«Շանսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
 
1. [[Կուրտուազություն|Կուրտուազական]] երգի ժանրի ֆրանսիական անվանումը (համեմատել «[[կանցոն]]», «կանցո», «կանսյոն» [[ռոմանական լեզուներ]]ով. իտ.՝ canzone, կաթ.՝ cançó, իսպ.՝ cancion, բառացիորեն՝ երգ),
2. Ֆրանսիական [[էստրադա]]յին երգ [[կաբարե]] ոճով:ոճով։
 
== Ընդհանուր բնութագիր ==
Պոլիֆոն երգի ժանր, որ մշակել են նիդերլանդական դպրոցի ֆրանկո-ֆլամանդացի կոմպոզիտորները [[15-րդ դար]]ում։ Շանսոնների երևան գալը նախապատրաստվել է [[Գիյոմ դը Մաշո]]յի ([[14-րդ դար]]) բալլադներով ու ռոնդոներով։ Ֆրանսիական երաժիշտ, [[Վերածննդի ժամանակաշրջան|Վերածննդի]] խոշորագույն ներկայացուցիչ Կ․ Ժանեքենի ([[16-րդ դար]]) շնորհիվ շանսոնները դարձան հոմոֆոն բնույթի, ազգային վառ յուրահատկություն ունեցող երգեր, [[17-րդ դար]]ի սկզբում լիովին տեղի տվեցին հոմոֆոն երգ-ռոմանսային ժանրերին։
 
Շանսոնի ժանրերն օգտագործել են ֆրանսիական կաբարեի երգիչները [[19-րդ դար]]ի վերջին, [[20-րդ դար]]ի առաջին կեսին։ Առավել հայտնի են [[Արիստիդ Բրյուան]]ը, [[Միստենգետ]]ը:ը։ Շանսոնի այս մոդիֆիկացիան կաբարեից անցել է 20-րդ դարի ֆրանսիական [[էստրադա|էստրադային]] երաժշտություն։ Կաբարե ժանրի հետ մեկտեղ ֆրանսիական երգի մեջ կար «ռեալիստական (իրատեսական) երգի» (chanson réaliste) ուղղությունը, որը ներկայացվում էր գրեթե բացառապես կանանց կողմից։ Ամենահայտնի կատարողներն էին [[Մարի-Լուիզա Դամիեն|Դամիեն]], [[Ֆրիել]]ը և [[Էդիթ Պիաֆ]]ը։
 
50-ական թվականներին ձևավորվել են ֆրանսալեզու երգի երկու գլխավոր ուղղություններ, որոնք առկա են մինչ այժմ.
 
:1. Դասական շանսոնի ժանրը, որտեղ առաջնային նշանակություն է տրվում երգի բանաստեղծական բաղադրիչին և հեղինակին, որը, որպես կանոն, ինքը կատարողն է՝ [[շանսոնիե]]ն:ն։ Այս ժանրն առաջին հերթին կապվում է [[Մորիս Շևալյե]]ի, [[Շառլ Տրենյե]]ի և Էդիթ Պիաֆի անունների հետ, որը շարունակում էր իրատեսական երգի ավանդույթը:ավանդույթը։ Այս ուղղության խոշորագույն ներկայացուցիչներն են ֆրանսիացիներ [[Լեո Ֆերրե]]ն, [[Ժորժ Բրասենս]]ը և բելգիացի [[Ժակ Բրել]]ը:ը։ Աշխարհահռչակ են նաև [[Շառլ Ազնավուր]]ը և [[Սալվատորե Ադամո]]ն, թեև նրանց ստեղծագործությունն ավելի մոտ է ավանդական էստրադային երգին։ Հենց այս բանաստեղծական-երաժշտական ուղղության ներկայացուցիչներն են լիովին համապատասխանում [[շանսոնիե]] (chansonnier) տերմինին:տերմինին։
 
: Այսպես կոչված «նոր շանսոնի» (nouvelle chanson) կամ «նոր բեմի» (nouvelle scène française) ներկայացուցիչները էստրադային արտիստների ֆրանսիացի երիտասարդ սերունդն են:են։ Իրենց ստեղծագործության մեջ նրանք չեն հրաժարվում ժամանակակից թեթև երաժշտության նորագույն հնարքներից, ներառյալ [[ռոք]]ի տարրերը, լատինաամերիկյան և տարբեր այլ էթնիկ ռիթմերը, [[էլեկտրոնային երաժշտություն]]ը և այլն, բայց առաջվա պես շատ պահանջկոտ են իրենց երգերի տեքստերի նկատմամբ:նկատմամբ։ «Նոր շանսոնի» սկիզբը կապում են [[Դոմինիկ Ա]]-ի անվան հետ և դասում 20-րդ դարի վերջին տասնամյակին։ [[21-րդ դար]]ում բեմ եկած շանսոնիեներ են [[Բենջամին Բյոլե]]ն, նրա քույր [[Կորալի Կլեման]]ը, [[Քերեն Անն]]ը, [[Օլիվիա Ռուիզ]]ը և շատ ուրիշներ:ուրիշներ։
 
:2. 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական երգի մյուս ուղղությունը էստրադային երգն է, որը կատարում են chanteurs-ը (երգիչները)։ Այս ուղղության ներկայացուցիչները նույնպես հաճախ են սեփական ստեղծագործության (բանաստեղծներ և/կամ կոմպոզիտորներ) երգերի կատարողներ, բայց բանաստեղծական բովանդակության թեթևության պատճառով նրանք շանսոնիե չեն բառիս բուն իմաստով։ Ֆրանսիական էստրադային երգերի աշխարհահռչակ կատարողներն են.
Տող 26.
* [[Լառա Ֆաբիան]],
* [[Միլեն Ֆարմեր]],
* [[Նոլվեն Լերուա]]:։
 
Շանսոնի և էստրադային երգի միջև սահմանը բավական պայմանական է, և ամեն մի ֆրանկոֆոն երգչի չի կարելի միանշանակորեն դասել այս կամ այն ուղղության մեջ։ Ֆրանսախոս երկրներից դուրս հաճախ ֆրանսերենով երգող բոլոր կատարողներին անվանում են շանսոնիե։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շանսոն» էջից