«Լուիջի Պուլչի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
'''Լուիջի Պուլչի''' ({{lang-it|Luigi Pulci}}, [[1432]], [[օգոստոսի 15]], [[Ֆլորենցիա]] - [[1484]], [[նոյեմբերի 11]], [[Պադուա]]), [[իտալացի]] բանաստեղծ-[[Հումանիզմ|հումանիստ]]։ [[15-րդ դար]]ի հումանիզմի ամենադեմոկրատական հոսանքի ներկայացուցիչ, [[Մատերիալիզմ|մատերիալիստ]] և սկեպտիկ։ Եկեղեցին նրան հայտարարել է [[Հերետիկոսություն|հերետիկոս]]։
== Կենսագրություն ==
Ֆլորենցիայում ժամանակին մեծ համբավ վայելած Պուլչի տոհմը Լուիջիի հոր՝ Յակոպոյի օրոք նյութական տեսակետից կտրուկ անկում է ապրել՝ զրկվելով քաղաքի ղեկավար մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:իրավունքից։ Լուիջին իր աշխատանքային գործունեությունն սկսել է Ֆրանչեսկո Կաստելանիի տանը [[կլիենտ]]ի պաշտոն վարելուց. հաշվետարություն էր անում, առտնին գործեր կատարում, զանազան հանձնարարություններով այս ու այնտեղ ուղարկվում, տանտիրոջ երեխաներին դպրոց ուղեկցում...
1461 թվականից նա ծառայության է անցել Մեդիչիների տանը:տանը։ Մինչև 1469 թվականը վերջիններս, և հատկապես Լորենցո Մեդիչին, հովանավորել են նրան, դիվանագիտական բնույթի մանր-մունր հանձնարարություններով զբաղեցրել:զբաղեցրել։ Հենց Լորենցոյի մայրը՝ Լուկրեցիան է Պուլչիին պատվիրել «Մորգանտե» պոեմը:պոեմը։
 
1470 թվականին Լուիջին ծառայության է անցել [[կոնդոտիեր]] Ռոբերտո Սանսևերինոյի մոտ:մոտ։ Նրա եղբայրը՝ Լուկան (1431—1470 թթ.), որ նույնպես գրական գործեր է հեղինակել, ձգտել է դառնալ բանկիր, սակայն մահացել է ծայր աղքատության մեջ:մեջ։
 
Պուլչին աստվածամերժի համարում ուներ, այդ պատճառով էլ թաղվել է չօրհնված հողում:հողում։
== Ստեղծագործություններ ==
Պուլչիի հիմնական ստեղծագործությունը «[[Մորգանտե]]» էպիկական [[պոեմ]]ն է, որի առաջին հրատարակությունը ([[1478]]-[[1480]]-ի միջև) ամփոփել է 23 երգ, երկրորդը՝ այսպես կոչված «Մեծ Մորգանտեն» ([[1482]])՝ 28 երգ։ Երկի հիմքում ընկած է 14-րդ դարի ժողովրդական պոեմը, պատմվում է ասպետ Օռլանդոյի (Ռոլանդ) և նրա զինակիր, բարեհոգի հսկա Մորգանտեի արկածների մասին։ Պոեմում կոմիզմն ու [[բուֆոնադ]]ը միաձուլվում են ժողովրդական միամիտ խանդավառությանը։ «Մորգանտեն» ազդեցություն է գործել [[Վերածնունդ|Վերածննդի]] հեգնակատակերգական պոեմի, ինչպես նաև [[Ռաբլե-Ֆ.|Ռաբլե]]ի ստեղծագործության վրա։
 
Հեղինակը պոեմի նյութը քաղել է կարոլինգյան ժամանակների էպիկական պատումներից, բայց բավականին ազատորեն է վարվել այդ նյութի հետ; Գլխավոր հերոսները ֆրանկների նշանավոր արքա Կառլոս Մեծի ասպետ Ռոլանդն ու վերջինիս զինակիր, հսկայամարմին Մորգանտեն են:են։ Պուլչին ներմուծել է բազում այլ կերպարներ ու մոտիվներ, որոնք նրան ծանոթ էին Ֆլորենցիայի հրապարակնորում ասացողների պատումներից ու ժողովրդական երգերից, միաժամանակ ողջ դիպաշարը հարստացրել է երգիծական, ծաղրական, կատակային բազում դրվագներով<ref name="testo" />:։ Դեռ գրելու ընթացքում Պուլչին պոեմը հատված առ հատված ընթերցել է Մեդիչիների պալատում, ջերմ ընդունելության արժանացել երգիծական կերպարների, առատորեն տեղ գտած հումորի, վառ երևակայության, նոր ապրելակերպի ու նոր մտածելակերպի, ինչպես նաև լեզվի համար. պոեմի լեզուն բավականին հեռացած է վաղ վերածնության շրջանի դասական մոդելից, որ առաջարկել էր այդ նույն տարիներին Մեդիչիների պալատում ծառայության անցած [[Անջելո Պոլիցիանո]]ն, և ներառում է գողական ժարգոնից մինչև գիտական լատիներենին հատուկ արտահայտչաձևեր<ref name="testo">{{it}} Baldi, Giusso, Razetti, Zaccaria, ''Dal testo alla storia. Dalla storia al testo'', vol. 1b, Paravia, Torino, 1999</ref>:։
 
Պուլչին գրել է նաև փոքրածավալ երգիծական ստեղծագործություններ, այսպես ասած՝ պոչավոր սոնետներ, որոնք աչքի են ընկնում բանաստեղծական արվեստով, վարպետությամբ, համարձակ այլաբանություններով, անպարկեշտ արտահայտությունների առատությամբ:առատությամբ։
 
== Գրականություն ==