«Հեղինակություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
 
* ընդհանուր առմամբ՝ իմաստը հիմնված նշանակության վրա կամ դրանց հետ կապ ունեցող իշխանությունը,
* նեղ իմաստով՝ [[Խելք|մտավոր]] ազդեցություն, հարգանք և գերազանցություն առաջացնող անձ, որին ընդունում որպես իմաստուն, գիտուն և բարերար։ Անհատի ազդեցությունը, որը հիմնված է իր զբաղեցրած դիրքի, պաշտոնի, կարգավիճակի և այլնի հետ:հետ։
 
Ըստ [[Վլադիմիր Դալ|Վլադիմիր Դալի]] բառարանի՝ ''Հեղինակությունը'' համարվում է հայտնի մարդու [[Կարծիք|կարծիքը]] կամ վկայությունը [[Գիտություն|գիտության]] ոլորտում, որն ընդունվում է կուրորեն, հավատի հիման վրա, առանց փորձերի և քննադատության։
Տող 19.
* [[Աֆեկտ|Աֆեկտային]] օրինականություն հիմնված առաջնորդի [[Խարիզմա|խարիզմայի]] վրա։
 
Անսովոր բացահայտում է արվել [[Լիդսի համալսարան|Լիդսի համալսարանի]] գիտնականների կողմից։ Նրանք մի շարք գիտափորձեր անցկացրեցին՝ կամավորներին խնդրեցին, որպեսզի վերջիններս թափառեն մեծ դահլիճում, միևնույն ժամանակ չխոսելով ոչ մի մասնակցի հետ։ Մասնակիցներից մի քանիսին կոնկրետ առաջադրանք հանձնարարեցին, վերջիններս պետք է քայլեին հստակ երթուղով։ Հրապարակված զեկույցը ցույց է տվել, որ առնվազն 200 մասնակցից բաղկացած խումբը ուղղությանն վերաբերյալ նախապատվությունը կարող է տալ «իրազեկ փոքրամասնությանը», որը կազմում էր ընդամենը 5 տոկոսը:տոկոսը։ Մնացյալ «հոտը» անգտակցորեն հետևում էր առաջնորդներին։ Այդ ամենում վառ երևում էին կենդանական խմբի նմանվող վարքագծի զուգահեռները, այս ամենի մասին փաստում են հետազոտություն անցկացար գիտնականները։ Գիտափորձի ընթացքում մասնակիցներն ընդհանուր ընտրություն կատարեցին և դա այն դեպքում, երբ նրանց հանձնարարվել էր ինչպես վերբալ այնպես էլ ոչ վերբալ կերպով չհաղորդակցվել մյուս մասնակիցների հետ։ Շատ դեպքորում գիտափորձի մասնակիցները գլխի չեն էլ ընկել, որ նրանց ինչ-որ մեկն ուղղություն է ցույց տվել։
 
Այս ամենին անդրադարձ է կատարել նաև Ուտրեխտի համալսարանի գիտնականները։ Նրանք ապացուցել են, որ մեծամասնությունը նախապատվություն է տալիս հետևել առաջնորդին նույնիսկ այն ժամանակ, երբ առաջնորդն «ինքը չգիտի, թե ուր գնալ»։
Տող 25.
== Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ-ում ==
 
Հետխորհրդային տարածքում «հեղինակություն» բառը ևս մեկ նշանակություն է ձեռք բերել, որն առաջացել է քրեական ժարգոնից՝ «քրեական հեղինակություն» կամ ուղղակի «հեղինակություն» անվանում են քրեական բիզնեսմեններին, որոնք ղեկավարում են ապօրինի ձեռնարկատիրությունները և ազատազրկման վայրերում ոչ ֆորմալ հիերարխիայի բանտարկյալների շրջանում համարվում են վերին խավի ներկայացուցիչներ՝ հանցավոր աշխարհի առաջնորդներ։ Այս կոնտեկստում հեղինակություն ածականը ստանում է չեզոք դիրք, առաջին հայացքից որպես «հեղինակավոր բիզնեսմեն» («հեղինակավոր գործարար»)։ Այն օգտագործվում է մամուլի կողմից որպես [[մեղմասություն]], երբ հեղինակը թափանցիկ ակնարկում է տվյալ անձի ներգրավվածությունը հանցավոր գործունեության մեջ, խուսափելով նման բառակապակցության հնարավոր հավակնություններից և մեղադրանքներից:մեղադրանքներից։ Այս բառակապակցությունն առաջին անգամ տեղ է նշվել է Վիկտոր Սմիրնովի հոդվածում՝ «Հեղինակավոր գործարարը մինչև դատը չի ապրել» («Коммерсантъ-Daily» թերթ, 1994 թվականի հոկտեմբերի 27)։