«Ավստրալիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589); ծանոթագրությունը տեղափոխում եմ կետադրական նշանից առաջ
No edit summary
Տող 344.
Մայրցամաքի ռելիեֆում գերակշռում են [[սարահարթ]]երը, որոնցից ամենաընդարձակը Արևմտաավստրալականն է, որը զբաղեցնում է մայրցամաքի տարածքի 50%-ը<ref name="HSH" />։ Հյուսիսում՝ [[Կարպենտարիա (դաշտավայր)|Կարպենտարիայի]], հարավում [[Մուրեյ-Դառլինգի (դաշտավայր)|Մուրեյ-Դառլինգի]] դաշտավայրերն են։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են [[անապատ]]ները և ցածրադիր տարածությունները։ Առավել հայտնի անապատներն են [[Ավազային Մեծ (անապատ)|Ավազային Մեծ]], [[Վիկտորիայի Մեծ (անապատ)|Վիկտորիայի Մեծ]], [[Գիբսոնի (անապատ)|Գիբսոնի]] անապատները։ Վիկտորիայի Մեծ անապատից արևելք տարածվում է [[Մեծ արտեզյան ավազան]] [[կիսաանապատ]]ը։ Արևելքում ձգվում է [[Մեծ Ջրբաժան լեռնաշղթա]]ն, որի ծայր հարավային լեռնաճյուղի՝ [[Վիկտորիայի Ալպեր]]ի վրա գտնվում է [[Արարատ (լեռ Ավստրալիա)|Արարատ]] լեռը (եվրոպացիները, առաջին անգամ տեսնելով այս լեռը, նմանեցրել են [[Արարատ]]ին)։ Այս լեռնաշղթայի առավելագույն բարձրությունն է 2228 մ ([[Կոսցյուշկո (լեռ)|Կոսցյուշկո]])։ Ճեղքվածքները և գետահովիտները կտրտում են լեռնաշղթան առանցին լեռնազանգվածների։ Լեռների գագաթները ունեն գմբեթաձև տեսք։ Լեռների արևելյան փեշերը կտրուկ իջնում են դեպի ծովը, արևմտյանները ունեն ավելի փոքր թեքություն։ Ավստրալիան միակ մայրցամաքն է, որտեղ չկան գործող [[հրաբուխ]]ներ և չկա [[սառցակալում]]։
 
Ավստրալիայի ամենացածրադիր կետն է [[Էյր (լիճ)|Էյր]] լիճը]] (-15 մ)<ref>{{cite web|url=http://www.australianexplorer.com/interesting_facts.htm|title=Փաստեր Ավստրալիայի մասին|publisher=Ավստրալիա|language=en|accessdate=2011 թ․ մարտի 21|archiveurl=https://www.webcitation.org/616hYYaa9?url=http://www.australianexplorer.com/interesting_facts.htm|archivedate=2011-08-21|dead-url=no}}</ref><ref>{{cite web|url=http://www.worldatlas.com/aatlas/infopage/highlow.htm|title=Ամենաբարձր և ամենացածր կետերը|publisher=Ուորլդատլաս|language=en|accessdate=2011 թ․ մարտի 21|archiveurl=https://www.webcitation.org/616hZqvAS?url=http://www.worldatlas.com/aatlas/infopage/highlow.htm|archivedate=2011-08-21|dead-url=no}}</ref>, որի մակերեսը կազմում է մոտ 15 000 կմ²։
 
Կոսցյուշկո լեռը Ավստրալական մայրցամաքի ամենաբարձր կետն է։ Ավստրալիայի ամենաբարձր կետը համարվում է [[Մոուսոն (հրաբուխ)|Մոուսոն]] հրաբուխը, որը գտնվում է [[Հերդ (կղզի)|Հերդ]] կղզու վրա։
Տող 388.
Մակերևութային ջրերի պակասը լրացվում է ստորերկրյա ջրերով, որոնք հավաքվում են արտեզյան ավազաններում։ Ավստրալիայի [[Արտեզյան ջուր|արտեզյան ջրերը]] պարունակում են մեծ քանակությամբ աղեր։
 
Ավստրալիայի տարածքում կան մեծ թվով [[լիճ|լճեր]], որոնք տեղաբաշխված են առավելապես իջվածքներում, և լցվում են ջրով միայն [[անձրև]]ներից հետո։ Ընդ որում տարվա ընթացքում հիմնականում այս լճերը ծածկված են կավա-աղուտային կեղևով։ Երկրի խոշորագույն լճերն են [[Էյր (լիճ)|Էյրը]]ը (9500 կմ²), [[Մակկայ (լիճ)|Մակկայը]] (3494 կմ²), [[Ամադիուս (լիճ)|Ամադիուսը]] (1032 կմ²), [[Գարպանգ (լիճ)|Գարպանգը]] (542 կմ²) և [[Գորդոն (լիճ)|Գորդոնը]] (270 կմ²; միաժամանակ հանդիսանում է Ավստրալիայի ամենամեծ արհեստական ջրամբարը)<ref name="լճեր">{{cite web
| url = http://www.ga.gov.au/education/geoscience-basics/landforms/largest-waterbodies.jsp
| title = Ամենամեծ ջրամբարները
Տող 397.
| archive-date = 2009-02-26
| archive-url = https://web.archive.org/web/20090226061106/http://www.ga.gov.au/education/geoscience-basics/landforms/largest-waterbodies.jsp
}}</ref>։ Ամենամեծ [[աղի լիճ|աղի լճերն]] են [[Էյր (լիճ)|Էյրը]]ը (9500 կմ²), [[Տորենս (լիճ)|Տորենսը]] (5745 կմ²) և [[Գերդներ (լիճ)|Գերդները]] (4351 կմ²)<ref name="լճեր" />։
 
=== Բնություն ===