«Հովհաննես Հովհաննիսյան (դերասան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 0 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 32.
1980 թվականին ավարտել է տեղի Գեղամ Սարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 1980-1982 թվականներին սովորել է Լենինականի թիվ 10 Գեղարվեստի ուսումնարանում և ստացել նկարիչ-մետաղադրվագողի մասնագիտություն։ 1980-1982 թվականներին զուգահեռ սովորել է նաև [[Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն|Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոն]]ին կից Գրիգոր Մկրտչյանի ղեկավարած դերասանական ստուդիայում և ստացել դերասանի մասնագիտություն։ 1985-1989 թվականներին եղել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։ 1989 թվականից Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, այնուհետև՝ ռեժիսոր։
 
1990-1995 թվականներին սովորել է [[Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ|Երևանի թատերական արվեստի պետական ինստիտուտ]]ում` ստանալով «դրամատիկական թատրոնի և կինոյի դերասան» մասնագիտություն, 2004-2006 թվականներին՝ ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի ռեժիսուրայի բաժնում։ 1991-1995 թվականներին եղել է «Մենք» սատիրայի թատրոնի դերասան, 1992-1993 թվականներին՝ «Տեսիլք» նորարական թատրոնի դերասան, 1996-2001 թվականներին՝ Գյումրու [[Շանթ հեռուստատեսություն|«Շանթ» հեռուստաընկերություն]]ում նկարահանվելով երգիծական մանրապատումներում, 1996-2003 թվականներին՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում դասավանդել է արվեստի պատմություն և դերասանի վարպետություն, 2003-2010 թվականներին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալի ամբիոնում դասավանդել է դերասանի վարպետություն և ռիթմիկա։ 1998 թվականից ղեկավարում և դասավանդում է ԵԹԿՊԻ-ի Գյումրու մասնաճյուղի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնում։ 2004 թվականին մասնակցել է «Արմմոնո» մոնո-ներկայացումների երևանյան երկրորդ փառատոնին՝ «Մենախոսություն մինչև լուսաբաց» ներկայացումով, 2006 թվականից՝ «Արմմոնո» միջազգային շեքսպիրյան փառատոնին՝ «Շայլոկ» մոնո-ներկայացումով։ Հյուրախաղերով հանդես է եկել [[ԱՄՆ]]-ում, [[Բելգիա]]յում, [[Հոլանդիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[Գերմանիա]]յում, [[Իրան]]ում, [[Սիրիա]]յում, [[Ռուսաստան]]ում և այլուր<ref>[https://avproduction.am/?ln=am&page=person&id=2540 Հովհաննես Հովհաննիսյանի կենսագրությունը avproduction.am կայքում]</ref>:։
 
== Դերեր ==