«Քաղաքացիություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.arlis.am/ +https://www.arlis.am/)
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Հայկական անձնագիր.jpg|մինի|250px|Հայաստանի քաղաքացու կենսաչափական անձնագիր]]
'''Քաղաքացիություն''', պետության և անձի միջև կայուն իրավական կապը, որի ուժով [[պետություն]]ը և անհատը ձեռք են բերում փոխադարձ [[իրավունք]]ներ և [[պարտականություն]]ներ։ Քաղաքացիությունը [[սահմանադրական իրավունք]]ի կարևորագույն ինստիտուտներից է և հիմնականում իր ամրագրումն է գտնում պետության [[Սահմանադրություն|սահմանադրության]] մեջ, սահմանադրական ակտերում կամ այլ [[նորմատիվ իրավական ակտ]]երում։ Քաղաքացիությունը հանդես է գալիս որպես պետության և նրան հպատակ անձանց միջև փոխհարաբերություն։ Պետությունը ճանաչում և երաշխավորում է անձանց իրավունքներն ու ազատությունները, իր [[Պետական սահմաններ|սահման]]ներում պաշտպանում է իր քաղաքացիներին։ Քաղաքացիներն էլ, իրենց հերթին, ենթարկվում են [[օրենք]]ներին ու պետության կարգադրագրերին, կատարում են իրենց պարտականությունները։ Այս իրավունքների ու պարտականությունների ամբողջությունը կաղմումկազմում է քաղաքացու քաղաքաքականքաղաքական-իրավական կարգավիճակը, պետության տարածքում նրա կարգավիճակի տարբերությունը քաղաքացիություն չունեցող անձանց ու օտարերկյա քաղաքացիների կարգավիճակից։
 
Պետության ինքնությունն արտահայտող առանցքային տարրը դա քաղաքացիության ինստիտուտն է: Իսկ քաղաքացիությունն առանց բնակչության տարրի առկայության ուղղակի բացառվում է: Ցանկացած պետության տարածքում բնակվում է մարդկանց ամբողջություն, որը կազմում է պետության բնակչությունը, որի էական մասը կազմում են տվյալ պետության քաղաքացիները: Քաղաքացիության ինստիտուտի արմատները գնում են դեպի Հին Հունաստան: Սկսած Արիստոտելից, տեսաբաններն արդեն տարբերություն էին դնում պետության քաղաքացիների և սուբյեկտների միջև: Արդեն կիրառելի էր «քաղաքացի» հասկացությունը, որը բառացի նշանակում էր «քաղաքի բնակիչ»: Քաղաքացի էին անվանում այն անձանց, ովքեր ունեին ձայնի իրավունք, ովքեր համարվում էին ազատ մարդիկ: Հաճախ նման անձնավորություններն իրենց դրսևորում էին քաղաքականության մեջ և զգալի դիրք ունեին հասարակությունում: Ընտրելու իրավունք ձեռք բերելու համար անձը պետք է ճանաչվեր իր հայրենակիցների կողմից և վայելեր հասարակության հարգանքը: Կանայք և ստրուկները քվեարկելու իրավունք չունեին, ուստի նրանք չունեին քաղաքացու կարգավիճակ: Ֆեոդալիզմի ժամանակաշրջանում գոյություն ուներ հպատակության ինստիտուտը, որի իմաստը` բնակչության ենթակայությունը, պատկանելությունն էր միապետին: Սահմանադրական միապետություններում քաղաքացությունը, որը փոխարինելու եկավ հպատակությանը, հանդիսացավ հասարակության բոլոր անդամների իրավահավասարության սկզբունքի կարևոր դրսևորումներից մեկը:1 Երկար ժամանակ միապետական կառավարման ձև ունեցող պետություններում անձի և պետության միջև փոխհարաբերությունները բնորոշվում էին հպատակությամբ, այսինքն՝ անձի և միապետի, այլ ոչ թե ողջ պետության միջև կապով։ Ներկայումս միապետական կառավարման ձև ունեցող երկրների մեծամասնությունը հրաժարվել է այս կոնցեպցիայից, և այժմ հպատակության ինստիտուտը փոխարինվել է քաղաքացիության ինստիտուտով։<ref>{{Cite book|title=ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