«Հարկաբյուջետային քաղաքականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 20.
* '''Չեզոք հարկաբյուջետային քաղաքականությունը''' կիրառվում է, երբ տնտեսությունը գտնվում է ո՛չ ճգնաժամի, ո՛չ էլ վերելքի փուլում։ Կառավարության ծախսումներն այնքան են, որքան որ միջինում սովորաբար լինում են, այսինքն՝ չկա ծախսումների այնպիսի փոփոխություն, որը կազդեր տնտեսական ակտիվության վրա։
* '''Խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը''' կիրառվում է, երբ կառավարությունը փորձում է կարգավորել բիզնես շարքի բացասական ճեղքը։ Խթանող հարկաբյուջետային քաղաքականության օրինակ է հանրային աշխատանքի ոլորտում կառավարության ծախսումների աճը (դպրոցների, ճանապարհների կառուցում և այլն), հարկերի կրճատումը գնողունակության մեծացման համար (որպեսզի կասեցվի պահանջարկի կրճատումը)։
* '''Զսպող (արգելակող) հարկաբյուջետային քաղաքականության''' դեպքում աճում են հարկերի դրույքաչափերը, իսկ կառավարության ծախսումները՝ նվազում։ Դա տեղի է ունենում, երբ բյուջեի ճեղքվածքը գերազանցում է նորման։ Զսպող քաղաքականությունն ուղղված է դանդաղեցնելու տնտեսական աճը, երբ գնաճը (որն առաջացել է համախառն պահանջարկի և փողի առաջարկի մեծացման պատճառով) զգալիորեն գերազանցում է նորմալ համարվող մակարդակը:մակարդակը։ Համախառն եկամտի կրճատման պատճառով կկրճատվեն նաև բնակչության սպառողական ծախսերը։ Այսպիսով, արգելակող հարկաբյուջետային քաղաքականությունը կիրառվում է, երբ տեղի է ունենում ոչ կայուն տնտեսական աճ, որը հանգեցնում է բարձր գնաճի, ներդրումների մեծ ծախսատարության, գործազրկության աճի բնական մակարդակի, որը համարվում է 3%–4%։
 
Այնուամենայնիվ, վերոնշյալ սահմանումները երբեմն կարող են շփոթեցնել, քանի որ նույնիսկ կառավարության կողմից մակրոտնտեսական քաղաքականություն չկիրառելու պայմաններում բիզնես շարքի տատանումները հանգեցնումն են հարկային մուտքերի և կառավարության ծախսումների փոփոխությունների՝ փոփոխելով բյուջեի պակասուրդի (կամ հավելուրդի) մեծությունը․ սա չի համարվում քաղաքականության հետևանք։ Ուստի արդյունավետ նպատակադրման համար առանձնացվում են կառավարության՝ ցիկլով ճշգրտված ծախսեր և ցիկլով ճշգրտված հարկային մուտքեր։ Որպես օրինակ՝ ցիկլով ճշգրտված և հավասարակշռված բյուջեն համարվում է չեզոք և արդյունավետ բյուջետային քաղաքականության գործիք։