«Ռաբիս»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589) |
||
Տող 2.
== Անվան ծագում ==
Անվան ծագման մասին համաձայնություն չկա։ Ըստ տարածված ստուգաբանության՝ այն ծագել է [[ռուսերեն]] «'''раб'''очее '''ис'''кусство» արտահայտությունից (կարդացվում է՝ '''ռաբ'''ոչեե '''իս'''կուստվո), որը նշանակում է ''բանվորական արվեստ''։ Այլ տեսությունների համաձայն, ունի [[թուրքերեն|թուրքական]] կամ [[արաբերեն|արաբ]]ական ծագում։ «Ռաբ» բառը արաբերենում նշանակում է ստեղծող կամ աստված, իսկ «ազիզ» բառը՝ սիրելի<ref name=note>{{cite web|url=http://noteshairenik.blogspot.com/2007/12/rabiz-phenomenon-revisited.html|title=Ռաբիս երևույթը (անգլերեն)|author=Քրիստիան Կարպիս|date=2007-12-11|accessdate=2009 թ․ ապրիլի 28}}</ref>
== Պատմություն ==
Ռաբիս հասկացությունը գործածության մեջ է մտել [[Խորհրդային Միություն|Խորհրդային Միության]] ժամանակաշրջանում։ Արվեստի աշխարհն ի մի բերելու և արվեստագետներին մեկ կազմակերպության մեջ միավորելու նպատակով, 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց [[ՍՍՀՄ]] արվեստի աշխատողների արհմիությունը և, համապատասխանաբար, ռաբիսի հայաստանյան տարածքային բաժինը։ Որոշ ժամանակ անց ստեղծագործական միություններ կազմավորվեցին, իսկ դրանից հետո արվեստագետներն ու գրողները ըստ ոլորտների առանձնացան և ռաբիսը աստիճանաբար վերածվեց հարսանիք և հուղարկավորություն սպասարկող սիրողական երաժիշտների հիմնարկի ու կարճ ժամանակում դարձավ այստեղ-այնտեղ թափառող, քոչվորական երգի հավաքագրման ու զարգացման կենտրոն<ref name=culture/>
Խորհրդային Միության փլուզումից հետո, ռաբիսն իբրև հանրաամատչելի մի երաժշտություն լայն տարածում գտավ Հայաստանում, որտեղից տարածվեց նաև հայկական սփյուռքի համայնքներում, հատկապես՝ [[Լոս Անջելես]]ի (այս երաժշտության որոշ սիրահարների մոտ հայտնի որպես Լոսանջելնոց) շրջանում, որտեղ և ներկայում արտադրվում է ռաբիս երաժշտության մեծ մասը<ref name=note/>
== Երաժշտական բնութագիր ==
Ներկա ռաբիս երաժշտությունը, ըստ քննադատությունների, արաբական կամ թուրքական ծագում ունի։{{փաստ}} Հատուկ են կլկլակոկորդ ձայները [թուրք - արաբական մելիզմներ], ոչ հայեցի հնչերանգները և շեշտադրությունները<ref name=culture>{{cite web|url=http://culture.azg.am/?lang=AR&num=2007100606|title=Ազգ օրաթերթ - մշակույթ - Ազգային մշակույթը հարկավոր է պահպանել ինչպես Երկրի պետական սահմանը|author=Բերդ Բաբայան|date=2007-10-06|accessdate=2009 թ․ ապրիլի 28}}</ref>
Ռաբիսը համեմատելի է թուրքական [[արաբեսկ]] ոճի հետ, որը նաև պատկանում է բանվոր դասակարգի, և իր առավել հայտնի երգիչներից են [[Օրհան Քենջեբայ]] և [[Իբրահիմ Թաթլիսես]]ը (Իբո)<ref>{{cite web|url=http://tarkandeluxe.blogspot.com/2004/05/turkish-music-and-artists.html#arab|title=Թրքական երաժշտություն և արվեստագետներ (անգլերեն)|accessdate=2009 թ․ ապրիլի 28}}</ref>
== Կենցաղակարգի կարծրատիպեր ==
Ռաբիս երգիչների և այդ երգերի սիրահարների մասին տարածված են մի շարք [[կարծրատիպ]]եր, որոնք վերաբերում են այդպիսի մարդկանց արտաքին տեսքին, կենսաոճին և մտածելակերպին<ref name=note/>
Դրանց շարքում են՝ {{փաստ}}
|