«Բյուրեղապակյա գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 2.
{{Հոլոքոստ}}
[[Պատկեր:Interior view of the destroyed Fasanenstrasse Synagogue, Berlin.jpg|մինի|Բեռլինի Ֆազանենշթրասե փողոցում գտնվող սինագոգի ներքին տեսքը՝ Բյուրեղապակյա գիշերվանից հետո]]
'''Բյուրեղապակյա գիշեր''' ([[գերմ.]]՝ Kristallnacht կամ՝ Reichskristallnacht), [[Նացիստական Գերմանիա|Երրորդ Ռայխ]]ի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդեր, որոնք տեղի ունեցան [[1938 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ից 10-ը և [[նացիստներ]]ի կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ [[2]] օր առաջ [[Փարիզ]]ում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար [[Էրնսթ ֆոմ Ռաթ]]ի սպանության համար:համար։ Վերջինիս սպանության հեղինակն էր ծագումով հրեա երիտասարդ գերմանացի [[Հերշել Գրինշփան]]ը:ը։ Իրականում ջարդերի կազմակերպումը հանձնարարել էր Ռայխկանցլեր [[Ադոլֆ Հիտլեր]]ը, կազմակերպիչն էր [[Յոզեֆ Գեբելս]]ը, կատարողները՝ Գրոհման բաժնի (գերմ.՝ Sturmabteilung) ու «Հիտլերյան երիտասարդների» անդամները, որոնց օժանդակեցին Անվտանգության ծառայության (գերմ.՝ Sicherheitsdienst ), [[Գեստապո]]յի ու ոստիկանական այլ ուժեր:ուժեր։ [[Ռայխ]]ի ողջ տարածքում ոչնչացվեց ավելի քան [[200]] [[սինագոգ]] ու պաշտամունքային վայր, թալանվեց [[հրեաներ]]ին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն, գրեթե հարյուր հրեա սպանվեց, հարյուրավորներն ինքնասպանություն գործեցին կամ մեռան ստացված վնասվածքներից, իսկ գրեթե 30.000 հոգի աքսորվեց [[համակենտրոնացման ճամբար]]:։ Ընդհանուր առմամբ, ջարդերի ու աքսորի հետևանքով 2000-5000 հոգի հրեա զոհվեց:զոհվեց։ Սա [[1933 թվական]]ից հետո, երբ [[նացիստներ]]ը եկան իշխանության, հակասեմականության արտահայտման ամենաբարձր ալիքն էր:էր։ Բյուրեղապակյա գիշերը [[Շոա]]յի առաջին քայլն էր:էր։ Հակասեմական բռնության առաջին մեծ ցույցը կազմակերպելով՝ նացիստները ցանկացան արագացնել հրեաների արտագաղթը, և դա նրանց հաջողվեց:հաջողվեց։
 
=== Ենթատեքստ. հակասեմական քայլեր ===
1920 թվականի փետրվարի 24-ին [[Գերմանիայի ազգային-սոցիալիստական աշխատողների կուսակցության]] խմբագրված ծրագրով նախատեսվում էր, որ քաղաքացի կարող է լինել միայն ռասայի եղբայրը (գերմ.՝ Volksgenosse): [...] Այսպիսով, ոչ մի հրեա չի կարող ռասայի եղբայր լինել:լինել։ Իսկ «[[Իմ պայքարը]]» գրքում Հիտլերը բազմիցս հայտարարում էր Գերմանիան հրեաներից մաքրելու ցանկության մասին (գերմ.՝ Judenfrei):<br />
Հրեաների տնտեսական գործունեությունն արգելելուց բացի՝ նրանց արգելվեց նաև հանրային պաշտոններ զբաղեցնել:զբաղեցնել։
1935 թվականի սեպտեմբերի 15-ին ընդունված [[Նյուրնբերգ]]յան օրենքներով հրեաների հանդեպ կիրառվող արտաքսումն օրինականացվեց:օրինականացվեց։ Այս օրենսդրական ակտերով տրվեցին հրեայի, կիսահրեայի կամ մասամ հրեայի բնավորության բնութագրերը:բնութագրերը։ Վերընթաց հարազատական գծից կախված՝ գերմանացիների ու հրեաների միջև արգելվեցին սեռական կապերն ու ամուսնությունը, հրեաները զրկվեցին Գերմանիայի քաղաքացիությունից, իրենց քաղաքական իրավունքների մեծ մասից և այլն:այլն։ Հակահրեական քարոզարշավը խստացվեց 1937 թվականին, երբ էկրան բարձրացավ «Հավերժական հրեան» ֆիլմը ([[գերմ.]]՝ Der Ewige Jude): [[1938 թվական]]ի սկզբին հրեաների անձնագրերը բռնագրավեցին, իսկ նույն տարվա [[ապրիլի 26]]-ին նրանք գրանցեցին իրենց շարժական ու անշարժ գույքը:գույքը։ [[Օգոստոսի 17]]-ին վերոնշյալ օրենքներին կից դեկրետներով կարգավորվեցին հրեաների անունները (երբեմն ծաղրուծանակի ենթարկելու համար նրանց տալիս էին զվարճալի անուն-ազգանուններ) և նրանց արգելվեց բժշկական գործունեությամբ զբաղվել:զբաղվել։
[[Պատկեր:Bundesarchiv Bild 146-1988-078-07, Herschel Feibel Grynszpan.jpg|մինի|Հերշել Գրինշփանը, 1938 թվականի նոյեմբերի 7-ի լուսանկար]]
 
