite book|last1=DeLancey|first1=Mark Dike|last2=Mbuh|first2=Rebecca|last3=Delancey|first3=Mark W.|title=Historical Dictionary of the Republic of Cameroon|url=https://books.google.com/books?id=4l9lSZ9d46cC|year=2010|publisher=Scarecrow Press|isbn=978-0-8108-7399-5|page=69}}</ref>: 1996 թվականին արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի գլխավոր մրցանակի՝ «Կորցրած պատիվը» ({{lang-fr|Les Honneurs perdus}}) վեպի համար։
 
Իր ստեղծագործություններում Բեյալան ոգեշնչված է եղել մորաքրոջ և տատի կյանքի պատմություններից և Կամերունի ժողովուրդների բանահյուսությունից։