«Մարտակերտի շրջան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 71.
== Պատմություն ==
=== Կազմավորում ===
{{Հիմնական|Մարտակերտի շրջան (ԼՂԻՄ)}}
[[1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմ|1801-1813 թվականների]] ռուս-պարսկական պատերազմի արդյունքում իրանահպատակա Արևելյան Հայաստանի տարածքում գտնվող [[Ղարաբաղի խանություն]]ը (այդ թվում՝ ՀՀ Սյունիքի մարզը, Արցախի Հանրապետությունը 1994-2020 թվականների սահմաններով և Դաշտային Ղարաբաղը), [[Գանձակի խանություն]]ը (հայկական Գարդման և Շակաշեն գավառները), [[Քարթլի-Կախեթի թագավորություն|Քարթլի-Կախեթի թագավորության]] մաս կազմող Շորագյալը (ՀՀ Շիրակի մարզ), Բորչալուն ու Փամբակը (ՀՀ Լոռու մարզ) և Ղազախն ու Շամշադինը (ՀՀ Տավուշի մարզ) անցնում են Ռուսական կայսրությանը։ Վերջինիս կազմում ձևավորվում է Ղարաբաղի գավառը (1806-1840), ապա նաև՝ [[Շուշիի գավառ]]ը (1840-1918), որից 19-րդ դարի ընթացքում անջատվում են [[Ջևանշիրի գավառ|Ջևանշիրի]] և [[Ջաբրայիլի գավառ|Ջաբրայիլի]] գավառները։ Մարտակերտի շրջանի ժամանակակից տարածքը գտնվում էր Ջևանշիրի գավառի կենտրոնական հատվածում, ենթարկվում էր [[Ելիզավետպոլի նահանգ|Ելիզավետպոլի]] նահանգապետին։ Վերոհիշյալ բոլոր նախկին խանությունները, ինչպես նաև Ղազախն ու Շամշադինը, մտնում են Ելիզավետպոլի նահանգի կազմ։
[[Պատկեր:Mardakert 002.jpg|մինի|Տեսարան Մարտակերտից]]
Տող 78 ⟶ 79՝
 
=== Կազմալուծում ===
{{Հիմնական|Օղակ գործողություն|Գորանբոյ գործողություն}}
1988 թվականին սկսած Արցախյան շարժման հետևանքով Խորհրդային Ադրբեջանի կողմից տարվել է մարզը լուծարելու քաղաքականություն. Արկադի Վոլսկիի գլխավորությամբ 1989 թվականի սկզբին ստեղծված ԼՂԻՄ-ի «հատուկ կառավարման կոմիտեն» նոյեմբերի 28-ին լուծարվեց, և դրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն։ 1991 թվականի նոյեմբերին սկսեց [[Ստեփանակերտի պաշարում և ռմբակոծում]]ը, որը տևեց կես տարի։ Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը հայտարարում է ԼՂԻՄ-ի լուծարման մասին և Ստեփանակերտը վերանվանում «Խանքենդի»․ Մարտակերտի շրջանն անցնելու էր Ադրբեջանի անմիջական հսկողության տակ։շ
[[Պատկեր:Martakert054.JPG|մինի|ձախից|Մարտակերտում կանգնեցված խաչքար՝ ի հիշատակ ազատամարտիկների]]
Տող 85 ⟶ 87՝
 
=== Ազատագրում ===
{{Հիմնական|Մարտակերտի ազատագրման ռազմական գործողություն (1993)}}
