«Ֆիլիպ III (Իսպանիայի թագավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 9.
Իսպանիայի թագավոր [[Ֆիլիպ II (Իսպանիայի թագավոր)|Ֆիլիպ II-ի]] որդին և իրավահաջորդը։ Նա եղել է Իսպանիայի առաջին անաշխատունակ թագավորներից մեկը, որը իր կառավարումը սկսել է ներքին և արտաքին քաղաքական անճարակության ժամանակահատվածում։
 
Ֆիլիպի արքունիքը լցված էր անգործունակ նախարարներով։ Ֆիլիպը մտածում էր միայն հարստանալու մասին ի հաշիվ պետական գանձարանի և ժողովրդի։ Ամենամեծ ազդեցությունը վայելում էր Լերմայի դուքս Լերման, որին Ֆիլիպը շնորհեց լայն լիազորություններ։
 
Հսկայական պետական պարտքը (ավելի քան 140 միլիոն դուկատ) նա ժառանգել էր իր հորից։ Ժամանակի ընթացքում այդ պարտքը ավելացել է, իսկ եկամտի աղբյուրները գնալով նվազում էին։ Ժողովրդի շրջանում աճում էր աղքատությունը՝ ի շնորհիվ վատ կառավարման և հարկաբյուջետային պաշտոնատար անձանց դրամաշորթությունների։