«Աննա Պապրից»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
Աննա Պապրիցը մահացել է Ռադաչում, 1939 թվականի հուլիսի 8-ին, յոթանասունութ տարեկան հասակում{{sfn|Reinert|2001|pp=55ff}}։
 
== ՏեսադաշտՀայացքներ ==
=== Սոցիալական փոփոխություններ ===
Ըստ ''Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի (''BDF)՝ կապիտալիստական սպառողական մոտեցումը և արտադրական տեխնոլոգիաների առաջընթացը միջին դասի կանանց, հատկապես միայնակ կանանց զրկել են տնային տնտեսությանը նպաստելու հնարավորությունից։
Տող 36.
 
Վեներական հիվանդության տարածմամբ մտահոգված՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում զինվորականները կազմակերպեցին իրենց հասարակաց տները «անվտանգ և մաքուր» կանանց հետ և սկսեցին պայքարել ապօրինի մարմնավաճառության դեմ: Անգամ Պապրիցը համաձայնել է, որ ոչ ֆորմալ մարմնավաճառների աճող քանակը լուրջ սպառնալիք էր զինվորների բարեկեցության, ուստի և ազգի համար{{sfn|Rosenblum|2008|p=130}}։
 
=== Այլ հայացքներ ===
Ձեռնպահ մնալը [[Աբոլիցիոնիզմ|աբոլիցիոնիստական]] համոզմունքի հիմնական մասն է եղել: 1903 թվականին DGBG համաժողովում Պապրիցը մանրամասն նկարագրել է բժշկական փորձագետների եզրակացությունը, որ սեռական ակտից հեռու գտնվողների համար ֆիզիկական և հոգեբանական ռիսկեր չկան: Պապրիցը կողմ էր երկու սեռերի երիտասարդների կրթությանը՝ մինչ ամուսնությունը զերծ մնալ սովորեցնելով: Նա առաջարկել է խոցելի երիտասարդ կանանց համար հատուկ տներ կամ ծրագրեր ստեղծել, որով բարոյական կրթություն կստանան նրանք և կպատրաստվեն տնային ծառայության, կրոնական աշխատանքի կամ տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատանքի համար{{sfn|Smith|2014|p=79}}: Նա ասել է. «Յուրաքանչյուր աղջիկ փափագում է մի օր գտնել այն տղամարդուն, ում նա կարող է նվիրել իր սերն ու վստահությունը, որը կդառնա նրա ապաստանն ու աջակցությունը կյանքի համար: Իր սեփական տնային տնտեսությունը, ամուսինն ու երեխաները ոչ միայն յուրաքանչյուր աղջկա ցանկությունների նպատակն են, բայց դրանք նաև նրա բնականոն կյանքի գործն են»{{sfn|Dollard|2009|p=95}}։ Այնուամենայնիվ, «ամեն աղջկա բախտը չէ, որ դասավորվում է այնպես, որ այն տանում է դեպի երջանիկ ամուսնություն»{{sfn|Dollard|2009|p=96}}:
 
== Ծանոթագրություններ ==