«Գալիլեյի կյանքը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 29.
Պիեսի սկզբում Գալիլեյն ազդարարում է «նոր ժամանակների» գալուստը, առաջին խմբագրության նախաբանը վկայում է այն մասին, որ դրա հիմնական թեման հետադիմությունն է, որը պատմության մեջ անխուսափելիորեն նախորդում է յուրաքանչյուր «նոր ժամանակաշրջանի».
 
{{քաղվածք|Հիասթափությունը սարսափելի է, երբ մարդիկ բացահայտում են կամ մտածում, որ, կարծես, հայտնաբերել են, որ պատրանքների զոհ են դարձել, որ հինը ավելի ուժեղ է նորից, որ «փաստերը» ոչ թե իրենց օգտին են, այլ իրենց դեմ, որ իրենց ժամանակը` նոր ժամանակը, դեռ չի եկել։ Այդ դեպքում, ավելի դժվար է լինում, քան առաջ էր, որովհետև իրենց ծրագրերի համար նրանք շատ բան են զոհաբերում, շատ բաներից որ ունեին առաջ, հիմա զրկված են. նրանք համարձակվել են առաջ շարժվել, իսկ այժմ նրանց վրա հարձակվում են. հինը վրեժխնդիր է լինում։ Ճիշտ է գիտնականը կամ գյուտարարը հանրաճանաչ չէր, փոխարենը նրան չէին հետապնդում, քանի դեռ նա չէր հրապարակել իր հայտանագործությունըհայտնագործությունը, այժմ երբ այդ հայտնագործությունը հերքվել կամ մերժվել է, նա վերածվում է խաբեբայի և խարդախի, այժմ, երբ ընդվզումը ճնշված է, նա վերածվում է խռովարարի, որը ենթարկվում է առանձնահատուկ խիստ հալածանքների և պատիժների։ Լարվածությանը հաջորդում է հոգնածությունը, չափազանցված հույսին, հնարավոր է, չափազանցված հուսալքումը։ Նրանք, ովքեր չեն ընկնում են անմիտ անտարբերության գիրկը, առավել վատ վիճակում են հայտնվում․ նրանք, ովքեր հանուն իրենց իդեալների էներգիա չեն վատնում մարտում, այժմ ուղղորդում են այն հենց դրանց դեմ։ Չկա առավել անողոք հետադիմական, քան պարտություն կրած նորարարը...<ref name="pred" />}}
 
1940 թվականին պիեսը բազմացվել է Պետեր Զուրկամպի հրատարակչությունում՝ թատերական-վարձութային նպատակներով<ref name="frad" />։ Առաջին հրատարակության առաջնախաղը տեղի է ունեցել 1943 թվականի [[սեպտեմբերի 9]]-ին [[ցյուրիխ]]յան «Շաուշպիլհաուզում»՝ Լեոնարդ Շտեկելի բեմադրությամբ, ներկայացումը ձևավորել էր Թեո Օտտոն, երաժշտությունը գրել՝ [[Հանս Այսլեր]]ը<ref name="frad" /><ref group="Ն">Ներկայացման մեջ խաղացել են նաև Լ․ Շտեկելը (Գալիլեյի դերը), Կառլ Պարիլան, Վոլֆգանգ Լանգհոֆը։</ref>։