«Կապույտ ալիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +նկար
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 9.
Էնն Մարիան ապրում է [[Հավայան կղզիներ]]ում, նա հայր չունի, իսկ մայրը իր երկրպագուի հետ փախել է [[Լաս Վեգաս]]։ Մարին տուն է վարձում, որտեղ ապրում է իր երկու ընկերուհիների՝ Իդենի ու Լինոյի, ինչպես նաև փոքրիկ քրոջ՝ Պենիի հետ։ Ընկերուհիները հավաքարար են աշխատում մեծ հյուրանոցում, իսկ Պեննին սովորում է դպրոցում։ Մարիան հաճախ է հակասություններ ունենում քրոջ հետ։ Պենին չի ենթարկվում նրան և կարծում է, որ մայրը իրենց լքել է Մարիի պատճառով։ Աղջիկները սիրում են [[սերֆինգ]]։ Էնն Մարիան նույնիսկ փորձել է զբաղվել պրոֆեսիոնալ սերֆինգով, սակայն մի քանի տարի առաջ մրցույթների ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով նա վնասվածք էր ստացել՝ գլխով հարվածվելով ստորջրյա քարերին և դադարեցրել էր նոր սկսած կարիերան։ Իդենը փորձում է աջակցել ընկերուհուն և ստիպում է նրան շարունակել մարզումները, որպեսզի վերադառնա պրոֆեսիոնալ սերֆինգ։ Մարին իրեն անվստահ է զգում, նրան հետևում են նախկինում ունեցած ձախողման մտքերը։ Այնուամենայնիվ նա կանանց սերֆինգի առաջիկա մրցույթին մասնակցելու հրավեր է ստանում։ Նրա համար դա իր մասին հայտարարելու և իր վրա հովանավորների ուշադրությունը գրավելու հնարավորություն է։
 
Մի անգամ աղջիկների աշխատած հյուրանոցում բնակություն են հաստատում [[ֆուտբոլիստ]]ներ, որոնք արձակուրդներն անցկացնում են կղզիներում։ Էնն Մարիայի ուշադրությունը գրավում է մի համակրելի ֆուտբոլիստ։ Ավելի ուշ Մեթը նրան գտնում է լողափին և խնդրում իրեն սերֆինգ սովորեցնել:սովորեցնել։ Մարին համաձայնվում է, քանի որ ֆինանսական դժվարություններ ուներ՝ կապաված հյուրանոցից հեռացման հետ։ Մեթը լավ էր վճարում, նաև իր ընկերներին էր բերում սերֆինգ սովորելու։ Մերին մտերմանում է նրա հետ։ Հասնում է այնտեղ, որ աղջիկը ողջ ազատ ժամանակը անցկացնում է նրա սենյակում։ Գործերի նման ընթացքը բարկացնում է Իդենին, քանի որ նա կարծում էր, որ մինչև մրցույթները մնացած ժամանակը պետք է ծախսել նրան պատրասվելու և ոչ թե հարուստ եկվոր տղաների վրա։ Ավանդական հավայական խնջույքի ժամանակ, որն անցկացվում էր հյուրանոցում, Մարին լսում է, թե ինչպես են իր մասին բամբասում ընկերուհիները և մյուս ֆուտբոլիստների կանայք։ Նա ընկնում է հուսահատության մեջ, քանի որ չգիտեր ինչ անել։ Նա կտոր-կտոր էր լինում հարաբերությունների միջև, որոնք ոչնչի չեն հանգեցնի և կավարտվեն սպորտսմենների արձակուրդի հետ և սերֆինգի մրցույթների, որոնց նա չի ուզում մասնակցել և վախենում է։
 
Հասնում է մրցույթի օրը, որոնք անցկացվում են [[Օահու]]ի հյուսիսային ափին, որտեղ սերֆերներին սպասվում է դիմակայել հսկայական 6 մետրանոց ալիքներին։ Էննի Մարիան ամեն դեպքում մասնակցում է մրցույթին, բայց իրեն շատ անվստահ է պահում ջրի վրա և բաց է թողնում շատ լավ ալիքներ։ Մի ալիք ամեն դեպքում նա որոշում է նվաճել, բայց չի կարողանում ամեն ինչ լավ անել և ընկնում է տախտակից։ Հետո երկար ժամանակ չի կարողանում դուրս գալ ջրից մեծ ալիքների պատճառով, որոնք մեկը մյուսի հետևից ծածկում են նրան։ Այնուամենայնիվ հավաքած միավորները նրան բավականացնում են հաջորդ փուլ անցնելու համար։ Այդտեղ նույնպես նա շատ անվստահ է գործում։ Հասնելով այն բանին, որ նրան սկսում են խրախուսել իր մրցակիցները։ Էնն Մարիան անհաջող նվաճում է մի ալիք, սակայն նրա երկրորդ փորձը դառնում է իդեալական։ Հավաքած միավորները չեն բավականացնում, որ նա շարունակի մրցույթը, բայց, չնայած դրան, նրա վրա ուշադրություն են դարձնում հավանավորները և հրավիրում են թիմ։ Մարիայի նկարը նաև հայտնվում է սերֆինգի մասին ամսագրի շապիկին։