«Էմանուել Պիվազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 38.
'''Էմանուել Պիվազյան''' ({{ԱԾ}}), հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։
== Կենսագրություն ==
Էմանուել Արզումանի Պիվազյանը ծնվել է 1920 թվականին [[Նոր Բայազետ]]ում:ում։ 1937 թվականին ընդունվել է [[Երևանի պետական համալսարան]]ի բանասիրական ֆակուլտետ, ունկնդրել համալսարանում դասախոսող հայագիտության հեղինակություններին։ Ավարտելուց հետո մի քանի տարի ուսուցչությամբ պարապել, ապա՝ 1947 թվականին ընդունվել է ասպիրանտուրա՝ հայոց հին և միջնադարյան գրականության մեջ մասնագիտանալու։
== Գիտական հետազոտություններ ==
1941 թվականին տպագրվել է նրա անդրանիկ հետազոտությունը՝ «[[Վահագն]]ի, Արտավազդի, [[Տորք Անգեղ|Տորքի]] առասպելները և նրանց գրական մշակումները»:։ Թեկնածուական դիսերտացիայի թեմա է ընտրել [[Մխիթար Գոշ]]ի գրական ժառանգության քիչ ուսումնասիրված և գիտական հրատարակության կարևոր մասը՝ առակները։ Նա իր գլխավոր խնդիրներից մեկն է համարել Գոշի անունով հայտնի առակների գիտական բնագրի կազմումը։ Նա միմյանց հետ համեմատել Է ութ ձեռագիր ընդօրինակություն (հնագույնը՝ 1283 թ.), խմբավորել ըստ տեսակի (առասպելականք, բարոյականք, ստեղծականք), օժտել այլ ընթերցումներով, կցել առարկայական ցանկ և հրատարակել որպես «Գրական հուշարձաններ» մատենաշարի անդրանիկ հատոր (Երևան, 1951)։ Իսկ հետագայում, 1987 թվականին հրատարակվել է «Մխիթար Գոշի «[[Դատաստանագիրք (Մխիթար Գոշ)|Դատաստանագրքի]]» բանասիրական քննություն» գիրքը։
 
Այդ գրքին հաջորդեցին տաղերգուներին նվիրված հատորները, որոնցից մեկի՝ [[Հովհաննես Թլկուրանցի|Հովհաննես Թլկուրանցու]] աշխատասիրողը դարձյալ Էմանուել Պիվազյանն է (Երևան, 1960)։ Պիվազյանը կատարել է նաև բազմաթիվ գրախոսություններ, դրանցից է «Դիտողություններ «Միջնադարյան տաղերգուներ» գիտական մատենաշարի մասին» գրախոսությունը։