«Ջերմադինամիկական հավասարակշռություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Կաղապար: +); կոսմետիկ փոփոխություններ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
{{Թերմոդինամիկա}}
'''Ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռություն''':։ Եթե ջրով լի [[բաժակ]]ի մեջ գցենք [[շաքար]]ի մի կտոր, ապա այն կսկսի լուծվել ջրում։ Որոշ ժամանակ անց շաքարի լուծվելը կդադարի։ Կառաջանա համասեռ լուծույթ, եթե շաքարը լրիվ լուծվի, կամ անհամասեռ համակարգ՝ կազմված շաքարի չլուծված կտորից, շաքարի հագեցած ջրային լուծույթից։ Նման ձևով, եթե բաժակի մեջ գցենք [[սառույց]]ի մի կտոր, ապա այն կհալվի՝ սառեցնելով բաժակի ջուրը։ Երբ սառույցը լրիվ հալվի, ջուրը կսկսի տաքանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա [[ջերմաստիճան]]ը հավասարվի շրջապատի [[օդ]]ի ջերմաստիճանին։ Այս օրինակներից հետևում է, որ ջերմադինամիկական համակարգը գալիս է մի վիճակի, որտեղ մակրոսկոպական երևույթները՝ լուծվելը և հալումը, այլևս դադարել են։ Այս վիճակն ընդունված է անվանել '''ջերմադինամիկական կամ ջերմային հավասարակշռության վիճակ''':։
Ջերմային հավասարակշռության վիճակում համակարգի մակրոսկոպական պարամետրերը մնում են անփոփոխ, եթե արտաքին գործոնները բացակայում են։ Բազմաթիվ փորձերից պարզվել է, որ ինքնիրեն թողնված ջերմադինամիկական [[համակարգ]]ը գալիս է ջերմային հավասարակշռության վիճակի և այդ վիճակից <ինքնակամ>, այսինքն՝ առանց արտաքին գործոնների ազդեցության, դուրս գալ չի կարող։