«Տրիստան և Իզոլդա (օպերա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 33.
==Ստեղծման պատմություն==
[[Պատկեր:Wagner Munich 1864.jpg|mini|thumb|200px|ձախից|[[Ռիխարդ Վագներ]]ը 1865 թվականին:]]
Տրիստանի և Իզոլդայի լեգենդն ունի կելտական ծագում:ծագում։ Այն հավանաբար ստեղծվել է Իռլանդիայում, ապա տարածվելով միջնադարյան Եվրոպայի բոլոր երկրներում, վայելել մեծ ժողովրդականություն` պատմվելով բազմաթիվ տարբերակներով (նրա առաջին գրական մշակումը՝ ֆրանկ-բրետոնական [[Տրիստան և Իզոլդա (վեպ)|վեպը]], վերաբերում է 12-րդ դարին):։ Դարերի ընթացքում այն հարստացվել է բանաստեղծական տարրերով, բայց գաղափարը մնացել է նույնը. սերը հաղթում է մահին:մահին։ Սակայն Վագներն այս լեգենդն այլ կերպ է մեկնաբանել:մեկնաբանել։ Նա ստեղծել է մի ասք անհաղթահարելի կրքի մասին, որն ավելի ուժգին է, քան բանականությունը և պարտավորությունը, որը հեղաշրջում է բերում ավանդական գաղափարների մեջ, խզում է կապերը շրջապատող աշխարհի հետ, մարդկանց ու կյանքի հետ:հետ։ Կոմպոզիտորի մտահղացման շնորհիվ օպերան նշանավորվեց դրամատիկական արտահայտչականության, սաստիկ լարվածության և ողբերգական առատ զգացմունքների հետ միասնությամբ:միասնությամբ։
[[Ռիխարդ Վագներ|Վագները]] շատ էր սիրում «Տրիստան և Իզոլդա»-ն և այն համարում էր իր լավագույն ստեղծագործությունը:ստեղծագործությունը։ Օպերայի ստեղծումն առնչվում է կոմպոզիտորի կյանքի ամենառոմանտիկ դրվագներից մեկին՝ նրա զգացմունքներին իր ընկերոջ և հովանավորի կնոջ՝ Մաթիլդա Վեզենդոնկի հանդեպ, ով, չնայած Վագների հանդեպ տածած փոխադարձ ուժգին սիրուն, կարողացավ զսպել իր զգացմունքները՝ հանուն իր ամուսնական և ընտանեկան հավատարմության:հավատարմության։ Վագները «Տրիստան և Իզոլդա» օպերան անվանում էր ուժգին, բայց անպատասխան սիրո հուշարձան:հուշարձան։ Լեգենդի սյուժեի համընկնումն իր կյանքի այդ դրվագին կոմպոզիտորին թույլ տվեց յուրովի մեկնաբանել այս գրական ստեղծագործությունը:ստեղծագործությունը։
Տրիստանի և Իզոլդայի լեգենդին Վագները ծանոթացել է 1840-ական թվականներին, իսկ օպերայի ստեղծման գաղափարը ծագեց 1854 թվականի աշնանը և ամբողջությամբ զբաղեցրեց կոմպոզիտորի միտքը 1857 թվականի օգոստոսից՝ ստիպելով ընդհատել «[[Նիբելունգի մատանին]]» քառագրության ստեղծման աշխատանքները:աշխատանքները։ Տեքստը գրվեց ստեղծագործական մեկ պոռթկումով, երեք շաբաթում, իսկ արդեն հոկտեմբերից սկսեց աշխատել երաժշտության վրա:վրա։ Այժմ արդեն աշխատանքն ընթանում էր խոշոր ընդմիջումներով, և օպերան ավարտվեց 1859 թվականին:թվականին։ Պրեմիերան կայացավ 1865 թվականի հունիսի 10-ին՝ [[Մյունխեն]]ում:ում։
 
==Սյուժեն==
[[Պատկեր:John william waterhouse tristan and isolde with the potion.jpg|thumb|mini|250px|աջից|Տրիստանը և Իզոլդան խմում են սիրո կախարդական ըմպելիքը (նկարիչ՝ [[Ջոն Վիլիամ Վոթըրհաուս]]):]]
