«Ծխախոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 10.
== Կառուցվածք ==
 
Ծխախոտի արմատային համակարգը հզոր է, առանցքային:առանցքային։ Ցողունը կանգուն է, կլորավուն, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 120–150 սմ:սմ։ Տերևները հերթադիր են, ամբողջաեզր, կլորավուն, ձվաձև, էլիպսաձև, նշտարաձև և այլն։ Ծաղկաբույլը գնդաձև, վահանաձև, փռված, հակադարձ բրգաձև հուրան է, ծաղիկը՝ երկսեռ, վարդագույն կամ կարմիր:կարմիր։ Պտուղը բազմասերմ, երկբուն, ձվաձև տուփիկ է:է։ Սերմերը մանր են, հարթ, մուգ շագանակագույն։
 
Ծխախոտը ջերմասեր բույս է, աճում է տաք, խոնավ և անձրևոտ վայրերում։ Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են գլանակներ, սիգար, սիգարետներ, ծխամորճի համար թելավոր (կտրտված) ծխախոտ պատրաստելու համար:համար։ Տերևները պարունակում են ածխաջրեր, նիկոտին, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, բուրավետ նյութեր, սերմերը՝ 36–39% յուղ, որն օգտագործում են տեխնիկական նպատակներով։
 
== Տարածում ==
 
Հայաստանում բավական զարգացած է ծխախոտի արտադրությունը:արտադրությունը։ Բայց միշտ պետք է հիշել, որ ծխելը վնասակար է առողջությանը։
 
Ծխախոտի հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Սերմերն այնտեղից Եվրոպա են բերվել 16-րդ դարի սկզբին, մեկ դար հետո՝ Ռուսաստան, իսկ 17-րդ դարի վերջին՝ Կովկաս։ Ծխախոտը Հայաստանում մշակում են 19-րդ դարի վերջից։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ծխախոտ» էջից