==== Նախապայման. Ֆոմ Ռաթի սպանությունը ====
[[Պատկեր:Ernst-vom-Rath.jpg|մինի|Էրնսթ ֆոմ Ռաթ]]
1938 թվականի [[նոյեմբերի 7]]-ին, ծագումով հրեա 17-ամյա գերմանացի [[Հերշել Գրինշփան]]ը, ով [[Փարիզ]]ում փախստական էր և հոկտեմբերի 27-ին Գերմանիայից արտաքսվել էր [[Լեհաստան]], ատրճանակ է գնում ու ուղղություն վերցնում դեպի Փարիզում Գերմանիայի դեսպանատուն:դեսպանատուն։<br />
Բանավոր հարցում ուղղելու պատրվակով նա մուտք է գործում դեսպանատուն, ուր նրան ուղեկցում են դեսպանության առաջին քարտուղար [[Էրնսթ ֆոմ Ռաթ]]ի մոտ:մոտ։ Վերջինիս ատրճանակով ծանր վնասվածք է հասցնում:հասցնում։ Համենայն դեպս, դիվանագետի սպանությանը նացիստական ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հետևում:հետևում։ Նույնիսկ մեկ օր անց՝ նոյեմբերի 8-ին, 1923 թվականին կազմակերպած, բայց տապալված [[Գարեջրատան պուտչ]]ի (կամ՝ խռովության) մասին հիշատակելով՝ Հիտլերը նույնիսկ ոչ մի բառ չի ասում մահափորձի թեմայով:թեմայով։
Ֆոմ Ռաթը, ով մահացավ նոյեմբերի 9-ին, Հիտլերի անձնական բժշկի՝ Կարլ Բրանդի անձնական հսկողության տակ էր:էր։
 