Հայկական ինքնապաշտպանական ջոկատները ստիպված թողել են Մարտակերտ քաղաքը և նահանջել դեպի [[Ներքին Հոռաթաղ]] գյուղի դիրքերը։ Մարտական գործողությունների ամբողջ ընթացքում Մարտակերտը ռմբակոծվել է ՍՈւ-25 ինքնաթիռից։ Նույն օրը հակառակորդը գրավել և հրկիզել է [[Հաթերք (Մարտակերտի շրջան)|Հաթերքը]], վերահսկողության տակ վերցրել [[Մոխրաթաղ]], [[Դամիրլու]], [[Կուսապատ]], [[Մեհմանա]], [[Ջանյաթաղ]] և այլ գյուղեր։ Հուլիսի 10-ի դրոււթյամբ, ռազմաճակատի գիծն անցնում էր [[Դրմբոն]]-[[Գյուլաթաղ]] հատվածով և վտանգվել էր [[Չլդրան]]-Սրխավենդ-Ղազանչի մարտագծի դիրքերը։ [[Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ|հայկական ուժերն]] այդ ընթացքում անցել են խորը պաշտպանության և հետագայում կարողացել են կասեցնել հակառակորդի առաջխաղացումը Չլդրան գյուղի ուղղությունում և մարտագծում նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը։ [[Դրմբոն]]ից [[Չլդրան]] տանող խաչմերուկի մոտ տեղի ունեցած մարտերից հետո ինքնապաշտպանական ուժերն անցել են հակաաաձակման։ Հուլիսին ազատագրվել են Մեհմանա]], [[Կուսապատ]], [[Գյուլաթաղ]], [[Ջանյաթաղ]], [[Մոխրաթաղ]], [[Հաթերք]], [[Զարդախաչ]], [[Իմերեթ-Քերավանդ]], [[Չափար]], [[Ներքին Հոռաթաղ]] և այլ գյուղեր։ Օգոստոսին հակառակորդի քելբաջարյան խմբավորմանը հաջողվել է վերագրավել Գետավան, Չափար, Զարդախաչ ու Հաթերք գյուղերը և հարձակումներ ձեռնարկել [[Գյուլաթաղ]], [[Մեհմանա]] և [[Հարությունագոմեր]] գյուղերի ուղղաթյամբ։ Ամառային այս գործողությունների ընթացքում հակառակորդը տվել է շուրջ 3 հազար սպանված, կորցրել 40 տանկ և 60 ՀՄՄ։ 1992 թվականի հոկտեմբերին հյուսիսային ռազմաճակատի ղեկավար է նշանակվել Կենտրոնական ՊՇ-ի հրամանատար [[Սամվել Կարապետյան]]ը։ Չլդրան զյուղի ուղղությամբ Կենտրոնական և Մարտակերտի ՊՇ-ները, զարգացնելով հարձակողական գործողությունները, ազատագրել են [[Կոճողոտ]], [[Վերին Հոռաթաղ]] գյուղերը և մոտեցել [[Հարությունագոմեր]]ի ու [[Վաղուհաս]]ի մատույցներին։ Սակայն թևերում գործող ուժերի կրած անհաջողության պատճառով ստիպված նահանջել են դեպի ելման դիրքերը։ Նոյեմբեփ 15-ին ՊԲ ստորաբաժանումներն ազատագրել են Չլդրան գյուղը և մոտեցել Թարթառ-Մարտակերտ-Քելբաջար մայրուղուն, իսկ նոյեմբերի 17-ին մարտերը շարունակվել են Վաղահաս գյաղի մատույցներում։ 1993 թվականի հունվար-փետրվարին մարտական թեժ գործողություններ են ծավալվել հյուսիսային ռազմաճակատում։ Ըստ օպերատիվ պլանի՝ հարձակում պետք է ձեռնարկվեր Վաղուհաս-[[Զագլիկ]]-Թալիշ, Չլդրան-Դրմբոն-Կոաապատ-Մարտակերտ և Սրխավենդ-Բաշ Գյունեփայա-Մանիքլու-Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով։ Ռազմական գործողությունն իրականացրել են Կենտանական ՊՇ, 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, ՀՀ տարբեր շրջանների ազատամարտիկներից կազմված մահապարտների և այլ կամավորական ջոկատներ։