Երկար ժամանակից ի վեր Կորնուելսի թագավոր Մարկը տարեկան տուրք էր տալիս Իռլանդիային:Իռլանդիային։ Բայց եկավ մի օր, երբ իռլանդացիները տուրքի փոխարեն ստացան իրենց լավագույն ռազմիկի՝ Մորոլդի գլուխը, որին մենամարտում սպանել էր Մարկ թագավորի ազգական Տրիստանը (ի դեպ, այս անունը կազմված է ֆրանսերեն triste բառից, որ նշանակում է տխուր):։ Սպանվածի հարսնացուն՝ Իզոլդան, երդվում է հավերժ ատել մենամարտի հաղթողին:հաղթողին։
Մի անգամ ծովն [[Իռլանդիա]]յի ափ է նետում մի մակույկ, որի մեջ մահացու վիրավորված մի ռազմիկ կար, և Իզոլդան, որ մորից սովորել էր բժշկության արվեստը, սկսում է նրան բուժել կախարդական բույսերով:բույսերով։ Բուժվելով, ասպետը ներկայացավ որպես Տանտրիս, սակայն նրա սուրը բացեց գաղտնիքը. դրա վրա կոտրված մի հատված կար, որի չափը և ձևը լիովին համապատասխանում էին ավելի վաղ Մորոլդի գլխում հայտնաբերված բեկորին:բեկորին։ Իզոլդան սուրը դնում է թշնամու գլխին, սակայն վիրավորի աղերսող հայացքը կանգնեցնում է նրան:նրան։ Հանկարծ Իզոլդան զգում է, որ համակվել է Տրիստանի հանդեպ սիրով:սիրով։ Լիովին ապաքինվելով, Տրիստանը հեռանում է Իռլանդիայից, բայց շուտով նա վերադառնում է մի շքեղ նավով՝ Իզոլդային տանելու կնության՝ Մարկ թագավորին, որպեսզի վերջ դրվի երկու պետությունների միջև թշնամությանը:թշնամությանը։ Ենթարկվելով ծնողների կամքին, Իզոլդան համաձայնում է, և ահա, նրանք լողում են դեպի Կորնուելս:Կորնուելս։ Իզոլդան, վիրավորվելով Տրիստանի սառը վերաբերմունքից, սկսում է նրան ծաղրել:ծաղրել։ Բայց, չկարողանալով երիտասարդին հանել հոգեկան հավասարակշռությունից, որոշում է մեռնել նրա հետ միասին. նա առաջարկում է Տրիստանին՝ միասին խմել մահվան գավաթից:գավաթից։ Սակայն հավատարիմ Բրանգենան, ցանկանալով փրկել իր տիրուհուն, մահվան ըմպելիքի փոխարեն գավաթի մեջ լցնում է սիրո ըմպելիքը:ըմպելիքը։ Տրիստանն ու Իզոլդան խմում են միևնույն գավաթից, և անհաղթահարելի ու խելակորույս սերը համակում է երկուսին էլ:էլ։ Շուտով, նավաստիների զվարթ կանչերի ուղեկցությամբ, նավը խարիսխ է նետում Կորնուելսի ափին, որտեղ Մարկ թագավորը վաղուց սպասում էր իր հարսնացուին:հարսնացուին։
Գիշերվա քողի տակ, Իզոլդայի պալատի առջև փռված այգում գաղտնորեն հանդիպում են սիրահարները:սիրահարները։ Մի օր էլ Տրիստանն ուշանում է որսի պատճառով. մոտակայքում հնչում են արքայական շքախմբի շեփորները, և Բրանգենան հապաղում է տալ պայմանական նշանը, այսինքն՝ հանգցնել ջահը:ջահը։ Նա Իզոլդային զգուշացնում է, որ Մելոտը հետևում է իրենց, բայց Իզոլդան կասկածներ չունի. նրա աչքում Մելոտը Տրիստանի հավատարիմ ընկերն է:է։ Եվ այլևս չկարողանալով համբերել, Իզոլդան ինքն է հանգցնում ջահը:ջահը։ Հայտնվում է Տրիստանը, և գիշերվա խավարում հնչում է սիրահարների սիրո կրքոտ խոստովանությունը:խոստովանությունը։ Նրանք փառաբանում են մութն ու մահը, որտեղ չկան ցերեկն իշխող սուտն ու խաբեությունը:խաբեությունը։ Միայն գիշերն է վերջ բերում իրենց առանձնությանը և միայն մահը կարող է իրենց միացնել հավերժորեն:հավերժորեն։ Հանկարծ հայտնվում են Մարկ թագավորը և