«Բոզե-Այնշտայնի վիճակագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
 
== Նկարագրությունը ==
[[Ֆերմի-Դիրակի վիճակագրություն|Ֆերմի-Դիրակի]] և Բոզե-Այնշտայնի վիճակագրություններին ենթարկվում են նույնական մասնիկների այն համակարգերը, որոնցում հնարավոր չէ անտեսել [[քվանտային մեխանիկա|քվանտային երևույթները]]:։ Քվանտային երևույթներն ի հայտ են գալիս [[մասնիկների կոնցենտրացիա]]յի (<math>(N/V) \geqslant n_q</math> արժեքների դեպքում, որտեղ <math>n_q</math>-ն այսպես կոչված ''քվանտային կոնցենտրացիան'' է, որի դեպքում տրված [[ջերմաստիճան]]ում [[իդեալական գազ]]ի մասնիկների միջև եղած միջին հեռավորությունը հավասար է [[դը Բրոյլի ալիք]]ի միջին երկարությանը։ <math>n_q</math> կոնցենտրացիայի դեպքում [[տարրական մասնիկ]]ների [[ալիքային ֆունկցիա]]ները հպվում են միմյանց, սակայն գործնականում չեն վերածածկվում։
 
[[Ֆերմիոն]]ները ([[Պաուլիի սկզբունք]]ին ենթարկվող մասնիկները) նկարագրվում են Ֆերմի-Դիրակի, [[բոզոն]]ները` Բոզե-Այնշտայնի վիճակագրությամբ։ Քանի որ ջերմաստիճանի աճի հետ աճում է ''քվանտային կոնցենտրացիան'', ֆիզիկական համակարգերի մեծ մասը բարձր ջերմաստիճանների դեպքում ենթարկվում է դասական՝ [[Մաքսվել-Բոլցմանի վիճակագրություն|Մաքսվել-Բոլցմանի վիճակագրությանը]]:։ Բացառություն են շատ մեծ խտություն ունեցող համակարգերը, օրինակ՝ [[սպիտակ թզուկ]]ները։ Բարձր ջերմաստիճանի կամ փոքր կոնցենտրացիայի սահմանային դեպքերում երկու վիճակագրություններն էլ վերածվում են Մաքսվել-Բոլցմանի վիճակագրության։
 
Ի տարբերություն ֆերմիոնների, բոզոնները չեն ենթարկվում Պաուլիի արգելման սկզբունքին՝ միևնույն վիճակում միաժամանակ կարող են գտնվել կամայական թվով մասնիկներ։ Այդ պատճառով ցածր ջերմաստիճաններում նրանց վարքը խիստ տարբերվում է ֆերմիոնների վարքից։ Բոզոնների դեպքում ջերմաստիճանի անկման ժամանակ բոլոր մասնիկները հավաքվում են ամենափոքր էներգիայով վիճակում՝ ձևավորելով այսպես կոչված [[Բոզե-Այնշտայնի կոնդենսատ]]:։
 
Բոզե-Այնշտայնի վիճակագրության համաձայն, մասնիկների թիվը տրված <math>i</math> վիճակում հավասար է
Տող 30.
Սխալը պարզ պարզ ենթադրություն էր՝ նման այն փաստարկին, որ երկու մետաղադրամներ նետելիս երկու «գիր» տեսնելու հավանականությունը մեկ երրորդ է (վիճակագրություից տարրական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք գիտի, որ դա սխալ է)։ Այնուամենայնիվ, դրա կանխատեսած արդյունքը համապատասխանում էր փորձնական տվյալներին, և Բոզեն եզրակացրեց, որ դա չի կարող պատահական լինել, ուստի նա եկավ այն տեսակետին, որ Մաքսվել-Բոլցմանի բաշխումը չի կարող ճիշտ լինել միկրոսկոպիկ մասնիկների համար, որտեղ էական են դառնում [[Հայզենբերգի անորոշությունների սկզբունք|անորոշությունների սկզբունքով]] պայմանավորված ֆլուկտուացիաները։ Այսպիսով նա ուշադրություն էր դարձնում մասնիկների՝ փուլային տարածությունում գտնվելու հավանականությանը և անտեսում էր մասնիկների ճշգրիտ իմպուլսը և կոորդինատը։
 
Ֆիզիկայի ամսագրերը հրաժարվեցին տպագրել Բոզեի հոդվածը։ Տարբեր խմբագիրներ մերժում էին նույն պատճառաբանությամբ՝ ասելով, որ նա պարզ սխալ է թույլ տվել։ Վհատվելով, Բոզեն գրեց [[Ալբերտ Այնշտայն|Այնշտայնին]]:։ Վերջինս անմիջապես համաձայնվեց Բոզեի ենթադրության հետ և նրան սատարելու համար հոդված ուղարկեց Zeitschrift für Physik-ին՝ նշելով, որ պետք է հրատարակել Բոզեի հոդվածի հետ միասին։ Դրանք լույս տեսան 1924 թ.: Ավելի վաղ Բոզեն գերմաներենից անգլերեն էր թարգմանել Այնշտայնի հարաբերականության ընդհանուր տեսությունը։
 
Ճշգրիտ արդյունքների հանգեցնող Բոզեի «սխալը» հետևյալն էր. քանի որ ֆոտոնները անզանազանելի են միմյանցից, մենք չենք կարող հավասար էներգիա ունեցող երկու ֆոտոններ դիտարկել որպես երկու տարբեր մասնիկներ։ Բոզեի «սխալը» կոչվեց Բոզե-Այնշտայնի վիճակագրություն։ Այնշտայնը այն կիրառեց ատոմների հանդեպ։ Նրա ստացած արդյունքները կանխատեսում էին մի երևույթ, որը ստացավ [[Բոզե-Այնշտայնի կոնդենսատ]] անունը։ Փորձնականորեն դրա գոյությունը հաստատվեց 1995 թ.: