«Գրոզնի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 75.
1893-ին հայազգի Ի. Հախվերդովը Գրոզնիում բացել է առաջին նավթահորը, նա էլ հիմնել է [[կերոսին]]ի գործարանը, որը հետագայում վերափոխվել է նավթավերամշակման ձեռնարկության։ Գրոզնիում ստեղծվել են Բաքվի հայ նավթարդյունաբերողներ Լիանոզովների, Մայիլովների, Ծատուրովների ընկերությունների մասնաճյուղերը։ Հայերը չուգունաձուլական գործարանների ու արհեստանոցների տերեր էին։ Ֆանիևների, Մանթաշևների, Լիսիցյանների ձեռնարկությունները քաղաքի արդյունաբերության կորիզն էին։ Անդրկովկասից մեծ թվով հողազուրկ հայ գյուղացիներ գալիս էին Գրոզնի և աշխատանքի ընդունվում քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններում։ 1913-ին Գրոզնիում բնակվել է 1400 հայ։ Նրանք նկատելի դեր են խաղացել քաղաքի հասարակական կյանքում։ 1910-ական թթ. քաղաքային դումայի նախագահն էր Գ. Ա. Երզնկյանը։ 1920-ին Գրոզնիում ապրել է 5 հազարից ավելի հայ։
 
Խորհրդային իշխանության տարիներին հայերի ազգային կյանքն անկում է ապրել։ Քաղաքում բնակվող հայերն աշխատել են նավթարդյունաբերության ձեռնարկություններում, լուսավորության, առողջապահության, մշակույթի բնագավառներում։ 1990-ական թթ. սկիզբ առած Չեչենական պատերազմի տարիներին հայերի մեծ մասը լքել է քաղաքը և տեղափոխվել Ռուսաստանի այլ շրջաններ<ref>Հայ սփյուռք հանրագիտարան, Ե., 2003, էջ 468:468։</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրոզնի» էջից