պալատականները:պալատականները։ Նրանց դեպի այդտեղ էր առաջնորդել Մելոտը, որ վաղուց տառապում էր Իզոլդայի հանդեպ սիրուց:սիրուց։ Արքան ցնցված է Տրիստանի դավաճանությունից, որին սիրում էր որդու պես:պես։ Բայց վրեժխնդրության զգացումը խորթ է իրեն:իրեն։ Տրիստանը քնքշորեն հրաժեշտ է տալիս Իզոլդային:Իզոլդային։ Նա աղջկան կանչում է իր հետ դեպի մահվան հեռավոր ու չքնաղ երկիրը:երկիրը։ Զայրացած Մելոտը դուրս է քաշում սուրը, և ծանր վիրավորված Տրիստանն ընկնում է իր ծառա Կուրվենալի ձեռքերի վրա:վրա։
 
Հավատարիմ Կուրվենալը Տրիստանին տանում է [[Բրետան]]՝ նրա պապենական Կարեոլ ամրոցը:ամրոցը։ Տեսնելով, որ ասպետը գիտակցության չի գալիս, նա ղեկակալի հետ լուր է ուղարկում Իզոլդային:Իզոլդային։ Եվ այժմ, Տրիստանի համար մահճակալ պատրաստելով այգում՝ ամրոցի դարպասների մոտ, Կուրվենալը անհամբերությամբ դիտում է անծայրածիր ծովի հեռուները՝ տեսնելու համար, թե չի՞ երևում արդյոք Իզոլդային բերող նավը:նավը։ Հեռվից հնչում է հովվի տխուր նվագը. նա նույնպես սպասում է իր տիրոջ ցավին դարմանող աղջկան:աղջկան։ Ծանոթ եղանակը Տրիստանին ստիպում է բացել աչքերը:աչքերը։ Նա դժվարությամբ հիշում է ամբողջ կատարվածը:կատարվածը։ Նրա հոգին թափառում է հեռուներում, երանավետ այն երկրում, ուր չկա արև, սակայն Իզոլդան դեռևս գտնվում է ցերեկվա լույսի թագավորությունում և մահվան դռները փակվել են Տրիստանի առջև, և բացվել է հույսի դուռը. Տրիստանը տեսնելու է իր սիրեցյալին:սիրեցյալին։ Զառանցանքի մեջ Տրիստանը տեսնում է մոտեցող նավը, բայց հովվի տխուր մեղեդին նրան վերադարձնում է իրականություն:իրականություն։ Նա տարվում է տխուր հիշողություններով հոր մասին, որ զոհվել էր՝ այդպես էլ չտեսնելով որդուն, մոր մասին, որ մահացել էր իր ծնվելու ժամանակ, հիշում է Իզոլդայի հետ առաջին հանդիպումը, թե ինչպես այն ժամանակ այսօրվա պես ինքը մեռնում էր ծանր վերքից, և սիրո ըմպելիքը, որ մատնեցի իրեն հավերժական տառապանքի:տառապանքի։ Տենդը հյուծում է Տրիստանի ուժերը:ուժերը։ Եվ կրկին նրան տեսիլքի մեջ երևում է մոտեցող նավը:նավը։ Բայց այս անգամ դա տեսողական խաբկանք չէր. հովիվը զվարթ նվագով ազդարարում է ուրախալի լուրը, իսկ Կուրվենալը շտապում է դեպի ծովը:ծովը։ Մենակ մնալով, Տրիստանը հուզմունքից շուռ ու մուռ է գալիս անկողնում՝ քանդելով վիրակապը:վիրակապը։ Երերալով նա ընդառաջ է գնում Իզոլդային, ընկնում է նրա գիրկը և մեռնում:մեռնում։ Այդ ժամանակ հովիվն ազդարարում է երկրորդ նավի մոտենալը, որով գալիս էր Մարկը՝ Մելոտի և զինվորների հետ:հետ։ Լսվում է Բրանգենայի ձայնը, որ կանչում էր Իզոլդային:Իզոլդային։ Կուրվենալը, սուրը ձեռքին, նետվում է դեպի դարպասները:դարպասները։ Մելոտն ընկնում է նրա հարվածից:հարվածից։ Սակայն ուժերը խիստ անհավասար են. մահացու վիրավորված Կուրվենալը մեռնում է Տրիստանի ոտքերի մոտ:մոտ։ Մարկ թագավորը ցնցված է. Բրանգենան նրան բացում է սիրո ըմպելիքի գաղտնիքը, և արքան շտապում է Իզոլդայի ետևից, որպեսզի հավերժորեն նրան միացնի Տրիստանի հետ, բայց իր շուրջն ամենուր միայն մահ է տեսնում:տեսնում։ Քստմնելով տեղի ունեցածից, Իզոլդան հայացքը հառում է Տրիստանի մարմնին. լսվում է, թե ինչպես նվաղուն ձայնով նա կանչում է իր սիրելիին և այդպես՝ սիրելիի անունը շուրթերին՝ ընկնում մեռած:մեռած։
 