==== Բռնությունների կազմակերպում. ինքնաբուխ արձագանքի պատրանք ====
{{քաղվածք|Ես փաստերն Առաջնորդին եմ ներկայացնում:ներկայացնում։ Նա որոշում է թողնել, որպեսզի ցույցերը շարունակվեն:շարունակվեն։ Ոստիկանությանը հեռացնել:հեռացնել։ Հրեաները պետք է մեկընդմիշտ զգան ժողովրդի ցասումը:ցասումը։ Սա արդարադատությունն է:է։ Ես անմիջապես համապատասխան հանձնարարականներ եմ տալու ոստիկանությանն ու կուսակցությանը:կուսակցությանը։ Այնուհետև կուսակցության ղեկավարների դիմաց, հետևանքներով պայմանավորված, կարճ ելույթ եմ ունենալու:ունենալու։ Ծափահարությունների տարափ:տարափ։ Բոլորն անմիջապես շտապում են հեռախոսների մոտ:մոտ։ Այժմ ժողովուրդը պիտ գործի:գործի։| ''Յոզեֆ Գեբելս, 1938 թվականի նոյեմբերի 10, Մյունխեն''}}
[[Պատկեր:Destroyed Ohel Yaaqov Synagogue.jpeg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո ավերված սինագոգ Մյունխենում]]
1938 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան՝ [[Մյունխեն]]ում, [[Շարժման օր]]վա ([[գերմ.]]՝ Tag der Bewegung ) կապակցությամբ, Ադոլֆ Հիտլերը ցածրաձայն երկար զրույց է ունենում Յոզեֆ Գեբելսի հետ, որի ընթացքում չի թաքցնում իր զայրույթը:զայրույթը։ Այնուհետև ժողովը լքում է՝ առանց ավանդական ելույթի ու նույնիսկ ֆոմ Ռաթի մասին որևէ ակնարկ անելու:անելու։ Նույն օրը՝ ժամը 22:00-ին, Գեբելսը ներկաներին տեղեկացնում է Էրնսթ ֆոմ Ռաթի մահվան մասին:մասին։ Այնուհետև, Գրոհման բաժնի շրջանային ղեկավարները հեռախոսոով իրենց ենթականերին ցուցումներ են տալիս հրեապատկան շինությունների հանդեպ մեծածավալ հրդեհներ, ավերումներ ու հրեաների հանդեպ բռնություններ սանձազերծել:սանձազերծել։ Կեսգիշերից առաջ Հայնրիխ Մյուլլերը՝ Գեստապոյի ղեկավարը, ոստիկանական ուժերին հրահանգում է բռնարարքներին չխոչընդոտել ու 20.000-30.000 հրեայի ձերբակալել:ձերբակալել։ Նոյեմբերի 10-ին, Հիտլերի համաձայնությամբ, Գեբելսը կարգադրում է դադարեցնել ջարդերը:ջարդերը։ Լուրը տարածվում է բեռլինյան մամուլով երեկոյան ժամը 5-ին, իսկ ռադիոկայաններով՝ 3 ժամ անց:անց։ Հայնրիխի հաղորդագրություններով ոստիկանության պարեկապահակային խմբերը, ովքեր նախորդող երկու օրվա ջարդերի ընթացքում «հրաշքով» անհետացել էին, կրկին հայտնվում են բոլոր փողոցների անկյուններում:անկյուններում։
 
==== Հիշատակումներ Գերմանիայում. լռությունից ընդհուպ ոգեկոչում ====
[[Պատկեր:Buchenwald Disabled Jews 13132 crop.jpg|մինի|Բյուրեղապակյա գիշերվանից հետո Բուխենվալդ ժամանած հաշմանդամ հրեա գերիներ]]
Բյուրեղապակյա գիշերվա մասին մամուլում առաջին հիշատակումը եղավ [[Արևմտյան Բեռլին]]ի «Թագեսշփիլ» օրաթերթում՝ 1945 թվականի նոյեմբերի 9-ին:ին։ Նույն օրաթերթն այդ օրը կազմակերպած ջարդերին անդրադարձավ միայն 3 տարի անց:անց։ Իսկ [[Արևելյան Բեռլին]]ում «Նոր Գերմանիա» պաշտոնական ամսագրում այս թեմայով հոդված լույս տեսավ 1948-49 թվականներին:թվականներին։ 1978 թվականից սկսած միայն բոլոր գերմանացիները սկսեցին ոգեկոչել Բյուրեապակյա գիշերվա ընթացքում իրականացրած ջարդերը:ջարդերը։ [[2008 թվական]]ի [[նոյեմբերի 9]]-ին [[Ռիքեշթրասե]] փողոցի սինագոգում Գերմանիայի [[կանցլեր]] [[Անգելա Մերկել]]ը հետևյալ ճառով ելույթ ունեցավ.
{{քաղվածք|Անցյալի ժառանգությունը դաս է ապագայի համար:համար։ Ես դատապարտում եմ ռասիզմի ու հակասեմականության հանդեպ անտարբերությունը:անտարբերությունը։ Շատ քիչ թվով գերմանացիներ ժամանակին քաջություն ունեցան բողոքել նացիստական բարբարոսության դեմ:դեմ։ Անցյալն այսօր դաս պետք է լինի Եվրոպայի, ինչպես նաև այլ տարածաշրջանների ու հատկապես արաբական երկրների համար:համար։|}}
 
== Արտաքին հղումներ ==