==Երաժշտությունը==
[[Պատկեր:End Tristan und Isolde Wagner Facsimile.jpg|thumb|mini|250px|աջից|«Տրիստան և Իզոլդա» օպերայի բնագիր ձեռագրից մեկ էջ:]]
«Տրիստան և Իզոլդա»-ն վագներյան օպերաներից ամենաինքնատիպն է:է։ Նրանում քիչ են արտաքին գործողությունները, բեմի վրա կատարվող անցուդարձը, այլ ամբողջ ուշադրությունը կենտրոնացվում է փորձությունների ենթարկվող երկու կերպարների վրա՝ ցույց տալու համար նրանց անտանելի, ողբերգական ապրումները:ապրումները։ Երաժշտությունը, որ հագեցած է զգացմունքայնությամբ ու տառապանքով, կարծես հորդում է չընդհատվող հոսքով, չի բաժանվում առանձին դրվագների:դրվագների։ Անչափ մեծ է նվագախմբի հոգեբանական դերը, քանզի կերպարների հոգեկան ապրումները բացահայտելու գործում պակաս կարևոր չէ, քան վոկալ բաժինները:բաժինները։ Օպերայի ամբողջ տրամադրությունը որոշվում է նվագախմբի մուտքերով. այստեղ շարունակաբար միմյանց են հաջորդում կարճ մոտիվները՝ երբեմն տխուր, երբեմն խանդավառ, միշտ լարված, կրակոտ, ոչ մի տեղ հանգիստ չառնող:չառնող։ Նվագախմբի մուտքերն անմիջական են և իսկույն մտնում են երաժշտության հունի մեջ հենց '''առաջին արարից''':։ Այդ մուտքերի մոտիվները թափանցում են նվագախմբային կառուցվածքի մեջ առաջին գործողությունում՝ բացահայտելով Տրիստանի և Իզոլդայի հոգեկան վիճակները:վիճակները։ Նրանց հակադրվում են վոկալ դրվագները՝ ծառայելով իրբև ֆոն հոգեբանական դրամայի:դրամայի։ Այդպիսին է առաջին գործողությունը բացող երիտասարդ նավաստու երգը («Նայում եմ մայրամուտին»), որ հնչում է հեռվից՝ առանց նվագակցության:նվագակցության։ Աշխույժ է, առնական ու հեգնական Կուրվենալի «Դե ուրեմն ասա Իզոլդային» երգը, որ տարրալուծվում է երգչախմբի կատարման մեջ:մեջ։ Հերոսուհու գլխավոր բնութագիրն ամփոփվում է նրա երկար պատմության մեջ՝ «Ծովի ալիքներով լողում է նավակը դեպի իռլանդական խութերը». այստեղ տիրում է անհանգիստ ու կարկամ տրամադրություն:տրամադրություն։ Նման տրամադրություն է նկատելի նաև Տրիստանի և Իզոլդայի «Եվ ի՞նչ եք դուք հրամայում» երկխոսության սկզբում, որի վերջում արդեն ի հայտ է գալիս սիրո խանդավառությունը:խանդավառությունը։
 
'''Երկրորդ արարում''' հիմնական տեղը գրավում է Տրիստնի և Իզոլդայի հիասքանչ սիրային զուգերգը, որ շրջանակվում է Բրանգենայի ու Մարկ թագավորի հետ տեսարաններով:տեսարաններով։ Նվագախմբի մուտքը հաղորդում է Իզոլդայի՝ անհամբերությունից ծագող հուզմունքը:հուզմունքը։ Նույն տրամադրությունն իշխում է նաև Իզոլդայի ու Բրանդենայի երկխոսության մեջ, որն ուղեկցվում է հեռվից լսվող որսի կանչերով:կանչերով։ Տրիստանի հետ տեսարանը հագեցած է հակադիր ապրումներով. սկզբում նրան պատմում է իր մեծ ուրախության մասին՝ երկար սպասված հանդիպման առիթով, ապա հիշում է բաժանման պատճառով իր տառապանքները, անեծքը՝ ցերեկվան ու լույսին:լույսին։ Զուգերգի կենտրոնական դրվագը գիշերն ու մութը փառաբանող ընդարձակ, դանդաղ ու զգացմունքային մեղեդիներն են. առաջինը «Տարածվիր երկրի վրա, սիրո գիշեր» խոսքերով սկսվող երգն է՝ ճկուն ու ազատ ռիթմով և լարված, հնչեղ ու անկայուն մեղեդիով:մեղեդիով։ Դրան լրացնում է Բրանգենայի կոչը, որով զգուշացնում է վտանգի մասին:մասին։ Սրանում [[Վագներ]]ը վերականգնում է միջնադարում [[տրուբադուր]]ների «առաավոտյան երգերի» սիրված կառուցվածքը:կառուցվածքը։ Վագների լավագույն մեղեդիներից մեկը «Ուստի կմեռնենք, որ հավերժ ապրենք» գունեղ, անվերջ զարգացող երգն է, որը հասցնում է կուլմինացիոն ավարտին:ավարտին։ Ամփոփիչ տեսարանում հնչում է Մարկ թագավորի տխուր, ազնվորեն զուսպ բողոքը և Տրիստանի ու Իզոլդայի հրաժեշտը՝ «Հեռու այն երկրում չկա արև երկնքում», որտեղ հնչում են նրանց սիրային զուգերգի արձագանքները:արձագանքները։
 
'''Երրորդ արարը''' շրջանակված է երկու մենախոսությունների մեջ. սկզբում վիրավոր Տրիստանի երգն է, վերջում՝ մեռնող Իզոլդայի:Իզոլդայի։ Նվագախմբի մուտքի մեջ, որում օգտագործված է Մաթիլդա Վեզենդոնկի խոսքերով գրված մի ռոմանսի մեղեդին, մարմնավորված է Տրիստանի ամբողջ վիշտն ու կարոտը:կարոտը։ Ինչպես և առաջին արարում, հերոսների հոգեկան խոր ապրումներն արտահայտվում են առավել պարզ երգային դրվագներում:դրվագներում։ Այդպիսին է գործողությունը բացող և բազմիցս Տրիստանի մենախոսության ընթացքում վերադարձող անգլիական եղջերափողի (հովվի սրնգի) այդ տխուր նվագը, այդպիսին են նաև Կուրվենալի աշխույժ խոսքերը, որոնք ուղեկցվում են նվագախմբի քայլերգանման կատարումներով:կատարումներով։ Դրանց հակադրվում են Տրիստանի կարճ ռեպլիկները` ասես ակամա արտաբերվելով:արտաբերվելով։ Իսկ հերոսի մեծ մենախոսությունը կառուցված է տրամադրության կտրուկ փոփոխությունների վրա:վրա։ Այն սկսվում է «Այդպե՞ս եք կարծում:կարծում։ Ես շատ լավ գիտեմ, բայց թե ինչ՝ դու իմանալ չես կարող» տխուր արտահայտությամբ, որի մեջ հնչում են Իզոլդայի հետ հրաժեշտի մեղեդու արձագանքները՝ երկրորդ գործողությունից:գործողությունից։ Հետզհետե դրամատիզմն աճում է, Տրիստանի խոսքերում հնչում է հուսահատություն, և հանկարծ դրան փոխարինում է ուրախությունը, հրճվագին ցնծությունը և դարձյալ՝ անհուսալի կարոտը:կարոտը։ Ապա հաջորդում են լուսավոր քնարական մեղեդիները:մեղեդիները։ Որպես գործողության դրամատուրգիական շրջադարձ՝ ծառայում է անգլիական եղջերափողի նվագը:նվագը։ Տրիստանի մահվան պահին կրկին հնչում է սիրո տառապանքի թեման, որով սկսվել էր օպերան:օպերան։ Իզոլդայի արտահայտիչ բողոքը («Ես այստեղ եմ, այստեղ եմ, սիրելի բարեկամ») լի է դրամատիկ բացականչություններով. այն նախապատրաստում է ամփոփիչ տեսարանին՝ Իզոլդայի մահվանը:մահվանը։ Նրանում լայնորեն ու ազատորեն զարգանում է երկրորդ գործողության սիրային զուգերգի մեղեդին:մեղեդին։
 
==Աղբյուրներ==